Այսօր մի քիչ ազատ ժամանակ կար, որոշեցի ուժերս փորձել ինձ ամենա-անծանոթ ժանրային լուսանկարչության մեջ: Միշտ վախեցել եմ անծանոթ մարդ նկարելուց, ու երբևէ չեմ ունեցել այդ համարձակությունը, որ փողոցի մեջ կանգնեմ ու անցորդներին նկարեմ շատ մոտ հեռավորությունից:
Բայց այսօր ինձ ինչ-որ բան դրդեց ինձ այդ քայլին... զգացի որ դրա մեջ իսկական դռայվ է թաքնված ու նոր զգացողություններ որսացող արկածախնդիր երիտասարդի պես գնացի Երևանի ամենաթեժ կետը` Վերնիսաժ:
Գիտեմ, որ Վերնիսաժում լուսանկարելը շատ դժվար է, քանի որ վաճառողները երբեմն շատ ագրեսիվ են տրամադրված նկարողների հանդեպ ու կարող են շատ կոպիտ լինել իրենց ռեպլիկների մեջ: Բայց գնացի.. ու ինձ «շլանգի (ռետինե խողովակի) տեղ դրած» փորձեցի մարդկանց նկարել դեմ դիմաց կանգնած... ասեմ, որ շատ հետաքրքիր փորձառություն էր դա... թե ինչ ստացվեց, կարող եք դիտել ստորև.
+10 լուսանկար