Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu)

Շարունակելով Ղարաբաղի արշավին նվիրված նկարաշարը, Ձեզ եմ ներկայացնում Ջերմաջրի նկարները: Բնական տաք (~50-60C) ջուր, ծծմբախառն գոլորշի, ստորգետնյա դղրդյուն և էքստրեմալ հաճույք:

Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu) Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu) Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu)
+3 նկար Ջերմաջուրից

ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»

ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»  ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»

Երբ համերգի ժամանակ բեմի վրա լուսանկարիչների քանակը անհամեմատ շատ է երաժիշտների քանակից (տվյալ պարագայւմ 6 նկարիչ ընդդեմ 4 երաժիշտների), ու բոլորը փորձում են անձնագրային նկարներ նկարել երաժիշտների համար, դա արդեն կոչվում է ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»:
Չէ ժողովուրդ սենց չի կարելի... էդ հլա ոչինչ որ իմ նկարած 200 նկարից 150-ի մեջ երաժիշտներին դեռ առանձնացնել է պետք,,, բայց ախր որպես հանդիսատես էլ կարող եմ ասել, որ շատ տհաճ երևույթ ա դա: Մի քիչ «համեստ» նկարեք էլի...

Բնապատկերներ Խոսրովի Անտառից

Հոկտեմբերը հռչակում ենք Խոսրովի Անտառ արշավելու մեկամսյակ, քանի որ մի ամսվա ընթացքում 3 անգամ արշավեցինք այդ ուղղությամբ... ու կարծում եմ դեռ մի 43 ամգամ էլ կարշավենք: Այս անգամ Վեդիի կողմից մտանք արգելոց, բարձրացանք «Անհայտասարը» (կամ Էդգարի սարը, որի գագաթին իր ամբողջ վեհությամբ աճել էր Ֆլորայի ծառը): Մեզ զգում էինք Ադամի կարգավիճակում և անուններ էինք տալիս բոլոր «անանուն» սարերին ու չոլերին:)

   
+5 նկար Խոսրովի անտառից

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #4

Խոսրովի արգելոց - գետ
ՙԿաքավաբերդի արշավից վերջին նկարաշան եմ ներկայացնում` նվիրված Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան): Սպասում եմ Ձեր գնահատականներին:)




+6 նկար Խոսրովի անտառից՝ Ջրվեժից

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #3

3 հատ էլ աշնանային տեսարան և կանցնեք ջրվեժի նկարներին:

Աշունը Կաքավաբերդում  Աշունը Կաքավաբերդում  Աշունը Կաքավաբերդում

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #2

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ Կաքավաբերդի բազմաբովանդակ արշավը կազմակերպել էր ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿԻ.ՌՈՒ-ի "Արշավականներ" խումբը` ի դեմս Էդգար Հարությունյանի: Տպավորությունները արշավից անշուշտ շատ դրական էին նախ և առաջ Խոսրովի Անտառ պետական արգելոցի քիչ թե շատ կուսական անտառների, Կաքավաբերդի հրաշք աշնանային տեսարանների և իհարկե արշավի մասնակիցների շնորհիվ: Այժմ Ձեզ եմ ներկայացնում 2-րդ նկարաշարը` աշնանային տեսարանների շքերթից:
Առաջիկայում կտեղադրեմ Կաքավաբերդ բերդին և Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան) նվիրված ևս 2 նկարաշարեր:


+9 նկար աշնանային Կաքավաբերդից

Բացահայտում ենք Արցախը (Ղարաբաղ) #2 - Հանդաբերդ


Հանդաբերդից բացվող տեսարաններըԵրկրորդ նկարաշարում Հանդաբերդի մուքտի պատը, Հանդաբերդից բացվող տեսարանները, Քնարավանի (Շահումյանի շրջան) մերձակա անտառները:




+5 նկար Հանդաբերդից

Ֆոտոռեպորտաժ ReAnimania մուլտ փառատոնից

Բացօթյա մանկական (և ոչ միայն)թատրոն Մոսկվա կինոթատրոնի դիմաց` Սերբ դերասան-մուլտիպլիկատորների կատարմամբ:

ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ  ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ  ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ

ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ  ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ  ReAnimania մուլտ փառատոն: Բացօթյա թատրոն` Սերբերի կատարմամբ

Բացահայտում ենք Արցախը (Ղարաբաղ) - Քարվաճառ

Այս ամառ վերջապես մեզ հաջողվեց այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Եռօրյա արշավ-էքսկուրսիան կազմակերպել էր Նատուրա տուրիստական կազմակերպությունը: Ճամփորդությունը չափազանց տպավորիչ էր:
Վերջին Հայ-թուրք-Ղարաբաղյան զարգացումների ֆոնին, որոշեցի հրապարակել Արցախի նկարների շարքը:
Առաջին նկարաշարում կներկայացնեմ տեսարաններ Քարվաճառի (Քելբաջար) գովանաբանված անտառնետից և Քնարավան գյուղից, որտեղ էլ գտնվում է Հանդաբերդը:

Արցախ Քարվաճառ Քնարավան  Արցախ Քարվաճառ Քնարավան  Արցախ Քարվաճառ Քնարավան
+5 նկար Քարվաճառի անտառներից