Լավ լուր Nikon-ամոլների համար


Լավ լուր ունեմ Nikon -ասեր լուսանկարիչների համար :)
Nikon -ասեր ընկերներս միշտ նեղանում են, թե ինչի ե՞ս մենակ Canon գովաբանում, եթե իրականում քեզ համար
տարբերություն չկա: Այսօր այդ անարդարությունը կշտկեմ ու կգովաբանեմ Nikon -ի ֆոտոտեխնիկան` անձամբ չլինելով Nikon-ի արտադրանքի օգտագործող:

Կա մի շատ հետաքրքիր ու սինթետիկ համեմատություններ անող կայք` snapsort.com, որտեղ կարելի է համեմատել տարատեսակ ֆոտոխցիկների տեխնիկական տվյալները ու կարծիք կազմել այս կամ այն մոդելի վերաբերյալ: Չգիտեմ ինչ խելքիս փչեց... ու ինչ սև կատու անցավ մտքովս.. որոշեցի համեմատել Canon 5D Mark II-ը Nikon D7000-ի հետ...

Ու պատկերացրեք, թե ինչ եղավ ինձ հետ... սառը քրտինք, գլխապտույտ, ակնակապիճների գերլարում, աչքերի չռում ու ճակատային մասիի մաշկազանգցվածի ինքնաբուխ ճմռթվածություն:

Nikon-ի համարյա-պռոֆ ֆոտոխցիկը սատկացրեց Canon-ի պռոֆ ֆոտոխցիկին ու քցեց չորրորդ հարկից ներքև` մերկ բետոնի վրա: Թերևս Canon 5D Mark II-ի միակ լուրջ առավելությունը մատրիցայի մեծության մեջ է, մնացած բոլոր լուրջ առումներով Nikon D7000-ը առաջատար է:

Միայն այն հանգամանքը, որ D7000-ը ունի 14 EV !!!!!! ընդդեմ 5D-ի 12 EV-ի... լուրջ մտածելու տեղիք է տալիս... թե ի՞նչով են զբաղված Canon-ի տխմար մարկետոլոգները ու շատ խելացի ինժիներները: Եթե չեմ սխալվում, սա հիմնական արգումենտներից մեկն էր ժապավենային լուսանկարչություն պրոպագանդողների... որ իբր լավ ժապավենը 14EV դինամիկ դիապազոն ունի, իսկ թվային ֆոտոխցիկ երազում էլ չի տեսնի նման բան... եվ այլն եվ այլն...

Սա միակ լավ լուրը չի, որ այսօր պիտի հայտնեմ Nikon-ասեր հասարակությանը:
Ինչպես պնդում են փորձառու Nikon-օլօգ ընկերներս (Վահան, Հայկը և ուրիշները), նիկոնի կիտ օբյեկտիվները (որոնք վաճառվում են էժան նիկոնների հետ) և առհասարակ նիկոնի մատչելի օբյեկտիվները անհամեմատ լավն են Canon-ի նույն գնային դիապազոնի օբյեկտիվներից: Որակյալ են, լավ գույներով, լավ կոնտրաստով ու լավ հստակությամբ:

չէ.. ինձ սխալ չհասկանաք... քարերով փխել պետք չի, ես «դավանափոխ» չեմ եղել :)  ու էս ամենը ինչ-որ գրեցի պարզապես տեխնիկական տվյալների համեմատություն է և լավ մարդկանց կարծիքներ: Ես դեռ մնում են իմ նույն կարծիքին... Ֆոտոխցիկի բռենդը լուսանկարի գեղարվեստական արժեքի հետ որևէ կապ չունի, ինչ ունեք նրանով էլ նկարեք:)

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ