Տավուշի Ջղային Անձրևները

Մեր կիրակնօրյա Իջևան - Դիլիջան - Վանաձոր երթուղին ողողվեց հորդառատ ջղային անձրևներով: Որոշ նկարներ եմ տեղադրում ճանապարհից և Լոռվա/Տավուշի անմահական բնապատկերներից:

Ijevan Dilijan Landscapes Ijevan Dilijan Landscapes
Ijevan Dilijan Landscapes Ijevan Dilijan Landscapes
Ijevan Dilijan Landscapes Ijevan Dilijan Landscapes
Ijevan Dilijan Landscapes Ijevan Dilijan Landscapes
Ijevan Dilijan Landscapes Ijevan Dilijan Landscapes

Կիև: Բուսաբանական Այգի և Տարօրինակ Խաղահրապարակ

Կիևում երկու բուսաբանական այգի կա՝ մեծ և փոքր: Մենք այցելեցինք մեծը և շատ տպավորվեցինք: Ցավոք շատ ժամանակ չկար զբոսնելու և մեր «բուսաբանական շրջագայությունը» անավարտ մնաց: Այստեղ նկարաշարում տեղադրում եմ նաև լուսանկարներ մի շատ տարօրինակ խաղահրապարակից: Հուսով եմ այն Ձեզ ժպիտ կպարգևի :Ճ
Kiev Botanical Garden Magnolia Kiev Botanical Garden Magnolia
+18 նկար

Canon 50mm f/1.8 Փորձնական նկարներ

 Շնորհավորեք իմ նոր Canon 50mm f/1.8 օբյետիվը, ու գնահատեք նրա միջոցով նկարված սուբյեկտիվ նկարնեը :Ճ
Օբյեկտիվը ձեռք եմ բերել հիմնականում դիմանկար նկարելու համար, բայց երկվա փորձերը ցույց տվեցին, որ դրանով կարելի է նաև շինություններ նկարել՝ առանց որևէ երկրաչափական ծռմռատվածությունների: Առաջին տպավորությունները բավականին լավն են, տեսնենք դիմանկարների դեպքում ինչ կստացվի...
Մեկ փրոձնական նկար Կասկադից և մի քանի նկար Հանրապետության Հրապարակի շատրվաններից:
+6 փորձնական նկար

Կիև, Քաղաքային Տեսարաններ

Կիև քաղաքին նվրիված նկարաշարը շարունակենք...
Ձեզ եմ ներկայացնում որոշ գեղեցիկ քաղաքային տեսարաններ հիասքանչ Կիև քաղաքից:

Photos From Kiev Photos From Kiev
+13 նկար

Մակեդոնական բԱրևներ :Ճ

Գործի բերումով կրկին հայտնվեցի Մակեդոնիայում:
Մակեդոնական բնապատկերների միջոցով ցանկանում եմ գարնանային արև ու ջերմություն փոխանցել Ձեզ...

Macedonian Landscapes 
+5 նկար

Михайловский Златоверхий монастырь

Այս նկարաշարում կցուցադրեմ Կիևի Михайловский Златоверхий монастырь եկեղեցու նկարները: Եվ մեկ պանարամա Սոֆիայի հրապարակից: 

Софийский собор-ի զանգակատունը և հարակից հրապարակը:
+8 նկար

Օգնության Կանչ: Փրկենք «Խոսրվի Անտառ» Պետական Արգելոցը



Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Համախմբվել ա պետք ու, որպես առաջին քայլ, գոնե աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել: Կենդանիներ չեն թողել արդեն... որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել:

Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բորոլ հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով: Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունըը:

Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը «Խոսրովի անտառ» հրաշքի վրա:

Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար  ստորև մի քանի հղում եմ տեղադրում:
  1. Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
    http://old.hetq.am/arm/ecology/8419/
  2. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    http://www.gov.am/am/gov-decrees/item/8641/
  3. ՓՐԿԵՆՔ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
    http://www.ecolur.org/hy/news/2009-12-18/613/
  4. Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց
    http://bnamard.blogspot.com/2008/10/lena-nazaryan-hetqamecology.html
  5. ՌԵՍՏՈՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՄ
    http://www.azg.am/AM/2010061011
 
 

Ահա և WWF Հայաստանի տվյալները, որով կարող եք ահազանգել.
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
հեռ./ֆաքս` (+ 374 10) 52 47 12, 54 61 56 (ներքին` 16)
բջջ.` (091) 27 28 27
էլ. փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. կայք` http://www.panda.org/armenia

Կիև: Дом с Химерами

Дом с Химерами: 1902-1903թթ.լեհ Վլադիսլավ Գառադեցկին (Владислав Городецкий) լրջորեն տարվում է որսորդությամբ ու ճարտարապետությամբ և արդյունքում Կիևում կառուցվում է ամենայուրօրինակ առանձնատունը: .... Այժմ այս տունը ծառայում է, որպես օտարերկրյա պատվիրակություններին հյուընկալելու վայր: 
Հուսով եմ նկարներն ամեն ինչ կպատմեն իրենց մասին...  

Киев Дом с Химерами Киев Дом с Химерами
+10 նկար

Կիևի աղջիկները, կամ ցանցառ պապառացցի կադրեր

Kiev Girls or some Paparazzi photos Kiev Girls or some Paparazzi photos
Խոստացված Девушки Киева или паппарацци:
Նկարելու շատ բան կար, բայց նուրբ դիլեմմայի առջև էի կանգնած... «նկարել, թե նայել»...
աղջիկներն ուրիշներին էին позировать անում, բայց իմ ապարատի մեջ էին հայտնվում ակամա :)
+10 նկար

Պաստառ: Կարմիր Կակաչներ



Պաստառ (Desktop Wallpaper) Կարմիր Կակաչներ՝ Նկարված Կիևյան ճամփորդության ժամանակ:

Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով`
(1024x768) (1280x800) (1280x1024) (1440x900) (1600x1200(1680x1050(1920x1080(1920x1200)

կախված Ձեր իլյումինատորի (desktop-ի) լայնությունից:

Գարնանային Կիև #1

Մի շաբաթ Կիևում շրջելուց հետո, բավականին հետաքրքիր ու գունեղ ֆոտոմատերիալ հավաքվեց: Կփորձեմ, մի քանի նկարաշարերի միջոցով, փոխանցել այն ամենը ինչ ես զգացի գարնանային Կիևում աջ և ահյակ դեգերելով: Տպավորված եմ նախ և առաջ Կիևի առատ բուսականությամբ, այգիների առատությամբ և խեղանդամ ծառերի բացակայությամբ:
Ամենուրեք հսկայական ծառեր և կանաչ տարածություն: Այս նկարաշարում մի քանի նկար կտեղադրեմ Майдан Незалежности (Անկախության Հրապարակից) և որոշ հոգեցունց գարնանային տեսարաններ...

Kiev in Spring photoreport Kiev in Spring photoreport
+18 նկար

Գարնանային

Ինչպե՞ս թե, սև ու սպիտակ գարուն...