
Ինքը շատ լավ խմիչք ա, իրան կարելի ա խմել նաև սոված ժամանակ, ինքը թանկ չի ու ինքը վաճառվում ա ամեն խանութում, մենակ թե իրան չի կարելի թափել գետնին:Համաձայնեք, որ սա աբսուրդ է: Առարկաների համար օգտագործել «ինքը» ցուցական դերանունը: «Ինքը» ես եմ, դու էս, նա է, բայց՝ ոչ երբեք անշունչ առարկաները: Անշունչ առարկաներին պետք է կոչել սա, դա, նա, սրան, նրան, դրան ցուցական դերանուններով:
Շատ երկար ժամանակ մտածում էի այս ֆենոմենի մասին: Թե ինչու՞ են, իմ հանդիպած ՀՀ քաղաքներից ու գյուղերից, միայն Երևանում են օգտագործում այդ չարաբաստիկ «ինքը» դերանունը անշունչ առարկաներին մատնանշելիս:
Ի վերջո գտա դրա պատասխանը: Դա գալիս է ռուսալեզ ինծիլիգենցիայի ազդեցությունից: Ռուսաց լեզվում անշունչ առարկաներին կարելի և հաճախ պետք է անվանել «он» կամ «она» և բառացի թարգմանության հետևանքով ստացվում է «ինքը ժամկետանց է» կամ «ինքը լավ սեղան է» տիպի արտահայտություններ:
0 կարծիք::
Post a Comment