Ինքնախոստովանություն Ամանորից առաջ

Երկու տարի լուսանկարչությամբ զբաղվելուց հետո, ցավով պետք է արձանագրեմ, որ ես լուսանկարչությունից դեռ շատ հեռու եմ: Այս ընթացքում ուսումնասիրել եմ բազում ֆոտոխցիկների մոդելներ, սովորել եմ Adobe Lightroom-ով RAW նկարներ մշակել և մի քիչ խորացրել եմ Photoshop-ի իմացությունս: Իսկ ինձ ամենաշատը հուզող ժանրից՝ բնապատկերներ լուսանկարելուց, գրեթէ ոչինչ չեմ սովորել... երկու տարի անընդմեջ կրկնել եմ միևնույն սխալները՝ առանց հասկանալու տվյալ ժանրի առանռնահակտությունը: Անընդմեջ խախտել եմ առաջին հայացքից շատ պարզ թվացող այս սկզբունքները և արդյունքում ստացել ոչինչ, կամ գրեթէ ոչինչ. 1. չի լինում բնապատկերների լուսանկարիչ՝ առանց շտատիվի, 2. բնապատկեր լուսանկարելու ամենահարմար ժամերն են մինչ լուսաբացը, լուսաբացը, մայրամուտը և մայրամուտից անմիջապես հետոն, 3. չեմ փնտրել/գտել լույսը՝ այն դրամատիկ լույսը, որը կարող է հաղորդել տվյալ տեղանքի «աղ»-ը, 4. շատ ջանք ու եռանդ եմ թափել, որ լուսանկարեմ, արդեն իսկ այլոց կողմից հազար անգամ լուսանկարված, «բացիկ» նկարները և ստացել եմ բազում «գեղեցիկ» լուսանկարներ