Օհրիդ Լիճը (Lake Օhrid)

Վերադարձա հեևթական Մեկեդոնական ճամփորդությունից: Այս անգամ առիթ ընձեռնվեց այցելել Օհրիդ լիճ: Քաղցրահամ ջրի այս մեծ ավազանը գտնվում է Մաեդոնիայի և Ալբանիայի սահմանի վրա:
Մենք եղանք ափամերձ Օհրիդ քաղաքում, որը հայտնի է մարգարտագործությամբ: Մեծ տեսականի կար մարգարիտների` անմշակ գնդիկներից մինչև գեղարվեստական մշակում անցած զարդեր:


ևս 8 նկար

Մայրամուտ Սևանում 2

Սևանա Լճի մայրամուտից ևս մի քանի կադր:





Հաճելի դիտում!

Թռչկան Ջրվեժ

Մեր են դժվար արշավի հիմնական նպատակը Թռչկան Ջրվեժն էր, որի նկարը այդպես էլ չցուցադրեցի... պարզապես  դեռ չէր հասել դրա ցուցադրման պահը :)
Ջրվեժը շատ ջղային էր, ու շատ թաց :) ընդամենը երկու դիրքից եմ նկարել, տեսեք թե ինչ է ստացվել... եթե իհարկե ինչ-որ բան ստացվել է:

Արշավ դեպի Թռչկան ջրվեժ և Ձորագետի լիճ

Վերջին արշավի ուղղությունը  դեպի Շիրակամուտ գյուղի հյուսիսում գտնվող Թռչկան Ջրվեժն ու Ձորագետի Լիճն էր: Սկզբնական հաշվարկով պետք է քայլեինք 27-30 կիլոմետր... մենք գիտեինք, որ դա դժվար էր լինելու, բայց ոչ այնքան որքան եղավ :) ճանապարհը ձգվեց 2400 մետր բարձրությամբ սարերի վրայով... վերջում հոգնածությունն իր խոսքն ասեց և հետդարձի ժամանակ հայտվեցինք բարձր սարերի վրա՝ մթության մեջ: Քաչալ սարեր.. չոլ.. ոչ մի կտոր փայտ չկա, որ գոնէ կրակ վառես, ջուրը բնականաբար արդեն սպառվել էր, արևը մայր մտավ, իսկ լուսինն ուշանում էր.... ոչ մի կողմնորոշիչ բան չկա շրջապատում, որ պետք եղած ժամանակ ինչ-որ մարդ կանչես օգնության... ադրենալին, տագնապի նշաններ...  մի խոսքով հեչ լավ չէր վիճակներս...բայց...
Բայց փառք Աստծու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, իսկ ավարտվեց դա  կեսգիշերին մոտ՝ ժամը 00-ին: Վերջում մնացին լավ հիշողություններ ու հետաքրքիր նկարներ...

Ահա և նրանք, Հայոց քաջ լեռները~
ևս 2 նկար