Տեսնելու մասին

Մենք արդեն ավարտել էինք լուսանկարելը և ետ էինք վերադառնում դեպի ավտոմեքենա, երբ ճանապարհին աչքս զարնեց այս հրաշալի տեսարանը: Ցանկացած մեկը, ով տեսներ այս տեսարանը անպայման կլուսանկարեր: Բայց հավատացեք դժվարը լուսանկարելը չէ: Լուսանկարելը դա ամբողջ պրոցեսի մի փաքր մասն է ընդամենը, քանի որ նախ պետք է տեսնել... այո հենց տեսնել: Իզուր չէ որ ասում են լուսանկարիչը պետք է տեսնի, ոչ թե նայի:
Այս ծառերի կողքով անցնում էինք ես և իմ ընկեր լուսանկարիչ Կարոն, բայց նկարը դարձավ իմը, քանի որ ես այն տեսա, իսկ Կարապետն անտարբեր շարունակեց ճանապարհը, մեկ այլ` ավելի լավ տեսարան փնտրելու...

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ