Մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը նկարել եմ դեռ 2010-ի Օգոստոսի 25-ին, բայց մինչև վերջերս չէի կարողանում  այնպես մշակել այս լուսանկարը, որ ինձ գոնե մի քիչ դուր գա: Կամ շատ մութ էր ստացվում, կամ շատ վառած, կամ էլ պարզապես չէի հավանում:
Վերջապես մի քիչ տանջվելուց հետո ստացվես այ սենց բան: Հիմա դուք ասեք՝ լավ ա ստացվել, թե՞ ...

Կից տեղադրում եմ նկարի անմշակ (RAW) տարբերակը, 

Անտառների միջազգային տարի

Էսօր իմացա, որ 2011 թվականը հայտարարել են անտառների միջազգային տարի:
Ինձ թվում ա՝ դա նշանակում ա, որ էլ անտառներ չկան... կան թե չկան չգիտեմ, բայց վերջերս ինձ միայն միայնակ ծառեր են հանդիպում :Ճ

Անցնեմ բուն թեմային: Չգիտեմ ինչը, բայց շատ եմ հավանում էս նկարի մեջ:
Միգուցե օգնեք՝ հասկանամ թե ի՞նչն է դա...

Լուսանկաչի դժվար ճամփան

Ծանր է ու դժվար դպրոցի ճամփան լուսանկարչի ճամփան...
Իսկ ու՞մ ճամփան ա հեշտ որ...

Լուսաբացը Երանոս Լեռան Մոտ

Հետևելով Евгения Тимашёв-ի խորհուրդին, հաղթահարեցի ալարկոտությունս և արթնացա վաղ առավոտյան, ավելի՝ ճիշտ գիշերը, ու գնացի լուսաբաց նկարելու: Տեղանքը ընտրեցի The Photographer's Ephemeris ծրագրի միջոցով: Ով դեռ ծանոթ չի ծրագրին, ասեմ, որ այն ցույց է տալիս լուսաբացի և մայրամուտի ուղղություններն ու ժամերը երկրագնդի ցանկացած կետում, ցանկացած օրը:
Այդպես ես իմացա, որ արևը ծագելու է հենց Երանոս լեռան հետևից!

Եվ ահա տեսեք, թե ինչ ստացվեց:

Փնտրվում է անուն!

Էս նկարը շատ եմ հավանում, բայց չգիտեմ ինչ անուն դնեմ սրան...

Իմիջալոց գի՞տեք, որ Develop բառը լուսանկարչության կոնտեքստում նշանակում է «Երևակել» (Проявка): Ի զուր չէ, որ Lightroom ծրագրում նկարի մշակման մենյուն կոչվում է Develop :)

Թյուր պատկերացումներ և սխալ հարցադրումներ


Այստեղ կփորձեմ փարատել լուսանկաչության մասին որոշ սխալ պատկերացումներ, որոնք  շատ հաճախ ունենում են սկսնակ լուսանկարիչները: Դրանք մեծ մասամբ կապված են լուսանկարչական տեխնիկայի հետ: Այդ թյուր պատկերացումները գալիս են ֆոտոխցիկներ արտադրող կազմակերպությունների գովազային քաղաքականությունից:

Որոշ հարցեր Ֆոտոխցիկների վերաբերյալ


Ի՞նչ լուսանկարչական ապարատ գնել
                 - կամ՝ ինչպես ընտրել ֆոտոխցիկ
Նման որոշում կայացնելու համար պետք է հիշել, որ միանշանակ պատասխան չկա, քանի որ համապիտանի (ունիվերսալ) ֆոտոխցիկ գոյություն չունի: Նույնիսկ արհեստավարժ լուսանկարիչները մի քանի ֆոտոխցիկ և բազում օբյեկտիվներ են օգտագործում միայն մեկ ժանրում աշխատելու համար: Օրինակ կարող եք ունենալ թանկանոց օբյեկտիվ, որը շատ լավ որակ է ապահովում բնապատկերների համար, բայց բացարձակ անպիտան է դիմանկարների համար: Այդ է պատճառը, որ պետք է հստակ գիտակցել՝ ինչ ենք ցանկանում նկարել և ինչ փոխզիջման պետք է գնալ գին/որակ համամասնությունը պահելու համար:

Դատարկություն

Ֆոտոարշավի հաջորդ փուլը լուսաբաց լուսանկարելն էր: Որոշեցինք գնալ դեպի Թեժ լեռ:
Ի ուրախություն մեզ հայտնվեցինք մի անասելի մառախուղի մեջ: Էս միայնակ ծառը որ տեսա, միանգամից ցանկություն առաջացավ «դատարկություն» լուսանկարել:
Այդ օրը մենք այդպես էլ լուսաբացի արև չտեսանք ու բավարարվեցինք միայն մի քանի մառախլապատ նկարներով:

Հիպերֆոկալ Հեռավորության Հաշվարկ

Բնապատկերներ լուսանկարելիս շատ հաճախ անհրաժեշտ է լինում այնպիսի պարամետրեր ընտրել, 
որի դեպքում տեսարանը ամբողջությամբ կգտնվի ГРИП (Глубина резко изображаемого пространства)-ի մեջ,
այսինքն` հստակ պատկերել կադրի ամենամոտ և ամենահեռավոր օբյեկտները:
Դրա համար անհրաժեշտ է «ֆոկուս բռնել» այն օբյեկտի վրա, որը գտնվում է ՀԻՊԵՐՖՈԿԱԼ հերավորության վրա:
Այդ հեռավորությունը հաշվարկելու համար կարող եք օգտվել հետևյալ աղյուսակից:

Ի՞նչպես օգտվել այս աղյուսակից

2011-ի առաջին ֆոտոարշավը

Իմ ընկեր Վարդգեսն էր եկել Երևանից: Գնացինք Դսեղ և Չկալով գյուղեր, որպեսզի մայրամուտ լուսանկարենք: Դե ֆոտոարշավի առանձնահատկությունն էլ այն է, որ արշավը նվիրվում է միայն լուսանկարելուն ու լուսանկարչական թեմաներով քննարկումներին:
Ւսկ երեկոյան արդեն Վանաձորում լուսանկարեցինք Սբ. Ծննդյան պատարագին հաջորդող, քրիստոնյաների մոմերով երթը:
Վարդգեսը դեռ կցուցադրի իր լուսանկարները:
Իսկ առայժմ 2 լուսանկար