Խոսրովի Անտառի ֆոտո արշավի արդյունքը

«Խոսրովի Անտառ» պետական արգելոց կատարած վերջին այցելությունից
որոշ լուսանկարներ արդեն ցուցադրել եմ, իսկ սա, այսպես ասած, ամբողջական
արդյունքն է: Քիչ էր ու մի քիչ հիասթափեցնող, քանի որ ավելի մեծ սպասումներ ունեի
այս ֆոտո արշավից:

Բանն այն է, որ
մինչև ջրվեժի մոտ հասնելը մենք շատ երկար գնացինք գետի երկայնքով:
Ճանապարհին շատ տեղեր կային, որտեղ կարելի էր կանգնել ու լավ լավ կադրեր գտնել, բայց
քանի որ նպատակակետը ջրվեժն էր, և ես միակն էի ով գիտեր ճանապարհը, մենք գրեթե
չկանգնեցինք ընթացքում, և ընդամենը մի քանի լուսանկար արեցինք ճանապարհին:
Մտածում էի, որ կհասնենք ջրվեժին, և նոր կսկսենք ինչ-որ կադրեր որսալը:

Բայց ստացվեց այնպես, որ ջրվեժի մոտ առանձնապես բան չկար լուսանկարելու...
կամ այլ կերպ ասած, կար բայց շատ ավելի քիչ տեսարաններ, քան թե մեզ հանդիպեցին ջրվեժի
մոտ գալու ճանապարհին:

Հիմա,  նոր հասկանում եմ, որ պետք չի հետաձգել կադրերը... եթե աչքդ լավ կադր է տեսել, 
պետք է կանգնես ու նկարես` առանց մտածելու վերջնական նշանակակետին հասնելու մասին:
Ու շատ հնարավոր է, որ ճանապարհի ընթացքում լուսանկարելու դեպքում, այնքան տարվեինք, որ
ջրվեժին էլ չհասնեինք: Բայց հոգ չէ, քանի որ մենք կունենայինք բազում լավ կադրեր:
Ի վերջո նպատակը լավ լուսանկարներ նկարելն է, և ոչ թե ջրվեժին հասնելը...

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ