Մշակել նկարները, թե ոչ....

Այս նկարի գունավոր և սև ու սպիտակ տարբերակներն ինձ հետաքրքիր թվացին, և որոշեցի Ձեր դատին ներկայացնել միևնույն նկարի 3 տարբերակները:

Տարբերակ 1: Անմշակ RAW նկար (ֆոտոխցիկի ընդունիչի գրանցածը առանց որևէ մշակման)

Տարբերակ 2: Նկարի մշակված գունավոր տարբերակը

Տարբերակ 3: Նկարի  մշակված սև ու սպիտակ տարբերակը

Նկարված է՝ Canon 450D, Canon 17-40 F/4 L
Մշակված է՝ Adobe PhotoShop Lightroom ծրագրով

Դեռ մարդիկ կան, ովքեր կարծում են որ աստվածային բնապատկերների նկարնեը խմբագրել պետք չի, մոռանալով որ ֆոտոխցիկը մարդկային երևույթ է ու պարզապես ի վիճակի չի ինքնուրույն որոշել լույն ու գույնը և փոխանցել մեր աչքի տեսածի գոնե 50%-ը:

Մշակել նկարները, թե ոչ.... ահա թե ինչումն է հարցը:

Միայնակ Ծառը

Միայնակ Ծառը


Միայնակ Ծառը
Նկարված է Վանաձորի Երկաթուղայինների այգում

Երևանյան գունեղ մայրամուտերից...

Երբ մայր մտնող արևի վերջին շողերը ջերմացնում են հոգիդ...

+3 մայրամուտ

Արջերի քարանձավ

Այս կիրակի՝ ապրիլի 11-ին, Վայոց Ձորի մարզում էինք:  Եղեգնաձորից փոքր ինչ հեռու՝ սարերի լանջին, ժայռերի մեջ է գտնվում Արջերի քարանձավը: Քարանձավի մասին լսել ու միայն նկարներն էինք տեսել: Այն, թերևս, ամենամեծերից է Հայաստանում: Երկարությունը կազմում է 3,5 կիլոմետր:
Արջերի Քարանձավ Արջերի Քարանձավ
+10 նկար քարանձավից

Բնապատկերներ Վայոց Ձորից

Կիրակի օրը արշավեցինք դեպի հռչակավոր «Արջերի քարանձավ»:
Մինչ քարանձավի մասին հոդվածը պատրաստ կլինի, ցանկանում եմ մի քանի նկար տեղադրել Վայոց Ձորի գեղատեսիլ բնապատկերներից:

Շատ կարճ ժամանակահատվածում բնապատկերները տարերային կերպով փոխվում էին. մեկ արև, մեկ անձրև ու նույնիսկ ձյուն:

Վայոց Ձոր - Vayoc Dzor
+6 նկար

Սուրբ Զատիկ

 
-Քրիստոս Հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Ձեզ և Մեզ մեծ ավետիս:
Զատկական սուրբ պատարագին մասնակցեցի Վանաձորի Սբ. Նարեկ նորակառույց եկեղեցում:
Այս անգամ զերծ եմ մնում մեկնաբանություններից:
Ներկայացնում եմ ընդամենը մի քանի նկար պատարագից, որոնց միջոցով էլ կփորձեմ հաղորդել այնտեղի մթնոլորտը և իմ զգացողությունները:
Շատ ուրախ կլինեմ լսել Ձեր կարծիքները, նկարների այսօրինակ մշակման մասին:
+4 նկար պատարագից