լուսանկարը՝ 7OR BLOG
Հուրախություն շախմատի դասատուների, սեպտեմբերի 1-ից դպրոցներում
շախմատ առարկա է մտցվելու, և դրա հիմնական արգումենտն այն է, որ
«շախմատ խաղացող երեխայի տրամաբանությունն այլ է»:
Այն որ շախմատը դա ուղեղի մարզանք է, դրա հետ հիամամիտ եմ, բայց արդյո՞ք շախմատ խաղալը զարգացնում է տրամաբանությունը:
Խաղային իրադրությունը գնահատելը և համապատասխան հետևություն անելը կատարվում է խաղի կանոնները հասկանալու և պատճառահետևանքային կապը տեսնելու հաշվին:
Իսկ դա տրամաբանություն գործիքի մի շատ փոքրիկ մասն է կազմում և շատ քիչ է նպաստում երեխայի ձևական/մաթեմատիկական տրամբանության զարգացման վրա: Իսկ ձևական տրամաբանության ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող մասը թերևս
վերացարկում կրառելու ունակությունն է:
Շատ հաճախ առօրյա կյանքում մենք բախվում ենք հենց ձևական տրամաբանության բացակայության հետ: Դրա վառ օրինակն է լրատվամիջոցների տխմար հոդվածները:
Օրինակ այս հոդվածի վերնագիրը:
«Facebook-ը սիֆիլիս է տարածում»: Պարզ է, որ ֆեյսբուքը վեբ-ծրագիր է և չի կարող որևէ վիրուս տարածել: Պարզապես մի քանի հոգի կենակցել են ֆեյսբուքով ծանոթացած անձի(անձանց) հետ, ովքեր եղել են սիֆիլիսի վարակակիր:Տվյալ դեպքում ֆեյսբուքի փոխարեն կարող էր լինել SST (ականջդ կանչի) օնլայն շփման ծրագիրը: