Posts

Showing posts from November, 2011

առանց մեկնաբանության

Image
երբեմն իսկապես բան չկա գրելու կամ ներկայացնելու... արդ` պարզապես նկար:

Տեսնելու մասին

Image
Մենք արդեն ավարտել էինք լուսանկարելը և ետ էինք վերադառնում դեպի ավտոմեքենա, երբ ճանապարհին աչքս զարնեց այս հրաշալի տեսարանը: Ցանկացած մեկը, ով տեսներ այս տեսարանը անպայման կլուսանկարեր: Բայց հավատացեք դժվարը լուսանկարելը չէ: Լուսանկարելը դա ամբողջ պրոցեսի մի փաքր մասն է ընդամենը, քանի որ նախ պետք է տեսնել... այո հենց տեսնել: Իզուր չէ որ ասում են լուսանկարիչը պետք է տեսնի, ոչ թե նայի: Այս ծառերի կողքով անցնում էինք ես և իմ ընկեր լուսանկարիչ Կարոն, բայց նկարը դարձավ իմը, քանի որ ես այն տեսա, իսկ Կարապետն անտարբեր շարունակեց ճանապարհը, մեկ այլ` ավելի լավ տեսարան փնտրելու...

Թաց ու մռթնած անտառ

Image
թաց ու մռթնած անտառ...

Խոսրովի Անտառի ֆոտո արշավի արդյունքը

Image
«Խոսրովի Անտառ» պետական արգելոց կատարած վերջին այցելությունից որոշ լուսանկարներ արդեն ցուցադրել եմ, իսկ սա, այսպես ասած, ամբողջական արդյունքն է: Քիչ էր ու մի քիչ հիասթափեցնող, քանի որ ավելի մեծ սպասումներ ունեի այս ֆոտո արշավից: Բանն այն է, որ

Հեռախոսանկարչություն, Հավաքածու #1

Image
Փաստորեն շատ էլ լավ ժանր ա էս հեռախոսանկարչությունը... Շատ ազատ, անբռնազբոս, թեթև ու անլուրջ լուսանկարներ կարելի է նկարել ու երբեմն շատ հետաքրքիր բաներ ստանալ: Ահա 9 հեռախոսա-լուսա-նկար :) + 8 հեռախոսանկար

Ես Ձեզ չհասկացա, դուք՝ ինձ

երեք տարի շարունակ կոկորդս պատռում էի.., ասում էի «Չէ ֆոտոշոփ չեմ արել, ոչ» ... մարդիկ չէին հավատում հիմա ասում եմ «Նայեք ինչ լավ նկար ա, լրիվ ֆոտոշոփով եմ ստացել, ոչ մի բնական բան չկա» ... հիմա էլ սրան չեն հավատում: Մեկ էլ տաքությունս բարձրանում ա, որ ասում են «էս նկարի բնօրինակը ցույց կտա՞ս» : Ախր այ ձեր հոգուն մատաղ, ես հո չեմ կարա Ձեզ տանեմ էդ նույն սարի գլուխը, նույն օրը, նույն ժամին կանգնացենմ ու ասեմ, դե տես ու զգա քո նեղ անձնական զգացողությունները: Որն ի դեպ չմոռանաս անկացնել քո և միայն քո էությանը հատուկ քո ներկայիս տրամադրության պրիզամայի միջով ու վերջում պատմի թե ինչ տեսար: Անհնա՞ր է... իհարկե այո: Այդ իսկ պատճառով, ես՝ որպես միակ ականատեսը տվյալ տեսարանի ու վերջնական արդյունքի հեղինակ, ազատ եմ Ձեզ ներկայացնեմ այն՝ ինչ ես եմ զգացել տվյալ պահին՝ առանց սահմանափակելու ինձ իմ արարման ընթացքում: համամի՞տ... թե ոչ: Դե արտահայտվեք:

նկարե՞լ. թե լուսանկարել

Image
արդեն չգիտեմ...  արդեն բոլոր սահմանները լղոզվել են.. լուսանկարչության և նկարչության իմ պատկերացումների մեջ... չգիտեմ... միգուցե ոչ մեկը ոչ էլ մյուսը... բա ինչ անեմ.. սիրում եմ գույներ, տաք համով - հոտով գույներ ու նայես ու չկշտանաս ու արդեն էլ հեչ էական չի թե տվյալ վիզուալ արվեստը ինչ անուն կունենա... նկարչություն, թե լուսանկարչություն: Կարևորն էն ա, որ արարես.. ցանկացած հնարավոր/հարմար գործիքով...

արի տուն - սարի տուն

Image
Մի փոքր հարցում անցկացնենք: Ո՞ր տարբերակն եք հավանում` աջ, թե ձախ: սարի օթախ

RPP vs Lightroom շարունակվում է #2

Image
  Ահա եվս մեկ օրինակ: Այս լուսանկարը վաղուց եմ մշակել Lightroom-ով, նոր փորձեցի նույնը մշակեմ RPP-օվ, և Օ հրաշք... ծրագիրն ինձ տարավ բացարձակ այլ ուղղությամբ, և վերջում ստացա շատ ավելի գեղեցիկ լուսանկար, քան ստացվել էր Lightroom-ով մշակելիս: RPP-ի մեջ կիրառել եմ TC4 գունային պռոֆիլը: Ligthroom RPP

Խոսրովի Արգելոց, Գիլան գյուղ

Image
Սա Խոսրովի Արգելոցն է, երբեմնի Գիլան գյուղի ճանապարհը:

Լավագույն լուսանկարների մասին

Image
Կամաց-կամաց լավագույն լուսանկարներս հավաքում եմ 500px-ի ալբոմիս մեջ: Հիմա ենքան տարբեր տեղեր տարբեր քանակի լուսանկար ունեմ, որ էլ դու սուս... բայց ոչ մի տեղ չունեմ ամենալավերը հավաքած: Արդ որոեցի 500px-ում հավաքել ու ձեռքի հետ էլ մասնակցել այդ կայքի խելագար մրցակցությանը: Արդ, եթե գրանցված եք, դուք էլ միացեք խրախճանքին ու եկեք «ընկերություն» անանեք այնտեղ :Ճ Ահա իմ հասցեն  http://500px.com/marukyan

Հոսքը

Image
որ ասեմ արդեն հազար հոգի էս տեսարանը նկարել ա, սուտ չի լինի... բայց որ ասեմ դա ինչ-որ բան ա փոխում էս նկարի ընկալման մեջ ու ինձ համար նկարի արժեքը ընգնում ա դրանից, արդեն սուտ կլինի... քանի որ ես պարզապես հավանում եմ էս նկարը, ու ինձ հեչ չի հետաքրքրում, որ սա օրիգինալ չի :) ի վերջո ես անում եմ են, ինչ ուզում եմ, ես ազատ մարդ եմ... ու շաշ-մաշ բաներ եմ գրում արդեն :D