Ձախից աջ երևում են Արևմտյան (4080մ), Հյուսիսային (4095մ), Արևելյան (3916մ) գագաթները: Համայնապատկերը բաղկացած է 8 հորիզոնական նկարներից, նկարված է լեռան հարավային գագաթից (3879մ): Մեզ ուղեկցեց փորձառու ալպինիստ-փրկարար-նկարչուհի-գեղեցկուհի Գայանեն, ում և հայտնում ենք խորին շնորհակալություն: շարունակլի...
Իսկ ո՞վ գիտի, որ Դսեղ գյուղի տակ, Մարցա գետը ~15 մետրանոց ջրվեժ է դառնում: Այն գտնվում է մի շատ բարդ ու դժվարանցանելի տեղանքում: Բարեբախտաբար իմ ուղեկցորդը` Սոս բիձեն (նկարում ձուկ է բռնել արդեն), բավականաչափ փորձառու էր ու տեղանքին քաջ ծանոթ և մենք "ամենահարմար" ճանապարհով հասանք ջրվեժի մոտ: Հրաշք տեսարաններ էին բացվում ողջ ճանապարհին, իսկ ամենավերջում մեր առջև բացվեց Դսեղի Չռչռանը իր ողջ հմայքով: Ահա խնդրեմ:
Բարի գալուստ իմ ֆոտո-բլոգ: Այստեղ կարող եք տեսնել իմ լուսանկարչական փորձերն ու պրպտումները: Գործնական առաջարկները կարող եք ուղարկել edgar@marukyan.com հասցեով: