Ասք Գրողների և Լուսանկարիչների մասին

Հայկական լեռնաշխարհի գոհարներից մեկը... Երանոս լեռը. Երևանին այնքան մոտիկ և երևանցիներին այնքան անծանոթ այս լեռը... Mountain Yeranos... wonderfull landscapes of Armenian highlands. Վերջերս սկսել եմ գրողների ու լուսանկարիչների մեջ համեմատական անցկացնելը... ասենք երբեք գրողից չես լսի «ես չեմ կարողանում լավ պոեմներ գրել, քանի որ իմ գրիչը Parker չի, այլ դպրոցական սիրողական գրիչ է... », կամ օրինակ երբևէ չես հանդիպի երիտասարդ գրողի, որ նման բովանդակությամբ նամակ գրի «Հարգելի Պաուլո Կոելյո, ես էլ եմ ցանկանում լավ գրող դառնալ, արդ խնդրում եմ խորհուրդ տվեք, այս երկու գրիչներից ո՞ր մեկը գնեմ...»: