Այցելություն Գյումրի

Հրաշալի օր անցկացրեցինք Գյումրիում: Լի եմ տարաբնույթ տպավորություններով որ ստացա քաղաքից ու ճանապարհից: Համ ուրախ եմ, որ այդքան արժեքավոր բաներ կան Գյումրիում, համ տխուր եմ, որ այդքան անմխիթար վիճակ է տիրում երկրիս համար երկրորդ քաղաքում: Մի խոսքով... համ լավն էր շատ, համ մտահոգիչը:

Հունվար 2011 - Ի՞նչ ֆոտոտեխցիկ գնել



Վերջի մեկ շաբաթվա ընթացքում չորս հոգու խորհուրդ եմ տվել հայելային Nikon գնել: Հիմա արդեն սիրտս վախ ա ընկել... կամ ես Canon-իստների դժոխք կգնամ... կամ Nikon-իստների դրախտ:
Բայց իրականությունն այն է, որ

Գյուղական մայրամուտ

Գյուղական մայրամուտ... հանգիստ ու անխռով երեկո:

Լայն Անկյուն - Կրակոտ Մայրամուտ

Դեռ մի քիչ «խամություն» եմ անում 5D-ի լայն անկյան հետ.. ու մի քիչ դժվար եմ կոմպոզիցիա կառուցում, քանի որ աչքս սովոր չի նման լայնության... այդքան բաղձալի լայնության, որ միշտ ուզում էի ունենալ: Բայց կարծես թե վատ չի ստացվել:
Սա էլ եմ նկարել շաբաթ օրվա ֆոտո արշավի ժամանակ ու կարծես թե ավանդույթ է դառնում,  ամեն շաբաթ լուսանկարելու գնալը: Եվ դա ինձ շատ ուրախացնում է, քանի որ գնում ենք շատ մտերմիկ ու հաճելի կոլեկտիվով` Սուրենը Մանվելյան, Բիայնան Մահարի, Անդրանիկը Քեշիշյան և ես: Այնպես որ սպասեք նոր ֆոտո արշավներին ու նրանց հետևանքներին :)

«Մայրամուտի թաքնված կողմը»

Ահա և առաջին լուսանկարը` նկարված նոր ֆոտոխցիկով: Վերնագրել եմ որպես «Մայրամուտի թաքնված կողմը»:
Շատ արագ ֆոտո արշավ կազմակերպեցինք մեր անցյալ անգամվա խմբով (լուսանկարիչներ Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի և Անդրանիկ Քեշիշյան) ու գնացինք դեպի բյուրական: Մի չտեսնված մայրամուտ էր: Ես դեռ նոր եմ ընտելանում նոր ֆոտոխցիկի պատկերին և նոր տարածական արտապատկերմանը, այնպես որ շատ հաջողված կադրեր չկան, բայց այս մեկը շատ հավանեցի և որոշեցի անպայման ցուցադրել Ձեզ, իմ սիրելի ֆոտո-սիրող ընկերներ:

Կիսեք ուրախությունս իմ սիրելի ընկերներ!


Սիրելի ընկերներ Ձեզ հետ ուզում եմ կիսվել ինձ համար շատ ուրախալի մի նորությամբ:
«իրականացավ ապուշիս երազանքը» իչպես կասեր հայտնի ֆիլմի միամիտ հերոսը...

Ճրագալույցի պատարագ - Christmas Eve

Canon 550D, Canon 17-40 F/4L, 103 վայրկյան f/14, ISO 100

Այս լուսանկարը նկարեմ եմ 2011-ի հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո:  Շատերն են հարցնում, թե այս ինչ դեղին գծեր են... Սա վառած մոմորով տուն գնացող մարդկանց հոսքն է: Երեկոյան մթության մեջ մարդիկ չեն ֆիքսվում, բայց մոմերի վառ լույսը ֆիքսվում է և ստացվում է այսպիսի անիրական պատկեր:
Իրականում սա մի ակնթարթ չէ, այլ 103 վայրկյանների խտացված տեսարան:

Իմիջայլոց ասեմ, որ արդեն ֆեյսբուքում էջ եմ բացել այս բլոգի համար, կարող եք միանալ:
Հ.Գ. 2011 տարվա ամփոփիչ տեսանյութն արդեն 370 դիտում է ունցել, ինչի համար շատ ուրախ եմ, բոլոր նրանց, ովքեր նայեցին, գնահատեցին և տարածեցին այդ տեսանյութը: