ավարտեցինք երկօրյա արշավը դեպի Լոռվա Ձորերը:
Երթուղին ձգվեց Ալավերդի - Սանահին - Ակներ - Կայան Բերդ - Ախթալա - Շամլուղ - Բենդիկ:
Մինչ հիմնական մասին անցնելը մի նկար եմ ցանկանում ցուցադրել Սանահինի վանքի գավիթից:
սա պանարամա է՝ նկարված 14 հորիզոնական կադրից՝ 3 շարքով:
Լեռնագնացություն դեպի Արա լեռ
Հավաքվեցինք ես, Մնացն ու Ֆլորան ու գնացինք Արայի լեռ... Ի սկզբանե որոշել էին Արագած գնանք, բայց մեր ցանկություն դեռ քիչ էր... Արագածին չէինք հարցրել, նա էլ իրեն հատուկ կամակորություն դրսևորեց ու նեղացկոտ լեռան պես փաթաթվեց ամպերի մեջ՝ «Էսօր Ես Ձեզ չեմ սպասում» դեմք անելով:
+11 նկար
Ծաղկաքաղ
Այօր Ձեզ եմ ներկայացնում ծաղկաքաղ՝ տարբեր արշավների ու էքսկուրսիաների ժամանակ նկարված ծաղիկներից: Նկարաշարը նվիրվում է բոլոր նրանաց ովքեր անտարբեր չեն դաշտային ծաղիկների նկատմամբ:
Խնդրում եմ ազատորեն արտահայտվել լավ ու վատի, շատ ու քչի վերաբերյալ:
Արագած լեռան մեկ այլ տեսանկյուն
Ես չեմ տեսել, թե ինչպիսին են լինում ալպիական մարգագետինները, բայց վստահ եմ, որ մեր Արա լեռան ստորոտում սփռված վառվռուն ծաղիկների դաշտերը ոչնչով չեն զիջում նրանց,,,
Աշխատավոր մեղուն ու թիթիզ մորեխը
Կիրակի օրը գնացինք արշավ դեպի Արա լեռը:
Արա լեռան մասին շատ բան ունեմ գրելու և ցուցադրելու, բայց այժմ տեղադրում եմ միայն մի քանի մակրո նկարներ մեղվի և գույնզգույն մորեխի մասնակցությամբ: Անձամբ ես առաջին անգամ էի տեսնում մեղվի այս նեկտարի դույլը:
Մի 10 րոպե վազվզոց, մի 30 հատ անֆոկուս կադր և թե ինչ ստացվեց վերջում՝ ինքներդ դատեք :)

Ապարանի Ջրամբարի շարունակությունը
Շատ գեղեցիկ ու հմայիչ էր Ապարանի ջրամբարը: Հուսով եմ դեռ մեկ անգամ չէ որ կայցելենք այնտեղ, առավել ևս որ գիշերակացի միտք ա հղացել:
Այս գեղեցիկ ջրամբարի հարթ շրջակայքում վեր էին խոյանում միայն Արագածի և Արայի լեռան խրոխտ լենագագաթները: Խնդրեմ վայելեք:
Շարունակությունում տեղադրված է նաև նկարներ Սաղմոսավանի կիրճից:
- Գործից հետո Հատիս գնա՞նք ...
Խոշոր Շահում :)
Սիրելի այցելուներ, ուրախալի նորություն ունենք և շտապում ենք կիսվել Ձեզ հետ:
Findarmenia.Com կայքը հայտարարել էր լուսանկարների ցուցահանդես-մրցույթ «ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՐՇԱՎԵԼԻՍ» խորագորվ:
Ցուցահանդեսը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացավ այսօր՝ հունիսի 15-ին ժամը 18:00-ին, «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում:
Ցուցահանդես-մրցույթում ներկայացված էին 90 լուսանկարներ՝ տարբեր արշավականների կողմից: Ես ու Արտակն էլ մասնակցեցինք և ներկայացրեցինք հետևյալ նկարները՝

«Հավերժի ճամփորդները» - Էդգար Մարուքյան (Edd)
«45°» - Արտակ Կոլյան (White Owl)
«Հավերժի ճամփորդները» լուսանկարը հաղթող ճանաչվեց ներկայացված 8 անվանակարգերից 4-ում, որոնք են՝
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մասնակիցներին և այցելուներին:
Մենք էլ մեր կողմից շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, քանզի բոլոր նկարներն էլ ինքնատիպ էին և շատ գեղեցիկ կերպով ներկայացնում էին Հայրենի բնությունը և արշավական կյանքը: Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել FindArmenia.Com կայքում:

- Առաջին տեղ
- Հատուկ մրցանակ
- Մրցակիցների համակրանք
- Հանդիսատեսների համակրանք
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մասնակիցներին և այցելուներին:
Մենք էլ մեր կողմից շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, քանզի բոլոր նկարներն էլ ինքնատիպ էին և շատ գեղեցիկ կերպով ներկայացնում էին Հայրենի բնությունը և արշավական կյանքը: Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել FindArmenia.Com կայքում:
...
Ձեզ եմ ներկայացնում մի տեսարան, որն ինձ ցնցեց և շատ խորը ազդեցություն թողեց վրաս:
Իսկ Դուք ինչ զգացիք այս նկարը նայելիս, կիսվեք խնդրեմ:
Կարմիր Կակաչներ
Արձաններ նկարելու նպատակով գնացինք Օձուն: Արձաններից դեռ ոչ մի նկար չեմ կարող ցուցադրել, բայց ճանապարհին հանդիպած կակաչների դաշտերից խնդրեմ, համեցեք, Դուք էլ մեզ հետ վայելեք այս հրաշալի տեսարանները:
Կիև: Տառաս Շեվչենկոյի այգին
Վերջին նկարաշարն եմ տեղադրում Կիև քաղաքից: Տառաս Շեվչենկոյի (Парк Тараса Шевченко) հիասքանչ այգու տեսարաններն են: Սա քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկն է, բայց որքան էլ զարմանալի է, այստեղ գործում է ընդամենը մեկ աննկատ, փոքրիկ սրճարան: Եվ իհարկե այստեղ չի կարելի լսել հեգեխանգարմունք առաջացնող ժողովրդական սարսափելի ռաբիզաշանսոնի կլկլոցները` 119 դեցիբել հզորությամբ:
Բնապատկեր Իջևանից
Subscribe to:
Posts (Atom)