Ասք Գրողների և Լուսանկարիչների մասին


Հայկական լեռնաշխարհի գոհարներից մեկը... Երանոս լեռը.
Երևանին այնքան մոտիկ և երևանցիներին այնքան անծանոթ այս լեռը...
Mountain Yeranos... wonderfull landscapes of Armenian highlands.



Վերջերս սկսել եմ գրողների ու լուսանկարիչների մեջ համեմատական անցկացնելը... ասենք երբեք գրողից չես լսի «ես չեմ կարողանում լավ պոեմներ գրել, քանի որ իմ գրիչը Parker չի, այլ  դպրոցական սիրողական գրիչ է... », կամ օրինակ երբևէ չես հանդիպի երիտասարդ գրողի, որ նման բովանդակությամբ նամակ գրի «Հարգելի Պաուլո Կոելյո, ես էլ եմ ցանկանում լավ գրող դառնալ, արդ խնդրում եմ խորհուրդ տվեք, այս երկու գրիչներից ո՞ր մեկը գնեմ...»:

Ամանորյա տոնավաճառ Հյուսիսային պողոտայում - ֆոտոշարք

Ամանորյա տոնավաճառ Հյուսիսային պողոտայում, 2012թ.
Christmas Fair at North ave. 2012

+6 լուսնակար

Ունկնդրել այն ինչ ցանկանում ես կարդալ

Աուդիոգրքերի մասին... դա գերագույն հայտնագործություն էր ինձ համար: Միշտ նեղվել եմ, որ մեծ ու հաստափոր գրքեր չեմ կարողանում կարդալ, զուդ դրանց ծավալի ու սարսափեցնող տպավություն գործելու պատճառով: Բայց... տարիներ անց լուծումը գտնվեց...

Երևանի առաջին ձյունը 2012

Երևանի առաջին ձյունը 2012, կամ պարզապես Երևանյան կիրակնօրյա զբոսանք...

Yerevan first snow 2012
1.
+ 25  լուսանկար

Ֆոտոարշավ դեպի Ջրվեժի արգելոց


Այսօր փաստորեն բավականին միստիկ լուսաբաց ստացվեց.. արև չկար, բայց դրա փոխարեն  թափառող մառախուղ կար:

Աշնանային Wallpaper

Գետ Արցախում:

Վեց տարբեր էկրանների չափերի համար սարքել եմ Wallpaper, առանց քաշվելու քաշեք և տեղադրեք ձեր էկրաններին :)

Download Wallpaper 1920x1200 | 1600x1200 | 1280x800 | 1280x1024 | 1024x768 | 1024x1024


Ֆատոշարք և անտառային կադր Արցախի ֆոտոարշավից

168 Ժամ թերթի առցանց տարբերակում ֆոտոշարք եմ հրապարակել: Այն կարող եք տեսնել այս հասցեով Քարվաճառի դեռևս չբնակեցված թաղամասը (լուսանկարներ):

Արցախի ֆոտո-արշավի մյուս լուսանկարները նախապատրաստման փուլում են: Հավանաբար դեռ մի քանի ֆոտոշարք էլ կպատրաստեմ, իսկ հիմա դիտեք Ջերմաջուր տանող ճանապարհին լուսանկարված այս միստիկ անտառային տեսարանը:

Դիտել կադրն առանձին պատուհանի մեջ

Լավ լուսանկարիչը մատիտով էլ կնկարի

լավ լուսանկարիչը շան քաքով էլ կնկարի... իսկապե՞ս

Ժամանակին ես էլ էի հավատում, որ նկարողը նկարող լինի.... ինչով ասես կարելի ա լավ կադր ստանալ: Սա թերևս միայն դակումենտալիստների համար է ճիշտ, ոչ երբեք բնություն նկարողների:

Բնություն լուսանկարելիս ֆոտոտեխնիկան կարևոր է, շատ կարևոր է: Քանի որ սյուժետներ կան որ ֆիզիկապես անհնար է լուսանկարել, եթե չունես համապատասխան ֆոտոտեխնիկա:

Ասենք ջրի շարժ կամ TimeLapse նկարեք առանց շտատիվի, կամ այ այսպիսի տարածական խորություն ստացեք, առանց FULL FRAME ֆոտոխցիկի:
 

գունազարդ ծառ

աշնանային պայթյուն ծառի վրա :)


Տրամադրվում ենք նոր աշնան գալստյանը

Աշնանային լուսանկար անցյալ տարվա աշնանային Ստեփանավանից ;)

Հողմահարված բնական պատը

Հուսով եմ այս հողմահարված բնական պատը շատերդ եք տեսել: Սա Գեղարդի եկեղեցու մոտ է, և շատ վեհ կեցվածքով միշտ դիմավորում է Գեղարդ եկած զբոսաշրջիկներին:
Ոչ մի անգամ չէր ստացվում սա լուսանկարել ինչպես որ հարկն է, և ահա վերջապես երեկ բախտս բերեց և լավ լուսավորություն բռնեցի:

Բարկ արև և կապույտ երկինք

Հայաստանի կորած մոլորած անկյուններից մեկը...

Նախա-Աշնանային տրամադրություն

Ապարանի ջրամբարի մոտ մի հրաշալի անտառ կա եղևնիների... այսօր մի քիզ զբոսնեցինք, և լուսանկարեցինք:

նրանք անհոգ էին, ինչպես որ անհոգ էր արածաող կովը


քարի պոզին նստած, անասուն էին արածացնում երկու բիձա մարդ, պարզ ու հասարակ, ազնիվ ու բարի...

նրանք հանդարտ էին ինչպես որ հանդարտ էր իրենց հոտը...
նրանք անհոգ էին, ինչպես որ անհոգ էր արածաող կովը...

ու տենց ...

Տեղանքի զարդը


խոնարված խաչքարի մասին ասեմ, որ անկեղծ ասած չէի ցանկանա որ կոնկրետ այս խաճքարը տեղահանվեր կամ դիրքափոխվեր... 5-6 տարբեր դիրքերից լուսանկարել եմ այս խաչքարը, և բոլորը գեղեցիկ էին... այնքան հաջող և բնական դիրքում է գնտվում որ, պարզապես տեղանքի զարդն է:

Վանաձորի Լենինգրադյան տնակային ավան

գիտեք առհասարակ դիմանկարներ չեմ նկարում, բայց սա բացառիկ դեպք էր:

Այս երեխանյին նկարել եմ Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանում (նաբերեժնու դոմիկներ) ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ կատարած այցի ժամանակ, որտեղ խայտառակ պայմաններում ապրում են մեր տանջված-տուժված հայրենակիցները:

վերջերս ընկերս ա եկել Չինաստանից, ու ասում ա որ չինացիք լսում են թե երեք միլիոն ենք ընդամենը ու ինչ-որ սոցիալական խնդիրներ ունենք, ապշած դեմքներիս են նայում... թե երեք միլիոնն ինչ ա՞ որ չեք կարողանում մարդավարի պահել...

հանդիպման մասին պատմող տեսանյութը. նայեք թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ` շուրջ 800 ՄԱՐԴ!

իմ նկարած տեսանյութը, տնակներից մեկում

դիտել տեսանյութը YouTube-ում http://www.youtube.com/watch?v=99OLy8wtrvo


սա էլ Լոռի TV հեռուստաընկերության ռեպորտաժը
http://www.youtube.com/watch?v=tpCRvhKwMqA

Արևածաղիկներ



Լոռի... գեղեցիկ ու անկրկնելի Լոռի

Էն Լոռու Ձորն է ուր հանդիպակաց....

թարմ թխած կադրեր, այսօրվա արտաճանապարհային արշավից :)


Աստղաշարժ, կամ աստղերի հետագիծը մեկ ժամվա ընթացքում


Աստղաշարժ, կամ աստղերի հետագիծը մեկ ժամվա ընթացքում:
Լուսանկարել եմ մի քանի օր առաջ, Սևանի ափին:

Աքչով հնարավոր չէ տեսնել այս տեղաշարժը, սակայն եթե մեկ ժամ (կամ ավելի քիչ) անընդնեմջ լուսանկարես և վերադրես այդ նկարները, ապա կստացվի այսպիսի մի խելահեղ պտույտ:

Միշտ երազել եմ այսպիսի լուսանկար նկարել, և ահա վերջապես ստացվեց:

Ի՞նչ է հարկավոր այսպիս նկար ստանալու համար:
1. Լավ Ֆոտոխցիկ
2. լավ օնկեյտիվ
3. եռոտանի (շտատիվ)
4. Timer Controller - որ տրված վայրկյանը մեկ լուսնկարի
5. Աստղազարդ երկինք
6. Լավ կոմպոզիցիա
7. Լուսանկարները վերադրելու ծրագիր, ասենք StarTrails
8. և իհարկե մի քիչ էլ բախտ

:)
Եթե հավենքցիք, SHARE արեք, որ ձեր ընկերներն էլ վայելեն այս հրաշալի տեսարանը:

«Խաղաղություն»

«Երեկոյան խաղաղություն»

կամաց, կամաց մոտենում եմ իմ պատկերացրած «բնապատկերների լուսանկարիչ» գաղափարին... կամաց կամաց ուժեղ կողմեր եմ գնում իմ լուսանկարներում, որոնք ունակ են նոր ուժ, էներգիա ու հավես հաղորդելու, այդ հետաքրքիր ու բացահայտումներով լի ճանապարհն անցնելու համար:

Ավելի ու ավելի եմ հեռանում իրականության արտապատկերման չոր ու ցամաք ֆունկցիայից ու ընկղմվում եմ իմ ներսում գտնվող բնության ներաշխարհը... որտեղ հիմնականում այսպես խաղաղ է... գեղեցիկ ու միևնույն ժամանակ դրամատիկ !

Որտեղ քիչ է շատի մեջ, բայց այդ քիչը շատ կարևոր է ու շատ բան է իր վրա պահում... այդ քիչը երբեմն խորտակվում է այն շատի շատության մեջ... բայց դա միայն ժամանակավորապես...

Ֆանտաստիկ գիշերային նվեր


Ֆանտաստիկ գիշերային նվեր!
Սևանն ինձ նվիրեց, ես էլ այն Ձեզ եմ նվիրում!

Ծիր Կաթին գալակտիկան ողջ հմայքով կանգնեց մեր առջև, կամ ավելի ճիշտ, բացվեց մեր առջև... !

Մի քաշվեք և նվիրեք ինձ Ձեր LIKE-ը, Share-ը և comment-ները :)

Երկկենցաղ եկեղեցի #2

 
Սա այն նույն երկկենցաղ եկեղեցին է, որի մասին արդեն գրել եմ և գունավոր լուսանկար եմ ցուցադրել: Իսկ հիմա վայելեք սև ու սպիտակը:

Քարահունջի նկարաշարը հրապարակվեց:

 
Քարահունջի նկարաշարը հրապարապվել է արդեն: Այն կարող եք տեսնել այս հասցեով  Քարահունջի չտեսնված հմայքը

Քարահունջից բերած ողջ ավարը

Եռօրյա ֆոտո-արշավի Զօրաց Քարերի (Քարահունջի) մասը ավարտեցի: Ստացվեց մեկ գիշերային աստղազարդ լուսանկար` Ծիր Կաթին գալակտիկայով հանդերձ, մեկ բացիկ` ի դեմս կակաչների և լուսաբացի տեսարաններ:
Այս լուսանկարներն ավելի մեծ չափով շուտով կտեսնեք հայտնի լրատվամիջոցներից մեկի կայքում, հրապարակվելուն պես հղումը կտեղադրեմ այստեղ:

Merge to HDR կամ Canon 5D Mark II-ի հնարավորությունները

Իմ ընկեր Գևորգը սիտպեց հորդորեց, որ ցուցադրեմ, թե ինչ-էր ինչ դարձավ տվյալ կադրը: Քանի որ տպավորություն կա, թե Canon 5D Mark II-ը սուպեր-պուպեռ լուսանկարում է և կարելի է հրաշալի կադր ստանալ հենց ապարատի միջից: Միանգամից ասեմ, որ դա այդպես չէ...

Եռօրյա ավտո-ֆոտո-արշավ Սիսիանի շուրջ

Եռօրյա ավտո-ֆոտո-արշավից վերադարձա... հոգնած, ջարդված, բայց միևնույն ժամանակ հրաշքների ականատես դարձած:

Կեռաս, Գլիաս, Վիշնյա, Բալ, Բալա...լայկա

Ուտեստանկաչության փորձեր... նախապատրաստվում եմ լուրջ աշխատանքի` այս ասպարեզում:
Մեծ սիրով ընդունվում են օգտակար խորհուրդներ, կրեատիվ մտքեր, խաշած միս, սոված մարդիկ, ֆոտո-բռնկիչ և նման այլ բաներ:

Եկեղեցիների ներսի սվ սպիտակ լուսանկարների շարք

Փաստորեն, որ ասեցի նոր շարք եմ սկսում եկեղեցիների ներսից, սև-սպիտակ լուսանկարներով, մի քիչ խաբեցի, քանի որ արխիվս քրքրեցի ու պարզվեց ես շատ վաղուց եմ սկսել այդ շարքը, պարզապես դրա մասին տեղյակ չէի:

Եվ ահա արդեն 21 ընտրված լուսանկար ունեմ այդ շարքից: Շարքը դեռ կավելացնեմ և որոշ լուսանկարներ էլ կհանեմ շարքից: Վերջում ակնկալում եմ մի գեղեցիկ ֆոտոշարք ստանալ և առաջին անգամ հանդես գալ ցուցահանդեոսվ: Այ հիմա մի լավ մարդ հայտնվի ու ասի, արի ես ցուցահանդեսիդ ֆինանսական մասը իմ վրա վերցնեմ, դու տենց մանր ինտրիգներով մի շեղվի..

Ճիշտ է իմ լուսանկարների հիմնական ուղղվածությունը բնապատկերներն են, բայց բնապատկերների ցուցահանդեսի դեռ պատրաստ չեմ... դեռ որոշ չպարզաբանված հարցեր ունեմ Բնության հետ: Առանց դրանց մասին Բնության հետ խոսելու ու իմ մտքինը ստանալու, չեմ անի բնապատկերների ցուցահանդես... ինչքան էլ որ համոզեք... չէ ասեցի... ոչ ! :)


«Ներսում» Սև Սպիտակ շարք


այսօր մի փոքր սև սպիտակ նկարաշար եմ նկարել Գեղարդի վանքում. սա առաջին կադրն է այդ շարքի: Մնացածը դեռ գազի վրա են պատրաստման փուլում են:
Միշտ մտածել եմ ինչ-որ ֆոտոշարքերի մասին, բայց չգիտես ինչու երբևէ չի ստացվել դա ինձ մոտ, միշտ առանձին լուսանկարներ են ստացվել` առանց ընդհանուր սյուժեի:

Արագածի ծաղկի դաշտերը (Time Lapse)


Դիտել տեսանյութը YouTube-ում

այս TimeLapse-ն էլ եմ նույն օրը նկարել, ինչ նախորդը, ապրզապես այս մեկը նկարված է ավտամտ նկարելու սարքով (երեք վայրկյանը մեկ) այդ իսկ պատճառով շատ ավելի սահուն է և գեղեցիկ է նայվում քան նախորդը:

Ընթացքում կտեսնեք Հովհաննես Բորանյանին, ով շատ պատահական հայտնվել է կադրում, մի քանի կադր նկարել ու գնացել :)

Սա մի ֆոտոարշավի ժամանակ ենք նկարել, որին մասնակցում էին Անդրանիկ Քեշիշյանը, Սուրեն Մանվելյանը, Հովհաննես Բորանյանը, Ռուբեն Մալայանը, Գայանե Սարոյանը և երկու գեղեցիկ մոդելներ Նարին և Լիլիթը:
Մոդելների նկար չուզեք... չունեմ :)

Իմ առաջին ֆուտբոլանկարչությունը

Կայացավ իմ առաջին ֆուտբոլանկարչությունը:
էս վերջերս մի տեսակ շատացել են, «իմ առաջին ...»-ինչ-որ բաները... :)
 Շատ դժվար գործ էր փաստորեն: Երկու ֆոտոխցիկով էի գնացել, ինչպես ասում են` նավսյակի: Canon 500D, Canon 5D Mark II, երկու հատ էլ օբյեկտիվ Canon 17-40 F/4L և Canon 70-200 F/4L.

Ծով - Արագած... Ծով երկինք

լայն-անկյուն օբյեկտիվի կայֆը հրաշալի հնարավորությունները:
և ոչինչ չի փախչի քո կադրից դուրս.. :)
ինչ-որ ուժեղ պլաններ կան քրահունջում գիշերային TimeLaps նկարելու... մարդ էս էլի.. մեկ էլ տեսար ստացվեց :)

Իսկ մինչ այդ վաղը գնալու եմ Հայաստան - Ղազախստան խաղը լուսանկարելու.. առաջին անգամ եմ նման միջոցառման գնում, ու հեչ չեմ պատկերացնում թե ոնց կարելի ա ֆուբոլ նկարել... հետն էլ լավ նկարել  :) վախում եմ... ինձ դուխ տվեք :)

հա... նկարելու եմ մասնավորապես մեր (ընկերների հետ համատեղ ստեղծած) կայքի համար: Ով դեռ ծանոթ չի, հորդորում եմ անպայման ծանոթանալ, թերթել ու լայք անել:


TimeLapse լուսանկարելու իմ առաջին փորձը



ԹայմԼապս լուսանկարելու իմ առաջին փորձը... խիստ չդատեք:
Նկարել եմ JPEG, 3 վայրկյան ինտերվալով (ձեռքով), ընդհանուր առմամբ 283 կադր:
Շատ թեթև մշակել եմ Lightroom ծրագրով, crop եմ արեպ 16:9 չափի ու Lightroom-ի slideshow
ռեժիմում "Export Video" 0.1 արագությամբ:
Մի հատ էլ ունեմ , դեռ պատրաստման ընթացքում է.. շուտով նա էլ կցուցադրեմ:
Դե.. արտահայտվեք :)

Բյուրականի ֆոտոարշավի ամփոփում

Տարբեր գրառումների մեջ որոշ նկարներ արդեն ցուցադրել եմ Բյուրականի մայրամուտանկարչությունից: Այսօր արդեն կարող եմ ցույց տալ այդ այցելության ժամանակ ստացված լուսանկարների ամբողջ ֆոտոշարքը: Կարծում եմ այնքան էլ վատ արդյունք չի մեկ այցելության համար, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորովին նոր` ինձ անսովոր, տեխնիկայով էի լուսանկարում (Canon 5D Mark II):

Երկկենցաղ եկեղեցին


Ժամանակին այստեղ Քասաղ և Զովունի գյուղերն են եղել... հետո որոշեցին գյուղի տեղը ջրամբար կառուցել, և գյուղերը տեղափոխեցին Երևանին կից համանուն համայնքներ: Այս եկեղեցու անունը Սուրբ Պողոս-Պետրոս է: Ամռան ամիսներին ջրամբարի ջուրը լավ բարձր է լինում և ծածկում է եկեղեցու կեսը: Իսկ տարվա մյուս եղանակներին ջուրը նահանջում է` բացելով ճանապարհ դեպի եկեղեցին: Մուգ և բաց գոտիներով կարող եք տեսնել թե ջուրը մինչև ուր է հասնում:

Քառակուսի VS Ուղղանկյուն


շատ եմ սիրում քառակուսի բնապատկերներ... բայց շատ դժվար է քռակուսի նկար նկարել ուղղանկյուն նկարող ֆոտոխցիկով: Իսկ բոլոր թվային ֆոտոխցիկները ուղղանկյուն են նկարում:

դեռ կփորձեմ... որքան էլ դա դժվար լինի




Փոքր ջրվեժ

Փոքր, շատ փոքր ջրվեժ... և ոչ միայն



Են սպիտակ փոքր Շունը


էս շան մանկությունը (թուլությունը) աչքիս առաջ ա անցել... են վախտ սրան գոռեխամուկ էինք ասում :Ճ
շատ պուճուր էր ու թափառական էր...

իսկ հիմա նա ապրում է ահա այս տմբուշկի մեջ :)

Final Cut Pro X - իմ առաջին քայլերը, գունային շտկում

Ու՞ր էի կորել... հիմա ասեմ... որոշեցի մի քիչ ուժերս փորձել վիդեոյի post-processing-ի մեջ, կամ ինչպես իրենք են ասում color grading-ի մեջ և տեղադրեցի Final Cut Pro X հրաշագեղ ծրագիրը ու սկսեցի բզբզալ...

Զբոսանք...

Երկու լուսանկար այսօրվա զբոսանքից: