Տաթև - «Սատանի Կամուրջ» - Լիճը

...բացի հրաշք ստալակտիդները և ստալակմիդները` անմիջապես կամրջի տակ, խորքում, որոտան գետը դառնում է 30 մետր երկարությամբ լիճ!!!
Ավաղ մենք համապատասխան պատրաստություն չէինք տեսել այդ լիճը կտրել-անցնելու համար և բավարարվեցինք միայն լճի սկիզբը տեսնելով: Երևացող մասի երկարությունը մոտ 20 մետր է:
Տաթև - «Սատանի Կամուրջ» - Լիճը

Տաթև - «Սատանի Կամուրջ»

Շարունակելով ամառային արշավների չցուցադրված նկարները. Ձեզ եմ ներկայացնում ևս մի նկար «Սատանի Կամրջից»:

Տաթև - «Սատանի Կամուրջ»

Ամառային արշավներից շատ նկարներ կան որոնք նոր եմ սկսում ցուցադրել:
Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում մի նկար «Սատանի Կամրջի» քարանձավից:

Նկարվել է 2009թ. ամռանը` օգոստոս ամսին: Կամուրջը անձեռակերտ է. արարիչը` բնությունն է: Բազմաթիվ գույների ու ձևերի միաձուլում, տաք, հանքային բուժիչ ջուր. և այդ ամենը խորքում` կամրջի տակ:
Տաթև «Սատանի Կամուրջ»

Արագածը Արայի լեռան վրայից


Արայի լեռան արշավից մի նկարաշար եմ տեղադրել ու մի առանձին հրաշք նկար` թերևս իմ ամենասիրելի նկարը:
Այժմ ցանկանում եմ ցուցադրել Արագածից մի տեսարան` նկարված Արայի լեռան վրայից:


Արագածը Արայի լեռան վրայից


Երևանի առաջին ձյունը - գիշերային նկարչություն



Երևանի այսպես կոչված «առաջին ձյունը»

Canon 450D, Canon 17-40 F/4L
գիշերային նկարչություն 1,6 վրկ, F5.6,  ISO 800

Լեռնագնացություն դեպի Հատիսի գագաթ

Ինչպես և պլանավորվել էր, այս կիրակի (2010-01-24) բարձրացանք Հատիսի գագաթը:
Այս լեռնագնացությունը կազմակերպել էր մեր ընկեր Հովհաննեսը ի դեմս Նատուրա տուրիստականի, ում և հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Լեռնագնացություն դեպի Հատիսի գագաթ
Ճանապարհը սկսեցինք Կոտայք գյուղի մոտից:
+11 նկար Հատիսից

Պաստառ: Սառցե գեղեցկուհի

Երկրորդ Desktop Wallpaper-ը ձմեռային «սառցակալած» տրամադրությամբ: Նկարված է Գառնիից Գեղարդ գնալու ճանապարհին: Ծակ խողովակից ջուր էր դուրս գալիս ու անմիջապես սառչում: Ահա թե ինչպես կարող են ծակ խողովակները գեղեցկացնել մեր շրջապատը :)

Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով`
(1024x768) (1280x800) (1280x1024) (1440x900) (1600x1200)

կախված Ձեր իլյումինատորի (desktop-ի) լայնությունից:

Պաստառ: Արագած լեռան նկարով


Մեր լավ ընկերը մի լավ միտք ա հուշել:
Desktop Wallpaper-ներ պատրաստել որոշ նկարներից ու տեղադրել կայքում մեր այցելուների համար:
Միտքը ինձ շատ դուր եկավ և որոշեցի առաջին պաստառը պատրաստել Արագածի նկարից:

Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով`
(1024x768) (1280x800) (1280x1024) (1440x900) (1600x1200)

կախված Ձեր իլյումինատորի (desktop-ի) լայնությունից:

Եվ իհարկե շատ հաճելի կլինի լսել Ձեր կարծիքը այս նախաձեռնության մասին:

Էքսկուրսիա դեպի Թալին #4

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
+3 նկար Մաստարայից

Էքսկուրսիա դեպի Թալին #3

Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցի:

Թալին Սբ. Կաթողիկե եկեղեցի Թալին Սբ. Կաթողիկե եկեղեցի
+6 նկար Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցուց

Աքորի - Բգավոր Եկեղեցի #4

Բգավոր (Աքորի գյուղի) եկեղեցու արշավի նկարների եզրափակիչ չորրորդ մասը:

Երևում է Աքորի գյուղը, իսկ հեռվում` հարթակի վրա Սանահին գյուղը
+5 նկար Լոռվա ձորերից

Էքսկուրսիա դեպի Թալին #2

Դաշտադեմի ամրոցից բացվող տեսարան (Քրիստափորի վանք 7-րդ դ.)

Քրիստափորի վանք 7-րդ դ.

Էքսկուրսիա դեպի Թալին #1

Դեպի Թալին կազմակերպած էքակուրսիան առավել քան ստացվեց, կարելի է ասել խստագույնս ստացվեց: Ախր շատ լավ ստացվեց է~:
Ճանաչողական էքսկուրսիան սկսվեց Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցուց (նկար 1) և ավարտվեց Ագարակ գյուղի 6-րդ դարի խոնարհված եկեղեցի այցելելով:
Այդ ընթացքում այցելեցինք Մաստարայի 5-րդ դարի եկեղեցի, Դաշտադեմի ամրոց, Արուճի 6-րդ դարի եկեղեցի  (նկար 2), Կոշի ամրոց-բերդ (Կոշի գաղութի հետ չշփոթել:) , Ագարակ գյուղի մոտ գտնվող ժայռափոր դամբարան, որը թվագրվում է մթա VIII-VI դարեր (նկար 3) և ծիսական պլատֆորմ, Աղձքի 4-րդ դարի դամբարան և հարակից եկեղեցու մնացորդներ:
Հատուկ շնորհակալություն մեր ընկերներ ՏիրայրինԱրային, և Դիանային:
Էքսկուրսիայի ընթացքում ի հայտ եկած աբսուրդների մասին կարդացեք այստեղ:
Նկարնեկր դեռ կլինեն, այժմ ներկայացնում եմ միայն 3 նկար:

Թալին Կաոթղիկե եկեղեցի
Արուճի եկեղեցի


Աքորի - Բգավոր Եկեղեցի #3

Բգավոր (Աքորի գյուղի) եկեղեցու արշավի նկարների երրորդ մասը:


+5 նկար

Գեղարդի (Այրիվանքի) վանքի գավիթը

Գեղարդի (Այրիվանքի) վանքի գավիթը
Գեղարդի (Այրիվանքի) վանքի գավիթը:

Canon 450D, Canon 17-40 F/4L

Գառնու ձորով դեպի Գեղարդ

Տարին կարծես թե շատ խոստումնալից է սկսվում: Այս տարվա 2-րդ քայլարշավը կազմակերպեցինք: Շատ հապճեպ ու անսպասելի կերպով Թալին գնալը փոխվեց Գառնու ձորով մինչև Գեղարդ գնալուն: Ճանապարհի մեծ մասը անցանք Ազատ գետի ափերով: Շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ արշավ էր: Պարզվեց, որ ծառերի վրա մնացած, չքաղված խնձորները, որոնք արդեն ցրտահարվել էին, ոչ միայն շատ համեղ էին ուտելու համար, այլ նաև` շատ հետաքրքիր մաճառա-օղիանման համ ունեին ՃԶՄԵԼ-ՄԶԵԼ-ԽՄԵԼՈՒ համար :)
դե... ես մի ահագին ճզմեցի...  ու խմեցի... ու մի ահագին լավ էր... :)
եվ վերջում մի զվարճալի դիտարկում Գառնիի ռե-ստորանից

Սառույց, Ձյուն, Ջուր 
+8 սառած նկար

Աքորի - Բգավոր Եկեղեցի #2

Դեպի Բգավոր եկեղեցի արշավի նկարների շարունակությունը:

Բգավոր եկեղեցի
Սառցակալած Գետ
Սանահին սարահարթ

Աքորի - Բգավոր Եկեղեցի



2010 Արշավական տարին համարենք բացված:
Շատ ծանր փորձերց հետո վերջապես ստացվեք քաղաքից փախչել ու գնալ դեպի չոլը, դեպի սարերը:
Դե քանի, որ ամանորյա արձակուրդը անց եմ կացնում հայրական Լոռվա մարզում, ապա և ուղղությունն էլ հենց դեպի լոռվա ձորերն էր: Մասնավորապես դեպի Աքորու (Ալավերդու մոտ) Բգավոր եկեղեցի: Եկեղեցին վերակառուցման փուլում է գտնվում, և լավ կադր չստացվեց բուն եկեղեցուց: Բայց լավ եղանակն ու չքնաղ բնապատկերները մեզ չլքեցին ամբողջ արշավի ընթացքում, ինչով և ժամ առաջ ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ:




Ամփոփելով 2009 արշավական տարին:

2009-ը անշուշտ կարելի է համարել հաջողված և բեղուն տարի: Պլանավորեցինք և իրագործեցինք ընդհանուր առմամբ 18 արշավներ Հայաստանի տարածքում (առայժմ :) Հիմնականում մեկօրյա արշավներ էին, որոշ դեպքերում նաև 2 և 3 օրանոց:
Օգտվեցինք 4 տուրիստական/արշավական կազմակերպությունների ծառայություններից` որոնք են Նատուրա տուրիստականը, Սաղմոս տուրիստականը և 2 արշավական խմբեր ադնակլասնիկներից:

Ընդհանուր առմամբ այցելեցինք 50 տեսարժան վայրեր (եկեղեցի, լիճ, լեռնագագաթ, ջրվեժ, մզկիթ…):
Ահա և արշավների մասնակիցների համառոտ ցուցակը` դասավորված ըստ մասնակցության հաճախության:
Էդգար, Ֆլորա, Արտակ, Քրիստինե, Հովհաննես (natoura.am-ի), Անուշ, Դավիթ, Եվա, Քրիստ, Վարդգես, Շուշանիկ, Սոս բիձա, Մնաց, Գեղամ, Գուրգեն (Դաբաղյան), Գայանե (ալպինիստ):

  1. Փետրվարի 15, 2009թ. Գառնի, Հավուց թառ:
  2. Ապրիլի 5, 2009թ. Խոր Վիրապ:
  3. Ապրիլի 23, 2009թ. Գեղարդ:
  4. Մայիսի 2, 2009թ. Ազատի ջրամբար:
  5. Հունիսի 14, 2009թ.Սանահին, Հաղպատ:
  6. Հունիսի 21, 2009թ.Հարթագյուղի (Ղալթախչի) Սբ. Հովհաննես եկեղեցի:
  7. Հունիսի 26, 27, 28 26 Գորիս, Սատանաի կամուրջ, Տաթևի մեծ անապատ (գիշերը մնացինք այստեղ` վրաններում): 27 Տաթև: 27 Նորավանք: 28 Արենի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:
  8. Հուլիսի 15, 2009թ. Օձուն Սբ. Աստվածածին եկեղեցի:
  9. Հուլիսի 20, 2009թ. Ամբերդի ամրոց, Ամբերդի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բյուրականի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (խորանի ուղղանկյուն բացառիկ կառուցվածքով եկեղեցի), Բյուրականի Արտավազիկ եկեղեցի, Բյուրական Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարան, Բյուրականի Աստղադիտարան:
  10. Օգոստոսի 8, 2009թ. Սեվանի ափին Բերդկունք կիկլոպյան տիպի ամրոց,  Հայրավանք, Նորադուզի խաչքարադաշտ, Նորադուզի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի:
  11. Օգոստոսի 12, 2009թ.Դսեղի տակ Մարցա գետի կազմած Չռչռան ջրվեժ:
  12. Օգոստոսի 14-16, 2009թ. 14. Հայրավանք, Արցախ Շահումյանի շրջան, Քնարավան գյուղ, Հանդաբերդ, Ջերմաջուր վրաններով գիշերելու:
    15. Դադիվանք, Գանձասար, Ստեփանակերտ հյուրատանը գիշերելու:
    16. Շուշի Սբ. Ղազանչեցոնց եկեղեցի, Պարսկական Մզկիթ, Բերձոր, Սատանի Կամուրջ, Տաթև:
  13. Սեպտեմբերի 4, 2009թ. Լեռնագնացություն դեպի Արագածի Հարավային Գագաթ:
  14. Սեպտեմբերի 20-21, 2009թ. Քայլարշավ դեպի «Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց: Երկու օրում քայլեցինք ընդհանուր առմամբ 40կմ:Անցանք Բայբուրդ գյուղի, Գիլան (գիլանլար) գյուղի, մեծ ու փոքր ջրվեժների մոտով հասանք Կաքավաբերդի մոտակա ձորը:
  15. Հոկտեմբեր 10, 2009թ. Արշավ դեպի Կաքավաբերդ («Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց):
  16. Հոկտեմբերի 23, 2009թ. Արշավ դեպի «Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց, Վեդիի կողմից:
  17. Նոյեմբերի 8, 2009թ. Լեռնագնացություն դեպի Արգած հյուսիսային գագաթ, որը վերածվեց լեռնագնացության դեպի Արայի լեռ:
  18. Դեկտեմբերի 25, 2009թ. Արշավ դեպի Օձուն – Հոռոմայր – Քոբայր: