1 տարեկան վարորդի փարձը

Այս կայծակին բռնել եմ Վանաձոր-Երևան ճանապարհին՝ Հայոց այբուբենի մոտակայքից:

Այսօրվա թեման ոչ մի կապ չունի «ասույթներ հայոց լեզվի մասին» թեմայի հետ: Այսօրվա պաստուլատները վերաբերվում մեքենա վարելուն:

Ես արդեն մեկ տարեկան վարորդ եմ, և ցանկանում ամփոփել այս ընթացքում անցած իմ 10.000 կիլոմետրը: Այստեղ գրել կենսական կարևոր նշանակություն ունեցող հմտություններ, որոնք ինձ սովորացրել է իմ ընկեր Շումախերը Ալիկը, և այն ամենը ինչ ես ինքնուրույն եմ յուրացրել: Հուսով եմ նորելուկ վարորդների համար այն օգտակար կլինի:



Պոստուլատ Հ0 - «մեքենա=զենք»
Ավտոմեքենան կարող է մահվան պատճառ հանդիսանալ, և ոչ միայն ձեր: Ամեն անգամ մեքենայի ղեկին նստելիս հիշեք, որ դուք այսուհետ պատասխանատվություն եք կորում ոչ միայն ձեր, այլև՝ այլոց կյանքի համար:


Պոստուլատ Հ1 - «Ճանաչիր ինքդ քեզ»
Դուք պետք է շատ լավ իմանաք Ձեր ավտոմեքենայի հնարավորությունները: Առցանց ֆորումներում կարդացեք այլ մարդկանց կարծիքները այդ ավտոմեքենայի մասին՝ պոտենցիալ խնդիրները և առանձնահատկությունները:



Պոստուլատ Հ2 - «ավտոմատի եղածն ինչ ա ո՞ր - գազ, տորմուզ»
Ծանոթացեք փոխանցման տուփի(ՓՏ) կառուցվածքին: Ավտոմատ փոխանցման տուփը ավելի զգայուն է, նուրբ է և չափազանց թանկ է այն վերանորոգելը: Իմ փորձը ցույց է տալիս, որ շատ քչերը գիտեն, թե ինչպես պետք է կայանել ավտոմատ ՓՏ-ով մեքենաները, որ ՓՏ-ն չփչանա:
Ճիշտ հերթականությունը հետևյալն է:
  1. Արգելակել և դադարեցնել մեքենայի ընթացքը:
  2. ՓՏ-ն բերել N (Neutral) դիրք՝ առանց ոտքը արգելակից հանելու:
  3. Քաշել ձեռքի արգելակը (ռուշնոյ տորմուզը), 2-3 կլտտոց:
  4. Բաց թողնել ոտքի արգելակը, որ մեքենան «գլորվի» և ծանրությունը գցի ձեռքի արգելակի վրա:
  5. Կրկին սեղմել ոտքի արգելակը ու ՓՏ-ն N (Neutral)-ից բերել P (Parking) դիրք
  6. Հանգցնել մեքենայի շարժիչը:

Պետք է հիշել, որ P (Parking) դիրքը նախատեսված չէ արգելակման համար, և չի կարելի այն օգտագործել, որպես ձեռքի արգելակ: Ինձ հանդիպած բոլոր խադավիքսները և ավտոլվացման կետերի աշխատողները կայանում են ավտոմեքենան առանց 3-րդ քայլը կատարելու, որի հետևանքով, մեքենան  P (Parking) -ից  D (Drive) բերելիս շատ տհաճ ձայն է գալիս ՓՏ-ից:



Պոստուլատ Հ3 - «քանի՞ սկորուստ գիտես»
Լոպազ-հին շոֆերները շատ են սիրում սկսնակներին վախեցնել մեխանիկական ՓՏ-ով ու կարծում են, թե մեքենա վարելը սկսավում ու վերջանում է ՓՏ-ի աշխատանքի սկզբունքը իմանալով:
Այնինչ ավտոմեքանայի տեխնիկական մասին տիրապետելը շոֆերության ընդամենը 5%-ն է կազմում: Մնացած 95%-ը վերաբերվում է փողոցում մեքենաների փոխհարաբերություններին: Իհարկե խիստ ցանկալի է վարել առանց խախտումների, բայց երբեմն խախտումը միակ լուծումն է: Դու կարող ես վարել շատ արագ, դանդաղ, վազանցել չթույլատրված հատվածում կամ տրորել հոծ գիծը, բայց միշտ պետք է առաջնորդվել «մի խանգարի» և «եղիր կանխատեսելի» սկզբունքով:
Սրանք, թերևս, այն սկզբունքներն են, որոնց պահպանումը կարող է զգալի կորպով նվազեցնել պատահարի հավանականությունը: Սրանք այն սկզբունքներն են, որոնց վրա թքած ունեն բոլոր տաքսիստները, սպիտակ նիվից սրեվածները, բի-քսենոնի զավակները և որոշ գավնաշոփերներ:


Պոստուլատ Հ4 - «աղջիկների համար»
Նույնիսկ եթե մյուսները նկատել են, որ ղեիկն կինարմատ է նստած, պետք է հետևել երթևեկության կանոններին: Մեքենա վարելը շատ խիստ տարբերվում է լիֆտ մտնելուց, և պետք չէ հուսալ, որ ձեզ կզիջեն ճանապարհը՝ զուդ այն պատճառով, որ դուք կինարմատ եք:


Պոստուլատ Հ5 - «աջից հարված»
Անգիր իմացեք «աջից հարված»-ի կանոնը ու հիշեք, որ շատ քչերն են հետևում այդ կանոնին:



Պոստուլատ Հ6 - «նոր խնդրին, նոր լուծում»
Շարունակելով ավտոմատ փոխանցման տուփի (ՓՏ) թեման: Շատ հաճախ ավտոմատ ՓՏ-ով մեքենա վարողները հիշում են հին ու բարի ժամանակները, երբ «խալաստյ սկորուստով» դիբ էին իջնում ու բենզին չէին ծախսում, և փորձում են նույնը անել ավտոմատ ՓՏ-ով մեքենաների վրա:
Միանգամից ասեմ, դա սխալ պրակտիկա է, և դրա համար մի քանի պատճառ կա:
Պատճառ 1: Եթե մեխանիկական ՓՏ-ով ավտոմեքենայի արգելակը ինչ-ինչ պատճառով չպահի, ապա վարորդը կարող է «պերեգազովկով» իջեցնել մեքենայի արագությունը՝ 4-րդից հասցնել մինչև 1-ին և «ռուչնոյ տորմուզով» կանգնեցնել երկաթյա ձիուն: Ինչը հնարավոր չէ անել ավտոմատ ՓՏ-ով մեքենաների դեպքում, քանի որ արագության տակ, եթե առանց արգելակի փորձեք N (Neutral)-ից դնել օրինակ 1 կամ 2 «սկորուստ», դուք պարզապես կկազմաքանդեք ձեր մեքենայի ՓՏ-ն և մի 1200-2000 պայմանական միավոր կվճարեք այն վերանորոգելու համար:
Պատճառ 2: Արագության տակ ՓՏ-ն N (Neutral) -ի վրա վարելիս դուք զրկվում եք արագ մանյովրներ կատարելու հնարավորությունից:

Պատճառ 3: Արագության տակ ՓՏ-ն N (Neutral) -ի վրա դնելով դուք չեք կարող քչազնել բանզինի ծախսը, դուք միայն կարող եք շատացնել մեքենայի սպասարկման ծախսը:




Պոստուլատ Հ7 - «էս ո՞վ էր»
Եթե, ինչ-որ մեկը փողոցում անասունություն արեց ձեր նկատմամբ, ապա պետք չի գազ տալ և հասնել նրա մեքենային, որ «հլա տենամ էդ ո՞վ ա է էդ ապուշը»: Քանի որ դա կարող է ծնել ևս մեկ անկանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում կտուժեք դուք:



-------------------------------------------------------------------------------
Իսկ հիմա ձեր հերթն է: Դուք էլ գրեք ձեր անձնական փորձից, ի՞նչ լավ խորհուրդներ կտաք սկսնակներին:

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ