Posts

Showing posts from 2010

Ինքնախոստովանություն Ամանորից առաջ

Image
Երկու տարի լուսանկարչությամբ զբաղվելուց հետո, ցավով պետք է արձանագրեմ, որ ես լուսանկարչությունից դեռ շատ հեռու եմ: Այս ընթացքում ուսումնասիրել եմ բազում ֆոտոխցիկների մոդելներ, սովորել եմ Adobe Lightroom-ով RAW նկարներ մշակել և մի քիչ խորացրել եմ Photoshop-ի իմացությունս: Իսկ ինձ ամենաշատը հուզող ժանրից՝ բնապատկերներ լուսանկարելուց, գրեթէ ոչինչ չեմ սովորել... երկու տարի անընդմեջ կրկնել եմ միևնույն սխալները՝ առանց հասկանալու տվյալ ժանրի առանռնահակտությունը: Անընդմեջ խախտել եմ առաջին հայացքից շատ պարզ թվացող այս սկզբունքները և արդյունքում ստացել ոչինչ, կամ գրեթէ ոչինչ. 1. չի լինում բնապատկերների լուսանկարիչ՝ առանց շտատիվի, 2. բնապատկեր լուսանկարելու ամենահարմար ժամերն են մինչ լուսաբացը, լուսաբացը, մայրամուտը և մայրամուտից անմիջապես հետոն, 3. չեմ փնտրել/գտել լույսը՝ այն դրամատիկ լույսը, որը կարող է հաղորդել տվյալ տեղանքի «աղ»-ը, 4. շատ ջանք ու եռանդ եմ թափել, որ լուսանկարեմ, արդեն իսկ այլոց կողմից հազար անգամ լուսանկարված, «բացիկ» նկարները և ստացել եմ բազում «գեղեցիկ» լուսանկարներ

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ

Image
читать рассказ на русском - Армянский Коньяк - как оно есть Կիրակի օրը տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի Կոնյակի գործարանը բաց դռների օր է հայտարարել ու անվճար էքսկուրսիա է կազմակերպել բոլոր ցանկացողների համար: Ես ու կինս էլ՝ կիրակի օրով առանձնապես պարապ մարդիկ, որոշեցինք բաց չթողնել այս առիթը: Ի ուրախություն ինձ, լուսանկարելն արգելված չէր: Արգելված էր միայն կայծով (flash) նկարելը, քանի որ սպիրտի գոլորշով հագեցած հնեցման մառաններում դա կարող է առաջացնել պայթյուն: Ստորև ներկայացնում եմ լուսնակերնր և այն տվյալներ կոնյակագործության մասին, որոնք առավել տպավորիչ էին +30 լուսնկար  Երևանի Կոնյակի գործարանից

Տիկնիկային Թատրոնի Ոգին

Image
Այ սենց գաղտնի էլ Ձեզ հետևում են... Ձեզ լուսանկարում են... Ձեր մասին բլոգներում գրում են... եթե նույնիսկ դուք տիկնիկային թատրոնի խամաճի կուկլա եք... 1. կիսաքաչալ կնիկ կամ երկարաթարթիչ նեղշուրթը :))) +4 տիկնիկ

Ձկնորս տղաները

Image
Ինչ էր, ինչ դարձավ շարքցից մի լուսանկար էլ քննարկենք:  Առաջի նկարը մաքուր զուլալ, ինչպես շատերն են ասում, օրիգինալ նկարն է Իսկ երկրորդը՝ այն ինչ ես ցանկացել եմ տեսենել այս լուսանկարում Արտակի առաջարկով տեղադրում եմ նաև մոնոխրոմ տարբերակը: Ի՞նչն եք հավանում, մշակված տարբերակում, և ի՞նչի հետ համամիտ չեք: +2 նկար

Russian Bloggers in Armenia! Ռուս բլոգերները Հայաստանում

Image
Քանի որ, Արտակն արդեն հասցրել ա էս թեմայով գրել , ես էլ նույն բանը չկրկնելու համար պարզապես copy/paste անեմ Արտակի գրածը: --copy/pase-ի սկիզբը Երեկ երեկոյան հանդիպեցինք ռուսաստանցի բլոգեր-լուսանկարիչ-ճանապարհորդներ Պավել Կոսենկոյի  pavel_kosenko     և Վոլոդյա Տրոֆիմովի vvtrofimov     հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից: Շատ զիլ դեմքեր են: Շատ խոսացինք , նրանք պատմեցին հազար ու մի բան, իրենց ճամփորդություններից և այլն ... Հայաստան են եկել «Սովետական տիեզերագնացների հետքերով» ծրագրի շրջանակներում: Հիմանկան հետաքրքրությունը Ծաղկաձորն է, որտեղ հանգստացել և պատրաստություն են անցել սովետական տիեզերագնացները, Գառնու մոտ գտնվող ինչ որ մի նախկին տիեզերագիտական բազա , որտեղ աշխատել է Գյուռզադյանը (ցավոք չգիտեմ կոնկրետ տեղը), և Սանահինում գտնվող Միկոյանի տուն թանգարանը: Ճանապարհը որոշելիս:

Աղվերանի Եկեղեցի - Aghveran Church

Image
Երիտասարդ քահանայի առաջին պատարագը... Մուղնու եկեղեցում Novice priest's first liturgy in Mughni Church. 1. +8 նկար

Ֆոտոռեպորտաժ Ռոք Համերգից

Image
Դեկտեմբերի 10-ին Տիկնիկային թատորնում տեղի ունեցավ ռոք համերգ նվիրված Մարդու Իրավունքների Օրվան: Ելույթ ունեցան հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ի հարկե ռոք խմբեր` հետևյալ անուններով՝ «Դեղ», "An Gordonach!", " Vordan Karmir " և " The Beautified Project ": Որոշ լուսանկարներ եմ արել համերգից և ներկայացնում եմ Ձեր դատին: Չեմ լուսանկարել միայն վերջին խմբի ելույթը՝ համերգը շուտ լքելու պատճառով: In December 10th rock concert took place in puppet theater. It was dedicated to Human Rights International day. There were speeches of human rights defenders and other activists. Four groups were performing:  "Degh", "An Gordonach!", " Vordan Karmir " and " The Beautified Project ". I took some photos there and I want to show them up :) I did not shoot only the Beautified project, because I left the concert earlier. 1. Դեղ խմբի երգչուհին +50 նկարներ

Լեռների Միջազգային Օր - International Day of Mountains

Image
Պարզվում է, որ երեկ, այսինքն Դեկտեմբերի 11-ին, «Լեռների Միջազգային Օրն» էր: Հետաքրքիր պատահականությամբ այդ օրը հանդիսանում է իմ ծննդյան օրը :) ու դա որոշ չափով բացատրում է իմ սերը դեպի լեռները: Արդ՝ Շնորհավորում եմ բոլոր լեռնագնացներին, լեռնասերներին, լեռնանկարիչներին և անձամբ լեռներին !! Օրվա առթիվ Ձեզ եմ նվիրում այս նկարը՝ Արագած լեռան Հարավային Գագաթից : It turned out that yesterday, particularly on the 11th of December, was the International Day of Mountains . This was a surprising fact for me, because it was my birthday and this match somehow explains my feelings towards the mountains. So I congratulate all the mountaineers, mountain lovers, mountain photographers and mountains themselves!! My present to you on the occasion of this date is the photo below taken of the Southern peak of Aragats ! Սեղմեք մեծ տարբերակի համար: Click for bigger size.

Vordan Karmir

Image
Երեկ տիկնիկային թատրոնում ռոք համերգ էր՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: ամբողջ ֆոտոռեպորտաժը վաղը կտեղադրեմ, իսկ հիմա մի կադր Vordan Karmir խմբից: Yesterday rock concert took place in puppet theater. It was dedicated to Human Rights International day. I will publish full photo report tomorrow. For now just one photo from Vordan Karmir performance. 

Մակեդոնիա, Մատկա Կանյոն

Image
Մակեդոնիայի Հանրապետություն կատարած վերջին այցելության ընթացքում, մեզ տարան «Մատկա Կանյոն» . Այս Կանյոնի վրա ժամանակին պատնեշ (դամբա) են կառուցել ու դարձրել ջրամբար: Մեր գիդը մեծ հպարտությամբ պատմում էր, որ սա նախկին Հարավսլավիայի ամենահին պատնեշն է... Ինչևէ, հնության մասին խոսակցությունները թողնենք մի կողմ և անցնեք այս գեղեցիկ տեղանքի հետազոտմանը: During the last visit to Macedonia (F.Y.R.O.M.) we went to the "Matka Canyon" . In the period of Yugoslavia, a dam have been built in the canyon and turned it into a huge water reservoir. Guide proudly was telling that it is the oldest dam in all over the Yugoslavia... But let's forget about the ancientness of the dam for a moment, and go deeper into the canyon and see how beautiful it is. 1. +12 նկարներ

Թանձր Կանաչ

Image
Անցյալ տարվա նկարների արխիվն էի փորփրում ու այս նկարը գտա: Նկարված է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում: Շատ եմ հավանում այս նկարի թանձր կանաչը: Իսկ դու՞ք: While I was looking my photo archive from 2009, I found this photo. It was shoot  in "Khosrov Forest"  State Reserve. I like saturated green in the photo, and you?

Շատ ծիտիկներ, շատ, շատ...

Image
Էս թռչունները խելագարի պես աջ ու ձախ էին թռչում գլխավերևովս: Մի պահ նույնիսկ վախեցա, չէ որ նրանք շատ էին, իսկ ես՝ մենակ:) These birds were flying around right over my head... At some point I got frightened; so many birds against me :) Էս բազմաթռչուն տեսարանները տեսնելով մի հին ու տափակ անեկդոտ հիշեցի: երկու  ուռած  խմած նստած երկնքին են նայում, մեկ էլ մի 4000 հատ ագռավ ա գալիս, ագռավներ -Ապեր Երևանը ո՞ր կողմում ա խմած #1 -դեպի աջ քիչ անց մի 5000 հատ ագռավ էլ ա գալիս, ու հարցնում սրանց ագռավներ -Ապեր Երևանը ո՞ր կողմում ա խմած #1 -դեպի աջ քիչ անց մի 8000 հատ ագռավ էլ ա գալիս, ու հարցնում սրանց ագռավներ -Ապեր Երևանը ո՞ր կողմում ա խմած #1 -դեպի ձախ խմած #2 -ապեր բա ինչի՞ սրանց խաբեցիր ձախ ուղարկեցիր խմած #1 -բա ինչ խաբար ա էդքան ագռավը գնա Երևան... +6 շատ ծիտիկների նկարներ

Միստիկական Մառախուղ

Image
Ընկերնես միշտ բողոքում են, որ նկարները փոքր չափով եմ տեղադրում:  Այսուհետ կաշխատեմ որոշ նկարներ տեղադրել այս չափով: My friends are always complaining about small sizes of the photos. Form now on, I'll publish some of them with bigger size like these are; +6 մառախլապատ նկար

Լքված նավակը

Image
Մակեդոնիայի Հանրապետություն, լուսաբացը Մլադոստ Լճի ափին Macedonia, Lake Mladost early in the morning.

Մառախլապատ լուսաբացի նկարներ

Image
Ինձ առաջին անգամ էր բախտ վիճակվում մառախլապատ լուսաբաց նկարելու, միանգամից ասեմ, որ ես այն շատ հավանեցի: Մշուշը անդհատ տեղաշարժվում է և գեղեցիկ տեսարաններ ստեղծում: +5 նկար մառախլապատ լուսաբացից

Աշունը Դիլիջանի ոլորաններում և Ստեփանվանի շրջակայքում

Image
Ինչպես և խոստացել էի, տեղադրում եմ Աշնանային նկարների երկրորդ և վերջին նկարաշարը: Նկարները նկարված են Դիլիջանի ոլորաններում և Ստեփանվանի շրջակայքում: The second and the last autumn photoreport. Photos are taken near Dilijan and Stepanavan (Armenia).  +12 լուսանկարներ

Աշունը Թեժ Լեռում և Ստեփանվանի Դենդրոպարկում

Image
Աշնանային թեման շարունակվում է... Այս շաբաթ հասցրեցի մի շատ կարճ ժամանակով լինել Թեժ լեռան անտառներում և Ստեփանավանի Դենդրոպարկում:  Ամենուրեք հրաշք տեսարաններ էին, արբեցնող մաքուր օդ և ազատության աստիճանների ավելացում :) Անգլիախոս ընկերնես շատ են նեղվում էս վերջերս, որ չեն կարողանում կարդալ Հայերեն գրածս: Արդ` Autumn photo series! Continued... This week I have managed to be in the forests of Tezh Ler and Dendropark (Stepanavan). Crazy autumn scenes and fresh air everywhere!  +16 լուսանկարներ (photos)

Աշնանային բնապատկերներ

Image
Հայտարարում եմ աշնանային բնապատկերների բացումը: Հույս ունեմ առիթ կընձեռնվի այս շաբաթվա վերջում Լոռվա մարզի հրաշագեղ աշնանային տեսարանները նկարելու և Ձեր դատին ներկայացնելու: +3 նկար:

Յայսմավուրք 1628թ.

Image
Յայսմավուրք տպագրված 1628թ.: Շատ տպավորիչ էր... ևս 3 նկար.. մասշտաբը պատկերացնելու համար:

Պատարագ - Liturgy - Литургия #2

Image
Պատարագ - Liturgy - Литургия #2

Պատարագ - Liturgy - Литургия

Image
Պատարագ - Liturgy - Литургия

Կլիմայի կտրուկ փոփոխություն

Image
Այս երկու լուսանկարները նկարել եմ ուղիղ 36 րոպե տարբերությամբ (այսօր):   ով չի հավատում թող EXIF-ով ստուգի :)

Օհրիդ Լիճը (Lake Օhrid)

Image
Վերադարձա հեևթական Մեկեդոնական ճամփորդությունից: Այս անգամ առիթ ընձեռնվեց այցելել Օհրիդ լիճ : Քաղցրահամ ջրի այս մեծ ավազանը գտնվում է Մաեդոնիայի և Ալբանիայի սահմանի վրա: Մենք եղանք ափամերձ Օհրիդ քաղաքում, որը հայտնի է մարգարտագործությամբ: Մեծ տեսականի կար մարգարիտների` անմշակ գնդիկներից մինչև գեղարվեստական մշակում անցած զարդեր: ևս 8 նկար

Մայրամուտ Սևանում 2

Image
Սևանա Լճի մայրամուտից ևս մի քանի կադր: Հաճելի դիտում!

Թռչկան Ջրվեժ

Image
Մեր են դժվար արշավի հիմնական նպատակը Թռչկան Ջրվեժն էր, որի նկարը այդպես էլ չցուցադրեցի... պարզապես  դեռ չէր հասել դրա ցուցադրման պահը :) Ջրվեժը շատ ջղային էր, ու շատ թաց :) ընդամենը երկու դիրքից եմ նկարել, տեսեք թե ինչ է ստացվել... եթե իհարկե ինչ-որ բան ստացվել է:

Օհանավանի (Հովհաննավանք) Սբ. Հովհաննես եկեղեցի

Image
Օհանավանի (Հովհաննավանք) Սբ. Հովհաննես եկեղեցի:   ևս 4 նկար

Տաք Մայրամուտ Սևանում

Image
Տաք Մայրամուտ Սևանում:

Սառը Մայրամուտ Սևանում

Image
Սառը Մայրամուտ Սևանում:

Արշավ դեպի Թռչկան ջրվեժ և Ձորագետի լիճ

Image
Վերջին արշավի ուղղությունը  դեպի Շիրակամուտ գյուղի հյուսիսում գտնվող Թռչկան Ջրվեժն ու Ձորագետի Լիճն էր: Սկզբնական հաշվարկով պետք է քայլեինք 27-30 կիլոմետր... մենք գիտեինք, որ դա դժվար էր լինելու, բայց ոչ այնքան որքան եղավ :) ճանապարհը ձգվեց 2400 մետր բարձրությամբ սարերի վրայով... վերջում հոգնածությունն իր խոսքն ասեց և հետդարձի ժամանակ հայտվեցինք բարձր սարերի վրա՝ մթության մեջ: Քաչալ սարեր.. չոլ.. ոչ մի կտոր փայտ չկա, որ գոնէ կրակ վառես, ջուրը բնականաբար արդեն սպառվել էր, արևը մայր մտավ, իսկ լուսինն ուշանում էր.... ոչ մի կողմնորոշիչ բան չկա շրջապատում, որ պետք եղած ժամանակ ինչ-որ մարդ կանչես օգնության... ադրենալին, տագնապի նշաններ...  մի խոսքով հեչ լավ չէր վիճակներս...բայց... Բայց փառք Աստծու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, իսկ ավարտվեց դա  կեսգիշերին մոտ՝ ժամը 00-ին: Վերջում մնացին լավ հիշողություններ ու հետաքրքիր նկարներ... Ահա և նրանք, Հայոց քաջ լեռները~ ևս 2 նկար

Բլօգի Օր կամ Bloggy Day :)

Image
Քանի որ այսօր հայտարարված է Բլօգի միջազգային օր , ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի քանի հետքրքիր ՖՈՏՈ բլօգերներ:  Ենթադրվում է, որ ամեն բլօգեր պետք է գտնի 5 նոր հետաքրքրի բլօգներ և ներկայացնի նրանց իր բլօգում, բայց ես Ձեզ կներկայացնեմ 4 բլոգներ, որոնք ինձ համար նորություն չեն, ես նրանց պարբերաբար հետևում եմ, բայց հուսով եմ, որ Ձեզ համար նրանք կլինեն նոր և հետաքրքիր: գնացինք... Александр Железняк - ներկայումս հանդիսանում է  National Geographic Traveler ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիրը: Իր բլօգում պատմում է իր  կատարած ճանապարհորդություններից: Հոդվածները շատ հետաքրքիր են և շատ  ճանաչողական, էլ չեմ ասում հրաշալի լուսանկարների մասին: Սա բլօգի հասցեն է՝  http://jelll.livejournal.com/   Եվ մեկ հրաշալի հոդված  http://jelll.livejournal.com/39263.html Иван Дементиевский - այնքան էլ պարզ չի թե ինչով է զբաղվում, բայց շատ է  ճանապարհորդում և լուսանկարում: Հրաշալի ֆոտո պատմվածքներ ունի Նեպալի, Տիբեթի և այլ գերհետաքրքիր տեղերի մասին: Սա բլօգի հասցեն է՝  http://dementievskiy.livejournal.c

Սևանի Լուսաբացի Ներկապնակից...

Image
Ընդհանրապես շատ ավելի դյուրին է Մայրամուտ նկարել, քան թե լուսաբաց: Հասկանալի պատճառներով լուսաբացը վաղ առավոտյան է լինում, իսկ ավելի վաղ առավոտյան արթնանալը, որպես կանոն, մեծ կամքի ուժ ու աչքերի լարում ա պահանջում: Բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մենք հասցրեցինք լուսաբացին Սևանի ափերին մոտ լինել և ականատես լինել այս գեղեցիկ տեսարաններին... Խնդրեմ դիտեք, արտահայտվեք և ամենակարևորը` կիսվեք այլոց հետ: +3 նկար Սևանի լուսաբացից

Ազատի ջրամբարը և Երանոս լեռը մայրամուտին #2

Image
Ազատի ջրամբարի նկարչության շարունակությունը... մայրամուտ, Երանոս լեռ, Ազատի ջրամբար և Երկինքներ: 1. Երանոս լեռան գագաթը +11 նկար

2 Պանարամա Լոռվա Ձորերից

Image
Վերջերս մի քիչ խառն էի... որոշ հետաքրքիր հարցերով, որի մասին կգրեմ ավելի ուշ: Իսկ հիմա ցանկանում եմ շարունակել «Դեպի Լոռու ձորերը» մեր վերջին արշավի ֆոտո-պատմությունը, որի առաջին երկու մասերը գտնվում են հետևյալ հասցեներում՝  մաս 1 ,  մաս 2 : Իսկ այժմ 2 պանարամա Լոռվա ձորերից՝ մասնավորապես Ալավերդի քաղաքի մոտակա ձորից: Այս նկարում ձախից երևում է Սանահին գյուղը, մի քիչ դեպի աջ Ալավերդի քաղաքը, իսկ աջ անկյունում՝ բլրի վրա, Կայան Բերդը (Դսեվանքը):

Սարյանական Հայաստան

Image
Սիսիանի ճանապարհին շատ կան նմանատիպ արտեր: Մայրամուտին այնպիսի  գույներ են ընդունում այս արտերը, որ ակամա հիշում ես Մարտիրոս Սարյանի նկարները և համոզվում, որ այդ գեղեցկությունն իսկապես իրական է...

Բնապատկերներ Հայաստանից - Նկարաշար

Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի բնապատկերներով մի տեսահոլովակ-նկարաշար, որը պատրաստել եմ 2010թ.-ին նկարված լուսանկարներից: Նկարների մեծ մասը տեղադրվել են նաև կայքում, իսկ որոշ նկարներ դեռևս չեն ցուցադրվել: Տեսահոլովակում օգտագործվել է Լավ Էլի խմբի «Գարուն է եկել» եգրը: Արագ կապի հնարավորության դեպքում տեսահոլովակը կարող եք դիտել նաև բարձր (HD) որակով:

Արագած և Քարի Լիճ

Image
Ահա մի քանի հյութեղ գունագեղ նկարներ Արագածի և Քարի Լճի մասնակցությամբ: Հիմա պարզ է չէ՞, թե ինչու են այս լիճը «Քարի» անվանել: ևս 2 նկար..

Արագած լեռան լանջերին

Image
Արագածի Հարավային գագաթը պատվով հաղթահարեցինք ու վերադարձանք մեր օջախները:) Ահագին նկարել մկարել եմ, բայց կարծես թե ամենաստացվածը էս մեկն ա...  եթե էս մեկն էլ չի ստացվել.... ուրեմը ապարատս ծախում եմ,,, վսյօ..

Տաթևի Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի

Image
Ով երբևէ եղել է Տաթևում և փորձել է լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ, գիտի որ այս հեռավորությունից ուղակի հնարավոր չէ ամբողջությամբ տեղավորել այն մեկ կադրի մեջ: Ես էլ փորձեցի պանարամա նկարել: Այս նկարը բաղկացած է 10 ուղղահայաց կադրերից: Իսկ լավ է ստացվել, թե՝ ոչ, դատեք ինքներդ: 895թ. Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց մեծն իշխան Աշոտի և նրա տիկնոջ Շուշանիկի օգնությամբ ու հովանավորությամբ քանդելով հին եկեղեցին (4-րդ դար), տեղը հիմնադրում է նորը: Նա հանում է հին եկեղեցու որմերից Պողոս և Պետրոս առաքյալների նշխարները և կրկին ամփոփում նոր կառուցվող եկեղեցու որմերում, որի համար էլ այն  կոչվեց Սբ. Պողոս-Պետրոս:

Որոտան Գետը

Image
Նկարում Որոտան գետն է: Սա դեպի Տաթևի Մեծ Անապատ տանող ճանապարհին է: Կարմիր գույնը աղբի ու կեղտի հետևանք չէ, դրանք պարզապես կամիր ջրիմուռներ են:)

Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)

Image
Տաթևի Մեծ Անապատի (XVIIդ), Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.) Տաթևի Մեծ անապատը գտվնում է Որոտանի կիրճում՝ Սատանի կամրջից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետի միջով: Անցած տարի, երբ այցելեցինք այստեղ, կամրջակ (երկու տախտակ) կար գցած գետի վրայով, որն այդ անցումն անհամեմատ հեշտացնում էր: Տախտակները գցվել էր ԱՄՆ դեպսանի նախաձեռնությամբ. ես այդ մասին գրել եմ անցած տարվա արշավի պատմության մեջ : Իսկ այս տարի, չգիտես ինչու, այդ տախտակները հանել էին և ստիպված եղնաք ոտաբոպիկ անցնել գետի մյուս ափը: Սա մեզ հանդիպած երկրորդ անակընկալն էր: Իսկ առաջինն այն էր, որ Սատանի Կամրջի պարանն ու մետաղյա սանդուխքն էլ իր տեղում չէր, ինչի պատճառով էլ չկարողացանք իջնել Սատանի Կամրջի տակ և ևս մեկ անգամ զմայլվել այդ անձեռակերտ գեղեցկությամբ: