2013թ. Օրացույց

2013թ.-ի համար Հայռուսգազարդը «Սա իմ երկիրն է, սա իմ տունն է, սա իմ բույնն է» խորագրով օրացույց է պատրաստել: Օրացույցի 12 լուսանկարներից 6-ը իմ բնապատկերներն են, երկուսը իմ շատ հարգելի վիրտուալ ընկեր Տիգրան Լորսաբյանինը, իսկ մնացած չորսը` անհայտ է:
Շատ մեծ, գեղեցիկ ու տպավորիչ օրացույց է ստացվել: Շնորհակալ եմ համագործակցության համար:



2012թ. ամփոփում (տեսանյութ)


Ամփոփում եմ անցնող լուսանկարչական 2012 թվականը:
Ընդհանրապես ասած 2012 թվականը շրջադարձային տարի էր ինձ համար: Ես կայացրեցի մի շատ բարդ ու կարևոր որոշում, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Մանրամասներին հիմա չեմ ուզում անդրադառնալ, կարծում եմ դեռ դրա ժամանակը կգա: Իսկ այժմ պարզապես վայելեք այս գեղեցիկ նկարաշարը, որը ստեղծվել է 2012-ի ընթացում իմ նկարած լավագույն լուսանկարներից:

Հատուկ շնորհակալություն Նարեկ Սաֆարյանին (wildek.com), նկարներից տեսանյութ պատրաստելու համար:

Սևան - Մայրամուտ

Ամառային չցուցադրված կադրեր...
Սևան - Մայրամուտ

 Photos from summer trips
Sevan - Sunset