Թայմ-լապս: Արտիստիկ Լույսը

Մեղք կլինեմ գործած, եթե չկիսվեմ այս հրաշքով: Ու սա արել ա մի «խելառ» լուսանկարիչ... դե գնացեք ջիջիլ ընգեք կինոշնիկներ :)
իմիջայլոց շատ հետաքրքիր են նաև վիդեոների բացատրությունները, եթե անգլերենից լավ եք, ապա անպայման կարդացեք:


The Arctic Light from TSO Photography on Vimeo.

+2 վիդեո թայմ-լապս

խելառ լուսաբաց

էս նկարը ինձ մղում ա են մտքին, որ մի հաջողված լուսաբացը հավասար է մի 10 հատ մայրամուտի...

Էքսպոզիցիան՝ լուսանկարը չշաղելու տեսանկյունից


iphoto.amՖՈՏՈ-ԴՊՈՐՑ բաժնում հրապարակվել եմ նոր հոդված «Էքսպոզիցիան՝ լուսանկարը չշաղելու տեսանկյունից»:
Կարծում եմ սկսնակների համար շատ օգտակար կլինի նյութը:

Խառը խուճուճ քաղաքային կադրեր

փնտրում եմ հետաքրքիր քաղաքային կոմպոզիցիա, համադրություն, հակադրություն և նմանատիպ այլ բաներ: Կարծես թե դեռ չի ստացվում, բայց հույսը դեռ չի մեռել... դեռ կստացվի :)

+6 նկար այս շարքից: 

Օդրի Հեփբուրն

Առհասարակ ես հնամոլ չեմ, ու չեմ կարծում, որ ամեն հին բան լավն ա ու, որ հնում մարդիկ ամեն ինչ ճիշտ են արել: Բայս մի հին լուսանկար եմ տեսել այսօր ու շատ տպավորվել: Արդ որոշեցի Ձեզ էլ ցույց տամ: Ցավոք լուսանկարչի անունը չգտեմ, որ գրեմ:

Օդրի Հեփբուրն
ճկլտտացրեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

հնեցում և հանգիստ

Շարունակում ենք պապի արխիվը քրքրելը:
Փաստորեն շատ հետաքրքիր զբաղմունք է ֆոտոների հնեցումը: Բավականին լայն բնագավառ է բացվում բզբզալու, փորձեր անելու և ի վերջո ստեղծագործելու: Ես հանգստանում եմ, լուսանկար մշակելու պրոցեսից: Կարող եմ ժամերով նստել ու հանգիստ օյիններ խաղալ ֆոտոի գլխին: Փաստորեն գտել եմ իմ հանգստանալու բանաձևը:
Հետաքրքիր է, էս պրոցեսը մենակ ինձ է՞ դուր գալիս...

Շարունակության մեջ տեղադրել եմ նկարի գունավոր տարբերակը, որը նույնպես շատ եմ հավանում:

հնեցում մառանում... կամ ֆոտոշոփում

 պապիս նկարած նկարներից եմ գտել...
շարունակության մեջ կարող եք տեսնել բնօրինակը և ֆոտոշոփի շերտերը:

հյութեղ գույների մասին

Գույների հետ կապված մի սենց հետաքրքիր պահ կա: Ավելի հագեված ու գունեղ են ընկալվում բոլոր գույների մուգ երանգները, բացի դեղինից: Այսինքն ավելի հագեցված է ընկալվում դեղինի բաց երանգը: Երկար մտածեցի այդ մասին և ի վերջո գտա դրա ապացույցը:

Ահա դրանք: Մարտիրոս Սարյանի նկարներից:
   

Իսկ Մինաս Ավետիսյանի այս նկարում կարելի է տեսնել տարբեր գույների համադրություն:
Ավելին՝ կարելի է տեսնել որ նույն կարմիրը սարերի վրա ավելի բաց երանգ ունի և այնքան էլ գունեղ չի ընկալվում, որքան կենդանու մուգ կարմիը:

Հետևություն: Եթե ցանկանում եք Ձեր լուսանկարները լինեն ավելի գունեղ ապա ամենահեշտ մեթոդը -1/3 կամ -2/3 էքսպոշտկում (Экспокоррекция) մտցնելն է: Ի հարկե սա չի վերաբերվում այն տեսարաններին, որտեղ դեղինը դոմինանտ դեր է կատարում :)

Հ.Գ. այս թեմայով դեռ ասելիքներ ունեմ, որոնց առաջիկայում կանդրադառնամ:

գտնվել է Սարյանի նկարներից մեկը

էս լուսանկարում ես գտա Սարյանի անհայտ գործերից մեկը, որ մինչ այժմ միայն ես էի տեսել...
մաղթում եմ հաճելի մտքեր դիտման ընթացքում:

մանրակրկտորեն

Բաղադրատոմս:
Շտատիվ, մի հատ ջարդած Canon 450D, մի հատ սաղլամ Canon 17-40: Մի քանի ժամ ֆոտոշոփով կախարդեցի, ֆոտոշոփային ողջ գիտելիքներս ներդրեցի, բոլոր հնարավոր ու անհնար HDR ֆիլտրները կիրառեցի ու ստացա 350 մեգաբայթանոց նկար: Ահա խնդրեմ:
Ես գոհ եմ արդյունքից: Իսկ դու՞ք:)
ք. Էջմիածին, Սբ Աստվածածին եկեղեցի:

«Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ»

Այսօր այցելեցինք թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի խորագիրն էր «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը: Հորդորում եմ անպայման այցելել: Նման բարձրորակ լուսանկարներ և նման բազմազն մշակութային շունչ շատ վաղուց չէի տեսել և զգացել: Ներկայացված է ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող ժողովուրդների առօրյան, կյանքը, մշակույթը ...:
Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարչական տպագրության խնդիրներ

Հայկական բնաշխարհի գոհարները:

Այսօր լուսանկար էի տպում, ու հերթական անգամ համոզվեցի, որ մեր ֆոտո-տպագրության կետերը պատրաստ չեն լուրջ տպագրության: Նրանց հաճախորդները հիմնականում ընտանեա-քեֆչի նկարներ են տպում ու որակի առումով այդան էլ պահանջկոտ չեն:

Կոնկրետ տպագրատների անուն չեմ ուզում նշել, քանի որ հիմնականում իրարից չեն տարբերվում ու բոլորն էլ տպում են միանման վատ :)

Հիմնական խնդիրները որ նկատել եմ տպագրատներում հետևյալն են

  • Կարող են առանց խղճի խայթի լուսանկարը մի քանի անգամ resize անեն՝ չհասկանլով որ ամեն անգամ լուսանկարի չափերը փոխելիս, լուսանկարը շաղվում է:
  • Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նկարի չափերը փոխելուց հետո ինչ-որ բան անեն, որ լուսանկարի հստակությունը վերականգնվի:
  • Անկախ նրանից, թե լուսանկարի որ մասն է մուգ կամ բաց, նրանք աշխատում են միմիայն Levels գործիքով, որը մեր մեջ ասած շատ կացին գործիք է:
  • Կալիբորվկա ասած բառը գոյություն չունի:
  • Անհասկանալի ու անտրամաբանական գները:
    Օրինակ 15x20 չափը արժե 120 դրամ, իսկ 30x40 չափը (որը ընդամենը 4 հատ 15x20 լուսանկար է) արժե 2000-ից 2500 դրամ...  ինչ ասեմ... հին Հայկական մաթեմատիկա է :)
  • և այլն
Տպագրության դառը փորձ ունեցողներին ուզում եմ հարցնել, դուք որտեղ ե՞ք տպում Ձեր լուսանկարները ու ինչ խնդիրների եք հանդիպել:
Խորհուրդ տվեք, խնդրում եմ, որտեղ կա որակյալ տպագրություն:

Canon 17-85mm սուբյեկտիվ գնահատական

Բախտի բերմամբ թե պատահմանամբ մի քանի օր մնացել էի առանց օբյեկտիվ, ու մի լավ ընկերոջից փախառեցի Canon 17-85mm f/4-5.6 IS USM օբյեկտիվը:

Ըստ իս ընդհանուր առմամբ վատ օբյեկտիվ չէ, գույները և կոնտրաստը փոխանցում է բավականին լավ, բայց պատկերները ստացվում են այսպես ասած «մոտավորապես»: Դա շատ լավ զգացվում է բնապատկերներ լուսանկարելիս, երբ պատկերի հստակությունը շատ կարևոր է:

Այս օբյեկտիվը կարելի է բնութագրել, որպես «փափուկ» պատկեր ունեցող օբյեկտիվ:
Որպես մատչելի օբյեկտիվ, այն շատ հարմար է նախ և առաջ իր միջին դիապազոնի (17-75) հաշվին, որն էլ այն դարձնում է շատ կիրառելի առօրյա օգտագործման մեջ:

Ստորև տեղադրում եմ այդ օբյեկտիվով նկարված մեկ բնապատկեր և մեկ դիմանկար:

Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/125 sec at f /  8.0, ISO 200
«Խոսրովի Անտառ» պետական արգելոց:

Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/100 sec at f /  6.3, ISO 250
Իմ ընկեր Արտակ Կոյլանը: