Կրկին ֆոտոխցիկների ու օբյեկտիվների մասին

Կարծես թե գտել եմ Canon 5D (Mark 2) չառնելու տարբերակը:

Ես հիմնականում բնապատկերներ եմ լուսանկարում, ու միակ բան որից մինչ այժմ նեղվել եմ, դա ավելի լայն անկյուն չունենալն էր: Ես ունեմ Canon 17-40 օբյեկտիվ, որն իրականում հենց այն լայն անկյունն է, որն ինձ պետք է, բայց քանի որ ես դա օգտագործում եմ քռոփ մատրիցայով ֆոտոխցիկի վրա, անկյունը նեղանում է և դառնում է 27-64: Մինչ այժմ միակ լուծումը տեսնում էի 35mm -ին համարժեք մատրիցայով ֆոտոխցիկ առնելու մեջ, օրինակ Canon 5D (Mark 2):
Բայց այս խնդիրը կարելի է լուծել ավելի լայնանկյուն օբյեկտիվ ձեռք բերելով, օրինակ Sigma 10-20 կամ Canon 10-20: Այս դեպքում քռոփ ֆոտոխցիկի վրա կունենամ 16-32 ֆոկուսային հեռավորությանը համարժեք օբյեկտիվ և կծախսեմ ոչ թե $2400 այլ $450 :)

Վերջերս մի ծավալուն քննարկում էր սկսվել iphoto.am-ի այս լուսանկարի տակ, թե ինչ ֆոտոխցիկ է պետք գնել: Կարծիքները տարբեր էին ու իրարամերժ: Բայց ի ուրախություն ինձ կան շատ մարդիկ ովքեր իսկապես հասկանում են տեխնիկայի դերը այս ամբողջ ներկայացման մեջ և առանց կեղծ արգումենտների (Canon 450DCanon 7D-ի մոտ խաղալիք ա) խորհուրդ էին տալիս գնել էժան, շատ էժան, թերևս ամենաէժան ֆոտոխցիկը և թանկ, շատ թանկ, թերևս ամենաթանկ օբյեկտիվը:

Իսկ մնացած արգումենտները լավ տեխնիկայի մասին, ընդամենը մի նպատակ ունեն...
սեփական անկարողությունը տեխնիկայի վրա բարդել ու ասել «այ եթե ես էլ ունենայի եսմիքանիհազարանոց ֆոտոխցիկ, ես էլ սենց լավ կնկարեի» կարծես թե դա որևէ կապ ունի լուսանկարի գեղարվեստական արժեքի հետ:

Սա էլ Sigma 10-20-ով ու Canon 450D-ով նկարված մի քանի բնապատկեր
http://www.flickr.com/search/groups/?m=pool&w=94829136%40N00&q=%22canon+450d%22

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ