Խոր Վիրապի եկեղեցի

Անցյալ տարվա արխիվում երկու լավ նկար գտա Խոր Վիրապի եկեղեցուց, որոնք ինչ-ինչ պատճառներով չէր հրապարակվել: Խնդրեմ, վայելեք:
Խոր Վրիապ Եկեղեցի Խոր Վրիապ Եկեղեցի

Ծաղկազարդի տոնը Երևանի եկեղեցիներում

Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում:
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ (ամբողջը):

Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց...
 
+21 նկար ծաղկազարդից

անցնենք Վերնիսաժով...

Եթե շաբաթ օրով ոչ մի բան անելու ցանկություն չկա, ապա կարելի ա գոնե մի հատ վերնիսաժով անցնել... 
 

Պաստառ: Արագածը` նկարված արայի լեռան վրայից

Արագածը` նկարված արայի լեռան վրայից
Արագածը` նկարված արայի լեռան վրայից:

Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով`
(1024x768) (1280x800) (1280x1024) (1440x90) (1600x1200(1680x1050(1920x1080(1920x1200)

Ֆոտոռեպորտաժ դպրոցից

ֆոտոռեպորտաժ ԴպորցիցԱնցած շաբաթ օրը հայրենի հողեր էինք գնացել, իսկ ավելի կոնկրետ` Վանաձոր: Ստացվեց այնպես, որ պետք էր դպրոց գնալ ու եղբորս դստերը ուղեկցել տուն:
Իսկ դպրոցն էլ հենց այն նույն դպրոցն է, որտեղ սովորել եմ ուղիղ 10 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում որևէ անգամ չէի այցելել դպորց և շատ ուրախացա ընձեռնված հնարավորությունից:
Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր:
Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...

Ազատի Ջրամբար` Հանքային Ջուր

Ազատի ջրամբար Հանքային Ջուր Ազատի ջրամբար Հանքային Ջուր
Շատ էինք լսել Ազատի ջրամբարի մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն...  
Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար...
+17 նկար

թաքնված բաներ...

մի երկու գաղնի սենյակ` Որդան Կարմիր խմբի փորձատեղից...

Vordan Karmir Rock Band Vordan Karmir Rock Band

Ինքնանկար


Նկարի մեծ տարբերակը դիտելիս պարզ կդառնա, թե որտեղ է թաքնված ինքը:)
Լուսանկարների թվային խմբագրման դեմ արտահայտվողներին նախօրոք ասեմ, որ նկարը ստացվել է «բնական» ճանապարհով:

Շնորհավոր Մարտի 8

Սիրելի կանանց շնորհավորում եմ Կանանց Միջազգային Օրվա (ԿՄՕ)
101-րդ տարեդարձի առթիվ:

Շնորհավորանքներս ընդունեք Հայուհու վեհ կերպարը խորհրդանշող Գայանեի նկարով:

Կարմիր Բերդ, Զովունի, Երևան

Հետախուզական, ճանաչողական արշավն ուղղված էր դեպի Զովունի գյուղի մոտ գտնվող Կարմիր Բերդ` երիտասարդ ուստա հնագետներ Արայիկի ու Տիրայրի ուղեկցությամբ: Կիկլոպյան ամրոց բերդը թվագրվում է մթա II հազարամյակ:
Այստեղ բազմիցս պեղումներ ու թալաններ են կազմակերպել` ինչպես հայ, այնպես էլ ռուս պեղիչ-թալանչիները:
Նշվում էր, որ մեկ սեպագիր արձանագրություն և երկու ժայռապատկեր կա բերդի շրջակայքում, սակայն մեզ հաջողվեց գտնել միայն սեպագիր արձանագրությունը (նկարը ստորև), որը համարվում է անհաջող կրկնօրինակ` պատրաստված միջնադարում:
Կարմիր Բերդ, Զովունի, Երևան
+13 նկար Կարմիր Բերդից

Պաստառ: Հրաշագեղ Սևանը



Պաստառ (Desktop Wallpaper) Սևանա լճի հրաշագեղ տեսարաններից մեկը` Նկարված Բերդկունքի ամրոցից:

Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով`
(1024x768) (1280x800) (1280x1024) (1440x900) (1600x1200(1680x1050(1920x1080(1920x1200)

կախված Ձեր իլյումինատորի (desktop-ի) լայնությունից:

Սևանա լճի հրաշքը` նկարված Բերդկունքի ամրոցից

Էս մի 3 շաբաթվա պարապուրդս` Հայաստանում ման չգալու առումով,
ցանկանում եմ ինչ-որ կերպ փոխհատուցել:
Անցյալ տարվա արխիվում մի քանի հրաշալի (իմ կարծիքով) չցուցադրված
նկար գտա Սևանից, որոնցով էլ կփորձեմ Ձեր սիրտը «շահել» ու
տարեգիր ընկերներիս հայաստանյան կարոտը բորբոքել  :)

լավն ա? թե մենակ ինձ ա դուր գալիս?
Սևան Սևան


Սևան Սևան