Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի բնապատկերներով մի տեսահոլովակ-նկարաշար, որը պատրաստել եմ 2010թ.-ին նկարված լուսանկարներից: Նկարների մեծ մասը տեղադրվել են նաև կայքում, իսկ որոշ նկարներ դեռևս չեն ցուցադրվել:
Տեսահոլովակում օգտագործվել է Լավ Էլի խմբի «Գարուն է եկել» եգրը:
Արագ կապի հնարավորության դեպքում տեսահոլովակը կարող եք դիտել նաև բարձր (HD) որակով:
Արագած և Քարի Լիճ
Ահա մի քանի հյութեղ գունագեղ նկարներ Արագածի և Քարի Լճի մասնակցությամբ: Հիմա պարզ է չէ՞, թե ինչու են այս լիճը «Քարի» անվանել:
ևս 2 նկար..
Արագած լեռան լանջերին
Արագածի Հարավային գագաթը պատվով հաղթահարեցինք ու վերադարձանք մեր օջախները:)
Ահագին նկարել մկարել եմ, բայց կարծես թե ամենաստացվածը էս մեկն ա...
եթե էս մեկն էլ չի ստացվել.... ուրեմը ապարատս ծախում եմ,,, վսյօ..
Տաթևի Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի
Ով երբևէ եղել է Տաթևում և փորձել է լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ, գիտի որ այս հեռավորությունից ուղակի հնարավոր չէ ամբողջությամբ տեղավորել այն մեկ կադրի մեջ: Ես էլ փորձեցի պանարամա նկարել: Այս նկարը բաղկացած է 10 ուղղահայաց կադրերից: Իսկ լավ է ստացվել, թե՝ ոչ, դատեք ինքներդ:
895թ. Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց մեծն իշխան Աշոտի և նրա տիկնոջ Շուշանիկի օգնությամբ ու հովանավորությամբ քանդելով հին եկեղեցին (4-րդ դար), տեղը հիմնադրում է նորը: Նա հանում է հին եկեղեցու որմերից Պողոս և Պետրոս առաքյալների նշխարները և կրկին ամփոփում նոր կառուցվող եկեղեցու որմերում, որի համար էլ այն կոչվեց Սբ. Պողոս-Պետրոս:
Որոտան Գետը
Նկարում Որոտան գետն է: Սա դեպի Տաթևի Մեծ Անապատ տանող ճանապարհին է:
Կարմիր գույնը աղբի ու կեղտի հետևանք չէ, դրանք պարզապես կամիր ջրիմուռներ են:)
Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)
Տաթևի Մեծ Անապատի (XVIIդ), Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)
Տաթևի Մեծ անապատը գտվնում է Որոտանի կիրճում՝ Սատանի կամրջից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետի միջով: Անցած տարի, երբ այցելեցինք այստեղ, կամրջակ (երկու տախտակ) կար գցած գետի վրայով, որն այդ անցումն անհամեմատ հեշտացնում էր: Տախտակները գցվել էր ԱՄՆ դեպսանի նախաձեռնությամբ. ես այդ մասին գրել եմ անցած տարվա արշավի պատմության մեջ: Իսկ այս տարի, չգիտես ինչու, այդ տախտակները հանել էին և ստիպված եղնաք ոտաբոպիկ անցնել գետի մյուս ափը:
Սա մեզ հանդիպած երկրորդ անակընկալն էր: Իսկ առաջինն այն էր, որ Սատանի Կամրջի պարանն ու մետաղյա սանդուխքն էլ իր տեղում չէր, ինչի պատճառով էլ չկարողացանք իջնել Սատանի Կամրջի տակ և ևս մեկ անգամ զմայլվել այդ անձեռակերտ գեղեցկությամբ:
Տաթևի ձորերը լուսաբացին
Տաթև չհասած, անտառում վրաններ խփեցինք որ գիշերեն այնտեղ անցկացնենք, իսկ առավոտյանք գնանք դեպի «Սատանի Կամուրջ»: Առավոտյան «Սատանի Կամուրջ» հասնելը մեծ առավելություն է, քանի որ հանգստյան օրերին ժամը 11-ից սկսած քեֆչիների հանգստացողների մեծ բազմություններ են կուտակվում այնտեղ, և այլևս ոչինչ հնարավոր չէ տեսնել:
Այս երկու նկարը լուսաբացին եմ նկարել՝ «Սատանի Կամուրջ» գնալուց առաջ:
Տաթևի հզորագույն ձորը և դիտակետը:Առաջին նկարում երևում է Որոտան գետը:
Այս տարի «Սատանի Կամուրջ»-ից նկարներ չեմ նկարել, բայց Դուք կարող եք տեսնել անցյալ տարվա նկարներն այստեղ: Իսկ թե ինչն էր չնկարելու պատճառը, կպատմեմ հաջորդիվ:
Գարու ծփացող դաշտերը
Ժամանակ առ ժամանակ ինչ-որ արտալուսանկարչական մտքեր են այցելում` վիդեո նկարելու ցանկություն է առաջանում:
Սա մի իսկական հրաշք էր, գարու հասկերը ծփում էին քամուց ու նայողին արբեցնում այդ դաշտային հրաշք ալիքներով: Մտածում էի, որ ոչ մի կադր այնպես չի կարող փոխանցել այս հրաշալի տեսարանը, ինչպես որ կփոխանցեր 3 վայրկյանանց տեսանյութը: Բայց ավաղ վիդեո նկարելու տեխնիկա չունեի, և բավարարվեցի միայն լուսանկարով:
Սա մի իսկական հրաշք էր, գարու հասկերը ծփում էին քամուց ու նայողին արբեցնում այդ դաշտային հրաշք ալիքներով: Մտածում էի, որ ոչ մի կադր այնպես չի կարող փոխանցել այս հրաշալի տեսարանը, ինչպես որ կփոխանցեր 3 վայրկյանանց տեսանյութը: Բայց ավաղ վիդեո նկարելու տեխնիկա չունեի, և բավարարվեցի միայն լուսանկարով:
Շաքիի Ջրվեժ, Սիսիան
1. Շաքին Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյան Շաքի վտակի վրա: Բարձրությունը 18մ է: Ինչպես տեսնում եք այստեղ այցելուների պակաս չի զգացվում, մարդիկ գալիս են այստեղ իրենց հանգիստն անց կացնելու և Շաքիի ջրվեժի աղջկական գեղեցկությամբ զմայլվելու:
ԹԱՐՄԱՑՎԱԾ: Ամենաբարձր ջրվեժը Թռչկանն է մոտ 25,5 մետր բարձրությամբ:
Արարատ լեռը լուսաբացի առաջին շողերի մեջ
Բնապատկերներ Դսեղից
Հարգելի ընկերներ և մշտական այցելուներ, Ձեզ եմ դիմում մի խնդրանքով: Ինչպես գիտեք, կայքը որևէ բիզնես ուղղություն չունի և բացառապես հիմնված է մեր՝ համահեղինակներիս, ազատ ժամանակի և էնտուզիազմի վրա: Եվ ժամանակ առ ժամանակ, ինչ-որ վատ մտքեր են տանջում ինձ՝ կապված կայքի ապագայի հետ:
Այդուհանդերձ դիմում եմ Ձեր օգնությանը և խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք կայքի բովանդակության ներկայիս ձևը դեռևս հետաքրքիր է այցելուներին:
2. Ի՞նչպիսին կցանկանայիք տեսնել կայքի հետագա զարգացումը:
3. Ի՞նչ անհարմարություններ կան կայքից օգտվելու հետ կապված:
4. Ի՞նչ կառաջարկեք ավելացնել կամ փոփոխել բովանդակային և ֆունկցիոնալ մասերում:
Շատ ուրախ կլինենք, եթե քննարկմանը մասնակցեն նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ ալարել են քոմմենթ չեն գրել և բավարարվել են միայն նկարները նայելով :)
Մի քանի նկար ևս Դսեղի մայրամուտներից և «Ծովեր» լճից:
Հետաձգեցի ակտիվ հանգստի պլանները՝ «Աժդահակ լեռ մագլցելու» և «Գիշերակացով Լաստիվեր», ու կնոջս հետ գնացինք Դսեղ՝ անգործության մատնվելու պասիվ հանգստի:
+18 նկար
+18 նկար
Սանահին
Ալավերդի քաղաքից նստեցինք, ավելի ճիշտ՝ կանգնեցինք, ճոպանուղի ու բարձրացանք Սանահին Սարահարթ, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Պասիլօկ:
Սանահինի վանքի մոտ մի քիչ հանգստացանք, առաջիկա գիշերվա ընթացքում թեյ խմելու համար լորենու ծաղիկներ քաղեցինք ու...
Ալավերդի
Գեղեցիկ բնապատկերներին զուգահեռ ցուցադրելու եմ նաև Լոռվա մարզի էկոլոգիական վիճակը՝ ի դեմս Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թողած ազդեցության: Այս հոդվածում որոշ քաղաքային տեսարաններ եմ տեղադրում Ալավերդի քաղաքից և ճանապարհից, որից հետո քայլ առ քայլ միասին կբացահայտենք Սանահին - Ակներ - Կայան Բերդ - Ախթալա - Շամլուղ - Բենդիկ երթուղին:
+11 նկար
+11 նկար
Ինչ էր՝ ինչ դարձավ
Ինչպես և խոսացել էի, Ձեզ եմ ներկայացնում, այն երկու վիճահարույց նկարների բնօրինակ և մշակված տարբերակները, որոնց մասին խոսում էինք Ծաղկաքաղ հոդվածում:


Subscribe to:
Posts (Atom)