Posts

Showing posts from 2011

One Hundredth of a Second

Image
Դիտել One Hundredth of a Second ֆիլմը յութուբում: Kate is an ambitious photojournalist. Caught in a shoot-out in an Eastern European war zone, Kate spots a young girl running through the chaos. Intrigued, she follows the Girl, photographing as she goes. The Girl accidentally encounters a Gunman who interrogates her, pressing his AK-47 to her head. Kate photographs the terrified Girl and is horrified when the Girl makes eye contact with her, pleading to Kate for help. But Kate is too engrossed in her photography. She takes picture after picture as the girl is shot in front of her. Kate's work is nominated for the New Photographer of the Year Award. At the ceremony, when her photograph wins the top prize, Kate finds herself haunted by the memories of the Girl. Seeing the image projected onto a screen, Kate runs out without collecting her award, leaving the audience staring at the brutal photograph of the dead Girl. Հինգ րոպեանոց շատ ազդեցիկ ֆիլմ, որը պատմում է մի երիտասարդ

2011 Տարվա ամփոփում «Armenian Landscapes by Edgar Marukyan 2011»

Image
Դիտել «Armenian Landscapes by Edgar Marukyan 2011» տեսանյութը youtube-ում: Ահա և ավանդական դարձած տարվա ամփոփումը: Անցյալ տարվա պես, այս անգամ ևս տարին կամփոփեմ տեսանյութի (վիդեո սլայդշոուի) միջոցով, բայց մի տարբերությամբ:

Ինչպե՞ս փոխել Canon 450D-ի կոտրված LCD էկրանը

Image
Բազմիցս «պարծեցել» եմ, որ արդեն շատ երկար ժամանակ է ինչ լուսանկարում եմ կոտրված LCD էկրանով ֆոտոխցիկով: Իսկ ավելի կոնկրետ 2010 թվականի օգոստոս ամսից մինչ այժմ :) Եվ կարծես թե դա ինձ չէր խանգարում հաջողված լուսանկարներ ստանալ իմ սկսնակ-մակարդակի կոտրված էկրանով Canon 450D -ով: Թերևս միակ անհարմարությունը որ ունեցել եմ ,

Լավ լուր Nikon-ամոլների համար

Image
Լավ լուր ունեմ Nikon -ասեր լուսանկարիչների համար :) Nikon -ասեր ընկերներս միշտ նեղանում են, թե ինչի ե՞ս մենակ Canon գովաբանում, եթե իրականում քեզ համար

Իմ Առաջին Տպագիր Օրացույցը

Image
Հաճելի օր էր, այսօր առաջին անգամ լուսանկարներս տպվեցին, որպես տարվա եղանակների խորհրդանիշ: Ասեմ, որ տպագրությունից ընդհանուր առմամբ գոհ եմ: Տպագրելու ընթացքում նկարները շատ չեն հեռացել իրանց իսկական գույներից, այնպես որ կարելի է համարել ստացված և գեղեցիկ օրացույց:

Որոշ չցուցադրված կադրեր արխիվից

Image
Ազատի ջրամբար, Երանոս լեռ - Մայրամուտի կոնտրաստը:

Միջին ֆորմատի ֆոտոխցիկ... արդյո՞ք արժե...

Image
Լուրջ սկսել եմ մտածել միջին ֆորմատի ժապավենային ֆոտոխցիկի մասին... Էսօր միտքս քննարկեցի վաստակավոր, տաղանդաշատ վարպետ Պողոս Պողոսյանի հետ: Ողջունեց, ու ասեց, որ

Հայոց լեռներն ու Ազատի ջրամբարը

Image
Չցուցադրված կադրեր շարքից: Հայոց լեռների մի փոքր մասնիկը և նրանց արանքում ծվարած Ազատի ջրամբարը ու... ու ամենակարևորը... Երանոս լեռը, որ այդպես լ չկարողացանք բարձրանալ :

RPP LF (Kodak Ektar 25) պռոֆիլի մասին

Image
Լուսանկարը Павел Косенко ( pavel_kosenko ) Կարծես թե RPP-ի թեման Հայաստանում մենակ ինձ ա հետաքրքրում, բայց դա ինձ չի խանգարի մի հետաքրքիր հոդվածի հղում տեղադրեմ, որ եթե հանկարծ այլ հետաքրքրվողներ հայտնվեն, իմանան որ սենց լավ-լավ բաներ կարելի ա անել RPP-ի օգնությամբ: Маленькие RPP-хитрости. Как «оседлать» профиль LF (Kodak Ektar 25)

RPP vs Lightroom #3

Image
Կրկին պրպտում ենք   Raw Photo Processor  (RPP) -ն ու համեմատում ենք ստացված արդյունքը: Ո՞ր տարբերակն եք հավանում: Ես RPP-ի արդյունքն եմ հավանում: RPP - TC4 profile -ով մշակված տարբերակը: Lightroom-ով մշակված տարբերակը:

Ապարանի ջրամբար կամ Nikon VS Canon

Image
Ապարանի ջրամբար: Nikon D300, Nikkor 18-200. Վերջերս Ապարանի ջրամբարում մի քանի կադր նկարեցի Nikon-ով: Հիմա ասեմ թե ինչով ա տարբերվում Nikon-ը Canon-ից ու ինչ տարբերություններ տեսա մշակելու ընթացքում: ՈՉ ՄԻ !!! :))) համենայն դեպս ինձ համար, ոչ մի տարբերություն էլ չկար: Ինչ ունեք նրանով էլ նկարեք ու ավելի շատ ժամանակ ծախսեք կոմպոզիցիայի ու ետմշակման վրա քան թե տեխնիկայի-տեխնիկայությունը քննարկելու:

Կրկին ֆոտոխցիկների ու օբյեկտիվների մասին

Image
Կարծես թե գտել եմ Canon 5D (Mark 2) չառնելու տարբերակը:

առանց մեկնաբանության

Image
երբեմն իսկապես բան չկա գրելու կամ ներկայացնելու... արդ` պարզապես նկար:

Տեսնելու մասին

Image
Մենք արդեն ավարտել էինք լուսանկարելը և ետ էինք վերադառնում դեպի ավտոմեքենա, երբ ճանապարհին աչքս զարնեց այս հրաշալի տեսարանը: Ցանկացած մեկը, ով տեսներ այս տեսարանը անպայման կլուսանկարեր: Բայց հավատացեք դժվարը լուսանկարելը չէ: Լուսանկարելը դա ամբողջ պրոցեսի մի փաքր մասն է ընդամենը, քանի որ նախ պետք է տեսնել... այո հենց տեսնել: Իզուր չէ որ ասում են լուսանկարիչը պետք է տեսնի, ոչ թե նայի: Այս ծառերի կողքով անցնում էինք ես և իմ ընկեր լուսանկարիչ Կարոն, բայց նկարը դարձավ իմը, քանի որ ես այն տեսա, իսկ Կարապետն անտարբեր շարունակեց ճանապարհը, մեկ այլ` ավելի լավ տեսարան փնտրելու...

Թաց ու մռթնած անտառ

Image
թաց ու մռթնած անտառ...

Խոսրովի Անտառի ֆոտո արշավի արդյունքը

Image
«Խոսրովի Անտառ» պետական արգելոց կատարած վերջին այցելությունից որոշ լուսանկարներ արդեն ցուցադրել եմ, իսկ սա, այսպես ասած, ամբողջական արդյունքն է: Քիչ էր ու մի քիչ հիասթափեցնող, քանի որ ավելի մեծ սպասումներ ունեի այս ֆոտո արշավից: Բանն այն է, որ

Հեռախոսանկարչություն, Հավաքածու #1

Image
Փաստորեն շատ էլ լավ ժանր ա էս հեռախոսանկարչությունը... Շատ ազատ, անբռնազբոս, թեթև ու անլուրջ լուսանկարներ կարելի է նկարել ու երբեմն շատ հետաքրքիր բաներ ստանալ: Ահա 9 հեռախոսա-լուսա-նկար :) + 8 հեռախոսանկար

Ես Ձեզ չհասկացա, դուք՝ ինձ

երեք տարի շարունակ կոկորդս պատռում էի.., ասում էի «Չէ ֆոտոշոփ չեմ արել, ոչ» ... մարդիկ չէին հավատում հիմա ասում եմ «Նայեք ինչ լավ նկար ա, լրիվ ֆոտոշոփով եմ ստացել, ոչ մի բնական բան չկա» ... հիմա էլ սրան չեն հավատում: Մեկ էլ տաքությունս բարձրանում ա, որ ասում են «էս նկարի բնօրինակը ցույց կտա՞ս» : Ախր այ ձեր հոգուն մատաղ, ես հո չեմ կարա Ձեզ տանեմ էդ նույն սարի գլուխը, նույն օրը, նույն ժամին կանգնացենմ ու ասեմ, դե տես ու զգա քո նեղ անձնական զգացողությունները: Որն ի դեպ չմոռանաս անկացնել քո և միայն քո էությանը հատուկ քո ներկայիս տրամադրության պրիզամայի միջով ու վերջում պատմի թե ինչ տեսար: Անհնա՞ր է... իհարկե այո: Այդ իսկ պատճառով, ես՝ որպես միակ ականատեսը տվյալ տեսարանի ու վերջնական արդյունքի հեղինակ, ազատ եմ Ձեզ ներկայացնեմ այն՝ ինչ ես եմ զգացել տվյալ պահին՝ առանց սահմանափակելու ինձ իմ արարման ընթացքում: համամի՞տ... թե ոչ: Դե արտահայտվեք:

նկարե՞լ. թե լուսանկարել

Image
արդեն չգիտեմ...  արդեն բոլոր սահմանները լղոզվել են.. լուսանկարչության և նկարչության իմ պատկերացումների մեջ... չգիտեմ... միգուցե ոչ մեկը ոչ էլ մյուսը... բա ինչ անեմ.. սիրում եմ գույներ, տաք համով - հոտով գույներ ու նայես ու չկշտանաս ու արդեն էլ հեչ էական չի թե տվյալ վիզուալ արվեստը ինչ անուն կունենա... նկարչություն, թե լուսանկարչություն: Կարևորն էն ա, որ արարես.. ցանկացած հնարավոր/հարմար գործիքով...

արի տուն - սարի տուն

Image
Մի փոքր հարցում անցկացնենք: Ո՞ր տարբերակն եք հավանում` աջ, թե ձախ: սարի օթախ

RPP vs Lightroom շարունակվում է #2

Image
  Ահա եվս մեկ օրինակ: Այս լուսանկարը վաղուց եմ մշակել Lightroom-ով, նոր փորձեցի նույնը մշակեմ RPP-օվ, և Օ հրաշք... ծրագիրն ինձ տարավ բացարձակ այլ ուղղությամբ, և վերջում ստացա շատ ավելի գեղեցիկ լուսանկար, քան ստացվել էր Lightroom-ով մշակելիս: RPP-ի մեջ կիրառել եմ TC4 գունային պռոֆիլը: Ligthroom RPP

Խոսրովի Արգելոց, Գիլան գյուղ

Image
Սա Խոսրովի Արգելոցն է, երբեմնի Գիլան գյուղի ճանապարհը:

Լավագույն լուսանկարների մասին

Image
Կամաց-կամաց լավագույն լուսանկարներս հավաքում եմ 500px-ի ալբոմիս մեջ: Հիմա ենքան տարբեր տեղեր տարբեր քանակի լուսանկար ունեմ, որ էլ դու սուս... բայց ոչ մի տեղ չունեմ ամենալավերը հավաքած: Արդ որոեցի 500px-ում հավաքել ու ձեռքի հետ էլ մասնակցել այդ կայքի խելագար մրցակցությանը: Արդ, եթե գրանցված եք, դուք էլ միացեք խրախճանքին ու եկեք «ընկերություն» անանեք այնտեղ :Ճ Ահա իմ հասցեն  http://500px.com/marukyan

Հոսքը

Image
որ ասեմ արդեն հազար հոգի էս տեսարանը նկարել ա, սուտ չի լինի... բայց որ ասեմ դա ինչ-որ բան ա փոխում էս նկարի ընկալման մեջ ու ինձ համար նկարի արժեքը ընգնում ա դրանից, արդեն սուտ կլինի... քանի որ ես պարզապես հավանում եմ էս նկարը, ու ինձ հեչ չի հետաքրքրում, որ սա օրիգինալ չի :) ի վերջո ես անում եմ են, ինչ ուզում եմ, ես ազատ մարդ եմ... ու շաշ-մաշ բաներ եմ գրում արդեն :D

RPP vs Lightroom #1

Image
Ինձ էլ բախտ վիճակվեց փորձել-փորձարկել աշխարհի ամենաուժեղ, ամենաճշգրիտ ամենապլաստիկ նկար տվող ու ամենադժվար օգտագործվող Raw Photo Processor (RPP) RAW նկար փոխադիրչ   ծրագիրը, որը աշխատում է բացառապես Mac Os-ի վրա... կամ տակ: որպես համեմատություն, կարող եք նայել այՀամովիկի միևնույն լուսանկարը փոխադրված RPP-ով և Lightroom-ով: RPP Lightroom Այս համեմատության մեջ երևում է, որ Lightroom-ը ինչ-որ անհասկանալի դեղնություն ունի ընդհանուր կադրի մեջ, և մասնավորապես մաշկի գույնի մեջ:  Հետևություններ անելու համար դեռևս վաղ է, ես դեռ կփորձեմ այս նորությունը և սրա առավելությունները կցուցադրեմ Ձերդ դատին:

1 օր Լուսանկարիչների հետ

Image
Հոկտեմբերի 16-ին գնացել էին Խոսրովի Արգելոց՝ լուսանկարելու ու մի քիչ մաքուր օդ շնչելու նպատակով: Մեզ հետ էր նաև երիտասարդ տաղանդավոր օպերատոր-ռեժիսյոր Նարեկ Սաֆարյանը , ով և վերջում պատրաստեց այս հրաշալի հինգ րոպեանոց ֆիլմը՝ վերնագրելով այն «1 օր Լուսանկարիչների հետ»: Սկիզբը խոստումնալից է, այնպես որ առաջիկայում դեռ կլինեն նման անակընկալներ:

Ձիերի հանգիստը - Cross Processing

Image
Այո, հենց Cross Processing: Ի՞նչ է դա: Սա ետմշակման այն տեխնիկան է, երբ գունային ալիքների մեջ ստեղծվում է դիսբալանս: Ժապավենային լուսանկարչության դեպքում դա իրականացվում է երևակելու պրոցոսի ընթացքում՝ քիմիական բաղադրիչ նյութերի չափաբաժինը խախտելով: Իսկ թվային դարում դա կատարվում է օրինակ Photoshop-ի Curves գործիքի միջոցով: Անձամբ ես, կիրառել եմ հենց Curves գործիքը, այս արդյունքը ստանալու համար: Վերջում տամ, արդեն ավանդական դարձած, հարցի պատասխանը՝ «Այո, ֆոտոշոփ եմ արել»:)

Ես... Բարև Ձեզ

Image
Վերջապես ես էլ ֆոտոխցիկով լուսանկար ունեցա, կամ՝ ավելի ճիշտ, վերջապես ես էլ մի հատ նորմալ նկար ունեցա: Ամեն անգամ մռթմռթում էի, որ ես բոլորին (սարին, չոլին ու  քարին) նկարում եմ, իսկ ինձ ոչ մեկ չի նկարում ու ես նկար չունեմ նույնիսկ սոց ցանցերում  որպես պռոֆիլի նկար օգտագործելու համար: Մի խոսքով, ապրի Արտակը , որ վերջապես մի հատ նկար պարգևեց ինձ :)

Ֆոտոշարք: Աշունը Երևանի Բուսաբանական այգում

Image
Երևանի Բուսաբանական այգու աշնանային տեսարանների ամբողջ ֆոտոշարքը... խնդրեմ, նայեք, վայելեք աշնան շունչը: Հավանելու դեպքում նաև տարածեք :)

Աշունը Երևանի Բուսաբանական այգում

Image
Այս տարի նույնիսկ Երևանաբնակները կարող են աշուն տեսնել :) պատկերացնում եք դա ինչ հրաշալի հնարավորություն է: Արդեն չորրորդ տարին է ինչ Երևանում եմ ապրում և առաջին անգամ աշուն տեսա, այն էլ ինչպիսի աշուն: Մի խոսքով... եթե չեք ուզում լքեք Ձեր սիրելի քաղաքը, բայց գեղեցիկ աշնանային տեսարաններ եք փնտրում, ապա այցելեք Բուսաբանական այգի:

Սկսել ա... Աշունը Հանքավանում

Image
Մտանք աշուն... Նոր շունչ, նոր ներկապնակ ու իմ բլոգի նոր տեսք :) Հուսով եմ այն կհավանեք, շուտով ետ կբերեմ ֆեյսբուքի մեկնաբանությունները, ու կրկին կկարողանաք թողնել Ձեր մեկնաբանությունները ֆեյսբուքի ըքաունթով: Իսկ այժմ կարող եք Լայք անել կամ Գուգլ+1 և կիսվեք այս լուսանկարներով Ձեր ընկերների հետ: ԹԱՐՄԱՑՈՒՄ: Կայքի հին տեսքը հետ դրեցի, քանի որ նորը դեռ հում է, և շատ ու շատ ֆունկցիաներ չունի:

«Անկախ» Հայաստան դու ստրուկ էս

Image
Հայաստան, թեկուզ անկախությանդ 100-ամյակն էլ տոնես, միևնույնն է դու մնում էս ռուսաստանի ստրուկը! Այսօր առավոտյան գնացել եինք Սրիահարների այգի զբոսնելու: Ինչ-որ պահից սկսած շատ բարձր երաժշտություն սկսվեց: Մոտ մի 40 րոպե անընդմեջ ռուսերեն լեզվով ռուսաստանը փառաբանող երգեր էին հնչում. ռասիյա տի վելիկայա... մոսկվա մածь վսեխ ստալից... նաշա առմիյա սաղին լավոսալի ռեխ... և այլն, և այլն: Համբերությանս բաժակը լցվելուն պես, մոտեցա հնչյունային օպերատորին

Ջուր, Լիճ, Ջրվեժ ու Թռչկան

Image
Ապարանի ջրամբար: Այսօրվա թեման ջուրն է: Ջրի կարևորության, գեղեցկության ու հրաշալիության մասին տրակտատներ չեմ գրի, բայց մի կարևոր բան ունեմ ասելու: Ով դեռ տեղյակ չի, ասեմ որ, հրաշագեղ Թռչկանի Ջրվեժը կանգնած է «վինտիլով ջրվեժ» դառնալու վտանգի առաջ: Մտահոգ մարդկանց կոչ եմ անում միանալ ֆեյսբուքի « Պահպանենք Թռչկանի Ջրվեժը »  խմբին և փորձել ակտիվ լինել, կամ պարզապես լուռ համակրել ակտիվների գործուեությանը: Վայելեք այս գեղեցիկ լուսանկարը... ու հիացեք Հայաստանի գեղեցկությամբ:

Ապարանի ջրամբար

Image
Էս Ապարանի ջրամբարն էլ Ազատի ջրամբարի պես տեղ ա, ինչ եղանակի ուզում ես գնա... միշտ գեղեցիկ են ու միշտ բան ունեն քեզ տալու...

Աշունը գալիս է, պատրաստվեք !

Image
նվիրում եմ աշնան սիրահարներին, աշնան համար գժվողներին.. ինձ նման.

Կրկին դիմանկար և կրկին Հայկանի մասնակցությամբ

Image
մոդել՝ Հայկան լուսանկարիչ՝ ես :)

Երևանի լուսավորված հեռուստաաշտարակը

Image
Ով դեռ չգիտի, թող իմանա, որ Երևանի հեռուստաաշտարակն արդեն լուսավորվում է, և ինչպես տեսնում եք՝ տարբեր գույներով: Կարծես թե գտա դրա ճիշտ լուսանկարելու ձևը: Հատուկ շնորհակալություն լուսնին, որ օգնեցի իր ներկայությամբ:

Խոհեր դիմանկարչություն թեմայով

Image
Երբ նոր էի սկսում զբաղվել լուսանկարչությամբ, նկարում էի ամեն ինչ՝ բնապատկեր, մակրո, դիմանկար, նատյուրմորտ և այլն: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ իմ տարերքը բնապատկերն է: Միևնույն ժամանակ հասկացա, որ դիմանկարներն իմ մոտ շատ վատ են ստացվում, հավանաբար այն պատճառով որ մարդկանց շատ ավելի քիչ էի սիրում քան բնությունը: Իսկ այն ինչ չես սիրում, չես էլ կարողանա դրա մեջ բացահայտել գեղեցիկը: Բացի այդ կար նաև տեխնիկական խնդիր: Ես չունեի դիմանկար նկարելու համարա նախատեսված օբյեկտիվ: Canon 50mm F/1.8 գնեցի, բայց շատ շուտ հիասթափվեցի, քանի որ տեխնիկական որակը բացարձակ գոհացուցիչ չէր, և դրա փոխարեն ձեռք բերեցի Canon 50mm F/1.4 օբյեկտիվ, որն անհամեմատ լավն է և որակյալ: Այժմ վերսկսել եմ իմ փնտրտուքները դիմանկար ժանրում, և Ձեր դատին եմ ներկայացնում մի քանի լուսանկար: Մոդել՝ Անի, «Արտիստը» Մոդել՝ Հայկան Մոդել՝ Հայկան, «Փոքրիկ վագր» ի դեպ ասեմ, որ փնտրում եմ շատ գեղեցիկ մոդելներ, ովքեր կունենան որոշակի հետաքրքրություն բացի մոդել լինելը և կարող են խաղալ իրենց դերը: Օրի

«ինքը շատ լավ կոշիկ ա»

Image
Ինքը շատ լավ խմիչք ա, իրան կարելի ա խմել նաև սոված ժամանակ, ինքը թանկ չի ու ինքը վաճառվում ա ամեն խանութում, մենակ թե իրան չի կարելի թափել գետնին: Համաձայնեք, որ սա աբսուրդ է: Առարկաների համար օգտագործել «ինքը» ցուցական դերանունը: «Ինքը» ես եմ, դու էս, նա է, բայց՝ ոչ երբեք անշունչ առարկաները: Անշունչ առարկաներին պետք է կոչել սա, դա, նա, սրան, նրան, դրան ցուցական դերանուններով: Շատ երկար ժամանակ մտածում էի այս ֆենոմենի մասին: Թե ինչու՞ են, իմ հանդիպած ՀՀ քաղաքներից ու գյուղերից, միայն Երևանում են օգտագործում այդ չարաբաստիկ «ինքը» դերանունը անշունչ առարկաներին մատնանշելիս: Ի վերջո գտա դրա պատասխանը: Դա գալիս է ռուսալեզ ինծիլիգենցիայի ազդեցությունից: Ռուսաց լեզվում անշունչ առարկաներին կարելի և հաճախ պետք է անվանել «он» կամ «она» և բառացի թարգմանության հետևանքով ստացվում է «ինքը ժամկետանց է» կամ «ինքը լավ սեղան է» տիպի արտահայտություններ:

Կոնկրետ ի՞նչ ֆոտոխցիկ գնել

Image
Սկսում եմ մի նոր խորագիր՝ «Կոնկրետ ի՞նչ ֆոտոխցիկ գնել» վերնագրով: Հարգելիներս, քանի որ ես մենակ եմ, իսկ դուք՝ շատ և ֆիզիկապես չեմ հասցնում բոլորիդ հարցերին պատասխանել, ապա որոշեցի այսուհետ ամեն ամիս գրել իմ կարծիքով տվյալ ամսվա լավագույն ֆոտոխցիկի մասին: Հուսով եմ այն Ձեզ կօգնի կողմնորոշվել, թե ինչ ֆոտոխցիկ գնել: Օգոստոս ամիսն արդեն ավարտվել է, այնպես որ կարող ենք ամփոփել այն: Այսպիսով, օգոստոս ամսվա հաղթող է ճանաչվում  Canon  EOS 1100D -  $410 (առանց օբյեկտիվ)       ( նույն ինքը  EOS Rebel T3  կամ Kiss X50) ինքը  Սա այս պահին Canon-ի ամենաէժան հայելային ֆոտոխցիկն է, որը չի տարբերվում ամենաթանկ ֆոտոխցիկից այնքանով, որ ամեն դեպքում լուսանկարը կատարվում է լուսանկարչի կողմից: Եվ սա այն մինիմալ էժան խցիկն է, որի միջոցով դուք կարող եք գլուխգործել, կամ այլ կերպ ասած՝ գլուխգործոցներ լուսանկարել: Իմ տրամաբանությունը շատ պարզ է: Եթե դուք դեռ չեք աճել (տեխնիկապես, ֆինանսապես և հոգեպես) այնքան, որ գնեք Canon 5D Mark 2 և հստակ պատասխան տաք, թե ինչու եք 6 անգամ թանկ վճարում ֆոտ

1 տարեկան վարորդի փարձը

Image
Այս կայծակին բռնել եմ Վանաձոր-Երևան ճանապարհին՝ Հայոց այբուբենի մոտակայքից: Այսօրվա թեման ոչ մի կապ չունի «ասույթներ հայոց լեզվի մասին» թեմայի հետ: Այսօրվա պաստուլատները վերաբերվում մեքենա վարելուն: Ես արդեն մեկ տարեկան վարորդ եմ, և ցանկանում ամփոփել այս ընթացքում անցած իմ 10.000 կիլոմետրը: Այստեղ գրել կենսական կարևոր նշանակություն ունեցող հմտություններ, որոնք ինձ սովորացրել է իմ ընկեր Շումախերը Ալիկը, և այն ամենը ինչ ես ինքնուրույն եմ յուրացրել: Հուսով եմ նորելուկ վարորդների համար այն օգտակար կլինի: Պոստուլատ Հ0 - «մեքենա=զենք» Ավտոմեքենան կարող է մահվան պատճառ հանդիսանալ, և ոչ միայն ձեր: Ամեն անգամ մեքենայի ղեկին նստելիս հիշեք, որ դուք այսուհետ պատասխանատվություն եք կորում ոչ միայն ձեր, այլև՝ այլոց կյանքի համար: Պոստուլատ Հ1 - «Ճանաչիր ինքդ քեզ» Դուք պետք է շատ լավ իմանաք Ձեր ավտոմեքենայի հնարավորությունները: Առցանց ֆորումներում կարդացեք այլ մարդկանց կարծիքները այդ ավտոմեքենայի մասին՝ պոտենցիալ խնդիրները և առանձնահատկությունները:

Դպրոց Դպրոց - Կրակ ու Բոց

Image
Շնորհավորում եմ գիտության մամուռը կրծող մեր մատաղ սերնդին: Մամուռը՝ քանի որ Հայաստանում գիտության գրանիտը վաղուց մամռակալել է ու հնացել: Ինչ լավ բան ա չէ բլոգը... հիմա նոր նայեցի հին հոդվածներն ու գտա մի ռեպորտաժ դպրոցից, որը նկարել եմ անցյալ տարվա մարտ ամսին: Ահա խնդրեմ.. կարդացեք.. քոմմենթեք.. ու արտահայտեք Ձեր մտքերը: http://edgar.marukyan.com/2010/03/blog-post_23.html

Լուսա - Նկարիչ

Image
Համ էլ ես արդեն տարբեր կոշտության փափկության մատիտներ ունեմ, բա բա բա,- ինչպես կասեր մեր բակի 5 տարեկան Գոռիկը :) Փաստորեն տափակ թղթի վրա այնքան էլ հեշտ չի տարածական գունդ նկարելը, բայց ես չեմ հուսալքվում... քանի որ դա շատ հետաքրքիր ու հաճելի զբաղմունք է, էլ չասեմ, որ ֆոտոմոնտաժի ու կոլաժի ամենակարևոր բաղադրիչ մասը: Քանի որ կոլաժն ու մոնտաժը երբեմն ենթադրում են տարբեր լուսավորությամբ նկարված լուսանկարներ, ապա բնականաբար առաջանում է լույս ու ստվերի փոփոխման, վերանկարման անհրաժեշտություն: Իսկ նման փոփոխություններ կատարելն առանց տարրական նկարչական իմացությունների՝ ուղակի անհնար է: