Posts

Showing posts from January, 2013

2013թ. Օրացույց

Image
2013թ.-ի համար Հայռուսգազարդը «Սա իմ երկիրն է, սա իմ տունն է, սա իմ բույնն է» խորագրով օրացույց է պատրաստել: Օրացույցի 12 լուսանկարներից 6-ը իմ բնապատկերներն են, երկուսը իմ շատ հարգելի վիրտուալ ընկեր Տիգրան Լորսաբյանինը, իսկ մնացած չորսը` անհայտ է: Շատ մեծ, գեղեցիկ ու տպավորիչ օրացույց է ստացվել: Շնորհակալ եմ համագործակցության համար:

2012թ. ամփոփում (տեսանյութ)

Image
Ամփոփում եմ անցնող լուսանկարչական 2012 թվականը: Ընդհանրապես ասած 2012 թվականը շրջադարձային տարի էր ինձ համար: Ես կայացրեցի մի շատ բարդ ու կարևոր որոշում, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Մանրամասներին հիմա չեմ ուզում անդրադառնալ, կարծում եմ դեռ դրա ժամանակը կգա: Իսկ այժմ պարզապես վայելեք այս գեղեցիկ նկարաշարը, որը ստեղծվել է 2012-ի ընթացում իմ նկարած լավագույն լուսանկարներից: Հատուկ շնորհակալություն Նարեկ Սաֆարյանին ( wildek.com ), նկարներից տեսանյութ պատրաստելու համար:

Սևան - Մայրամուտ

Image
Ամառային չցուցադրված կադրեր... Սևան - Մայրամուտ  Photos from summer trips Sevan - Sunset