One Hundredth of a Second

Դիտել One Hundredth of a Second ֆիլմը յութուբում:
Kate is an ambitious photojournalist. Caught in a shoot-out in an Eastern European war zone, Kate spots a young girl running through the chaos. Intrigued, she follows the Girl, photographing as she goes. The Girl accidentally encounters a Gunman who interrogates her, pressing his AK-47 to her head. Kate photographs the terrified Girl and is horrified when the Girl makes eye contact with her, pleading to Kate for help. But Kate is too engrossed in her photography. She takes picture after picture as the girl is shot in front of her. Kate's work is nominated for the New Photographer of the Year Award. At the ceremony, when her photograph wins the top prize, Kate finds herself haunted by the memories of the Girl. Seeing the image projected onto a screen, Kate runs out without collecting her award, leaving the audience staring at the brutal photograph of the dead Girl.

Հինգ րոպեանոց շատ ազդեցիկ ֆիլմ, որը պատմում է մի երիտասարդ ֆոտոլրագրող աղջկա մասին: Ես շատ հեռու եմ ֆոտո-լրագրությունից, բայց շատ եմ հարգում նրանց աշխատանքը և ինձ նույնպես հետաքրքիր է այն հարցի պատասխանը, որն առաջադրվում է այս ֆիլմում:
Ֆիլմը ֆոտոլրագրողներին տանջող հիմնական դիլեմմայի մասին է` փրկե՞լ, թե լուսանկարել...


Կարծում եմ ուշ, թե շուտ բոլոր ֆոտոլրագրողներն էլ կանգնում են նման ընտրության առաջ: Եվ այստեղ պետք է վայրկյանի ընթացքում (երբեմն վայրկյանի հայուրերորդականի), կողմնորոշվել, ո՞րն է քեզ համար առավել կարևոր, լավ կադրն ու համբավը, թե՞ օգնության ձեռք մեկնելը:

Վերջերս ռուս հայտնի ֆոտոլրագրող Սերգեյ Մակսիմիշինը գրել էր իր կյանքի և ֆոտոլրագրության էթիկայի մասին: Շատ հետաքրքիր է, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:
Եվ նա այս հարցին պատասխանում է այսպես` եթե կարող էս օգենել, ապա օգնիր, եթե` ոչ, ապա լուսանկարիր:

Այս թեմայի շուրջ մի շատ հետաքրքիր հոդված էլ iPhoto.am  կայքում է հրապարակվել ժամանակին:
Այն վերնագրված է «Մահվան պատկերների մասին»: Հեղինակն է Վահե Բուդումյանը:

Ամերիկայի Ֆոտոլրագրողների Ազգային Ասոցացիայի էթիկայի կոդեքսն ասում է.
«Լուսանկարելիս չպետք է մտադրված կերպով փոխել, ազդել կամ որևէ ազդեցություն ունենալ լուսանկարվող իրադարձության վրա»:

Հակառակ դեպքում էլ... չէ՞ որ պետք է մարդկանց ցուցադրել, թե ի՞նչ վայրագություններ և անարդարություններ են կատարվում սեփական տան/երկրի պատերից այն կողմ:

Տվյալ ֆիլմում պատկերված դրվագում, լուսանկարիչ աղջիկը թերևս ոչինչ անել չէր կարող, բայց հատկանշականն այն է, որ կոստյումավոր հարդարված պարոններն ու տիկինները ի վիճակի են ապուշի հրճվանքով մեծ էկրանին ցուցադրել սպանված աղջկա լուսանկարն ու բուռն ծափողջյուններով շնորհավորել լուսանկարիչին այդ նկարի առթիվ...

այնուամենայնիվ... փրկե՞լ, թե լուսանկարել... հարցը մնում է բաց:

.

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ