Ապարանի ջրամբար

Էս Ապարանի ջրամբարն էլ Ազատի ջրամբարի պես տեղ ա, ինչ եղանակի ուզում ես գնա... միշտ գեղեցիկ են ու միշտ բան ունեն քեզ տալու...

Աշունը գալիս է, պատրաստվեք !


նվիրում եմ աշնան սիրահարներին, աշնան համար գժվողներին.. ինձ նման.

Երևանի լուսավորված հեռուստաաշտարակը

Ով դեռ չգիտի, թող իմանա, որ Երևանի հեռուստաաշտարակն արդեն լուսավորվում է,
և ինչպես տեսնում եք՝ տարբեր գույներով:
Կարծես թե գտա դրա ճիշտ լուսանկարելու ձևը:
Հատուկ շնորհակալություն լուսնին, որ օգնեցի իր ներկայությամբ:

Խոհեր դիմանկարչություն թեմայով

Երբ նոր էի սկսում զբաղվել լուսանկարչությամբ, նկարում էի ամեն ինչ՝ բնապատկեր, մակրո, դիմանկար, նատյուրմորտ և այլն: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ իմ տարերքը բնապատկերն է: Միևնույն ժամանակ հասկացա, որ դիմանկարներն իմ մոտ շատ վատ են ստացվում, հավանաբար այն պատճառով որ մարդկանց շատ ավելի քիչ էի սիրում քան բնությունը:
Իսկ այն ինչ չես սիրում, չես էլ կարողանա դրա մեջ բացահայտել գեղեցիկը:
Բացի այդ կար նաև տեխնիկական խնդիր: Ես չունեի դիմանկար նկարելու համարա նախատեսված օբյեկտիվ: Canon 50mm F/1.8 գնեցի, բայց շատ շուտ հիասթափվեցի, քանի որ տեխնիկական որակը բացարձակ գոհացուցիչ չէր, և դրա փոխարեն ձեռք բերեցի Canon 50mm F/1.4 օբյեկտիվ, որն անհամեմատ լավն է և որակյալ:

Այժմ վերսկսել եմ իմ փնտրտուքները դիմանկար ժանրում, և Ձեր դատին եմ ներկայացնում մի քանի լուսանկար:
Մոդել՝ Անի, «Արտիստը»


Մոդել՝ Հայկան

Մոդել՝ Հայկան, «Փոքրիկ վագր»

ի դեպ ասեմ, որ փնտրում եմ շատ գեղեցիկ մոդելներ, ովքեր կունենան որոշակի հետաքրքրություն բացի մոդել լինելը և կարող են խաղալ իրենց դերը:

Օրինակ՝ բալերինա, պարուհի, դերասան, մնջախաղի դերասան, երգիչ, ...
Ինձ հետ կարող եք կապվել edgar@marukyan.com


«ինքը շատ լավ կոշիկ ա»


Ինքը շատ լավ խմիչք ա, իրան կարելի ա խմել նաև սոված ժամանակ, ինքը թանկ չի ու ինքը վաճառվում ա ամեն խանութում, մենակ թե իրան չի կարելի թափել գետնին:
Համաձայնեք, որ սա աբսուրդ է: Առարկաների համար օգտագործել «ինքը» ցուցական դերանունը: «Ինքը» ես եմ, դու էս, նա է, բայց՝ ոչ երբեք անշունչ առարկաները: Անշունչ առարկաներին պետք է կոչել սա, դա, նա, սրան, նրան, դրան ցուցական դերանուններով:

Շատ երկար ժամանակ մտածում էի այս ֆենոմենի մասին: Թե ինչու՞ են, իմ հանդիպած ՀՀ քաղաքներից ու գյուղերից, միայն Երևանում են օգտագործում այդ չարաբաստիկ «ինքը» դերանունը անշունչ առարկաներին մատնանշելիս:

Ի վերջո գտա դրա պատասխանը: Դա գալիս է ռուսալեզ ինծիլիգենցիայի ազդեցությունից: Ռուսաց լեզվում անշունչ առարկաներին կարելի և հաճախ պետք է անվանել «он» կամ «она» և բառացի թարգմանության հետևանքով ստացվում է «ինքը ժամկետանց է» կամ «ինքը լավ սեղան է» տիպի արտահայտություններ:

Կոնկրետ ի՞նչ ֆոտոխցիկ գնել

Սկսում եմ մի նոր խորագիր՝ «Կոնկրետ ի՞նչ ֆոտոխցիկ գնել» վերնագրով:
Հարգելիներս, քանի որ ես մենակ եմ, իսկ դուք՝ շատ և ֆիզիկապես չեմ հասցնում բոլորիդ հարցերին պատասխանել, ապա որոշեցի այսուհետ ամեն ամիս գրել իմ կարծիքով տվյալ ամսվա լավագույն ֆոտոխցիկի մասին: Հուսով եմ այն Ձեզ կօգնի կողմնորոշվել, թե ինչ ֆոտոխցիկ գնել:
Օգոստոս ամիսն արդեն ավարտվել է, այնպես որ կարող ենք ամփոփել այն:
Այսպիսով, օգոստոս ամսվա հաղթող է ճանաչվում 

Canon EOS 1100D$410 (առանց օբյեկտիվ)
      (նույն ինքը EOS Rebel T3 կամ Kiss X50)
ինքը Սա այս պահին Canon-ի ամենաէժան հայելային ֆոտոխցիկն է, որը չի տարբերվում ամենաթանկ ֆոտոխցիկից այնքանով, որ ամեն դեպքում լուսանկարը կատարվում է լուսանկարչի կողմից: Եվ սա այն մինիմալ էժան խցիկն է, որի միջոցով դուք կարող եք գլուխգործել, կամ այլ կերպ ասած՝ գլուխգործոցներ լուսանկարել:
Իմ տրամաբանությունը շատ պարզ է: Եթե դուք դեռ չեք աճել (տեխնիկապես, ֆինանսապես և հոգեպես) այնքան, որ գնեք Canon 5D Mark 2 և հստակ պատասխան տաք, թե ինչու եք 6 անգամ թանկ վճարում ֆոտոխցիկի համար, ապա պետք է գնել այս խցիկը:
Քանի որ սրա և 5D Mark 2 -ի «արանքում» գտնվող մնացած բոլոր մոդելները նույնն են ու իրարից տարբերվում են այնքանով, ինչքանով որ ասենք մոխրամանով ավոմեքենան և առանց մոխրաման ավտոմեքենան:
Սրա հետ կարելի է առնել 18-55 ստանդարտ օբյեկտիվից բացի ցանկացած այլ օբյեկտիվ, օրինակ Canon 50mm F/1.8 ու սկսել Ձեր ստեղծագործական հոբբին:

1 տարեկան վարորդի փարձը

Այս կայծակին բռնել եմ Վանաձոր-Երևան ճանապարհին՝ Հայոց այբուբենի մոտակայքից:

Այսօրվա թեման ոչ մի կապ չունի «ասույթներ հայոց լեզվի մասին» թեմայի հետ: Այսօրվա պաստուլատները վերաբերվում մեքենա վարելուն:

Ես արդեն մեկ տարեկան վարորդ եմ, և ցանկանում ամփոփել այս ընթացքում անցած իմ 10.000 կիլոմետրը: Այստեղ գրել կենսական կարևոր նշանակություն ունեցող հմտություններ, որոնք ինձ սովորացրել է իմ ընկեր Շումախերը Ալիկը, և այն ամենը ինչ ես ինքնուրույն եմ յուրացրել: Հուսով եմ նորելուկ վարորդների համար այն օգտակար կլինի:



Պոստուլատ Հ0 - «մեքենա=զենք»
Ավտոմեքենան կարող է մահվան պատճառ հանդիսանալ, և ոչ միայն ձեր: Ամեն անգամ մեքենայի ղեկին նստելիս հիշեք, որ դուք այսուհետ պատասխանատվություն եք կորում ոչ միայն ձեր, այլև՝ այլոց կյանքի համար:


Պոստուլատ Հ1 - «Ճանաչիր ինքդ քեզ»
Դուք պետք է շատ լավ իմանաք Ձեր ավտոմեքենայի հնարավորությունները: Առցանց ֆորումներում կարդացեք այլ մարդկանց կարծիքները այդ ավտոմեքենայի մասին՝ պոտենցիալ խնդիրները և առանձնահատկությունները:

Դպրոց Դպրոց - Կրակ ու Բոց


Շնորհավորում եմ գիտության մամուռը կրծող մեր մատաղ սերնդին: Մամուռը՝ քանի որ Հայաստանում գիտության գրանիտը վաղուց մամռակալել է ու հնացել:

Ինչ լավ բան ա չէ բլոգը... հիմա նոր նայեցի հին հոդվածներն ու գտա մի ռեպորտաժ դպրոցից, որը նկարել եմ անցյալ տարվա մարտ ամսին:

Ահա խնդրեմ.. կարդացեք.. քոմմենթեք.. ու արտահայտեք Ձեր մտքերը:
http://edgar.marukyan.com/2010/03/blog-post_23.html