DreamFlash Երևան 2011

շատ համով բալիկ :)
+1 լուսանկար

Lightroom - export



Մի լուսանկարի քննարկման ժամանակ այսպիսի հարց առաջացավ:
Ընկերս (Վարդգես Ստեփանյան) պնդում էր, որ Lightroom-ից export անելուց հետո լուսանկարի գույները փոխվում են: Եվ դա ճիշտ է: Ժամանակին ես էլ եմ ունեցել այդ խնդիրը, բայց հետո լուծումը գտա ու արդեն երկար ժամանակ մոռացել էի դրա մասին:

Այսպիսով, ի՞նչ է պետք անել, որ export անելիս ստանանք այն ինչ տեսել ենք Lightroom-ի մեջ:
Export-ի պատուհանի մեջ Color Space-ը պետք է նշել sRGB: Եվ Ձեր լուսանկարը միևնույն կերպ կերևա բոլոր բրաուզերներում եվ նկար նայելու ծրագրերում:

գարուն, ծաղկունք, եկեղեցիներ..

Որոշ խառը լուսանկարներ՝ գարուն, ծաղկունք, եկեղեցի, պատարագ:
Նկարեմ եմ էջմիածին քաղաքում:

+10 լուսանկարներ

RAW թե՞ JPEG ... ի՞նչ տարբերություն:

Ինչո՞ւ եմ լուսանկարում RAW ֆորմատով և ոչ թե JPEG-ով:
Ի՞նչ առավելություններ ունի RAW-ը JPEG-ի նկատմամբ:

Դրա համար կա առնվազն 6 ծանրակշիռ պատճառ...

Canon 5D, Canon 5D Mark 2 VS Canon 550D

 * խիստ սուբյեկիվ գնահատականներ

Նորից նոր ֆոտոխցիկ առնելու խնդիր ա առաջացել ու նորից սկսվել են պրպտումներս:
Մտածում էի Canon 5D կամ Canon 5D Mark 2 կամ Canon 7D բոդի առնելու մասին:
Բայց ոնց մտածում եմ իմ պահանջները ամբողջովին կարա բավարարի նույնիսկ Canon 550D-ն: Ես ռեպորտաժ չեմ նկարում, ինձ 8 կադր/վայրկյան պետք չի, հետևաբար Canon 7D-ն դուրս եկավ ցուցակից: Մնացին 5D-երը ընդդեմ 550D-ի:

Canon 5D ու Canon 5D Mark 2-ի գլխավոր ամենամեծ տարբերությունը Canon 550D-ի նկատմամբ դա մատրիցայի չափն է: 550D-ի մատրիցան 1.6 անգամ փոքր է: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ 5D-ով օրինակ բնապատկերներ լուսանկրելու ժամանակ ավելի լայն անկյուն կունենամ իմ 17-40 օբյեկտիվով ու ավելի մեծ մաս կտեղավորեմ կադրի մեջ:

Մյուս կողմից մտածում եմ, որ մինչև հիմա նկարել եմ 450D -ով ու կարծես թե շատ լավ էլ ստացվել է (համենայն դեպս տեխնիկական առումով), առավել ևս հաշվի առնելով այն, որ LCD էկրանս ջարդած է ու արդեն 9 ամիս է քոռ-քոռ եմ նկարում: Այսինքն արդեն լավ լուսանկար ստանալու համար ինձ շատ քիչ բան ա պետք (տեխնիկան առումով):

Արդ, հարց է առաջանում... առնե՞լ Canon 5D ($1600) կամ Canon 5D Mark 2 ($2400) ...
թե՞ առնել Canon 550D ($750) իսկ խնայած գումարն էլ ծախսել լավ օբյեկտիվ առնելու վրա:

Ի վեջո, ես են եմ հասկացել, որ տեխնիկայի առումով ամենակերևոր բանը դա օբեյտկիվն է, և ոչ թե body-ն:

Ահա Ձեզ վառ օրինակ, էս մարդը արդեն չգիտեմ քնաի տարի ա նկարում ա Canon 400D-ով !!!!
դե նայեք նկարները ու... մտածեք:

Հայացք

Այս տիկնոջը նկարել եմ երեկվա ծաղկաջարդի «տոնին»:

փորձարարական...


ուրեմը մոռանում ենք... «բնական» ա... «բնական» չի... բառերը:
ու նայում ենք նկարին, որպես նկար:
տակ... ինչ եմ արել.. կինոշնի գույների իմիտացիա ստեղծող action եմ կիրառել (technicolor անունով), սևը դարձրել եմ շատ ավելի սև: մարդկանցից բացի մնացած ամեն ինչի վրա ֆոտո-ֆիլտր եմ կիրառել (Cooling Filter 82) ու դրա հաշվին տոնային պերսպեկտիվա է ստացվել ու շատ լավ «կտրվել» են մարդիկ ֆոնից: ինձ շատ հետաքրքիր թվաց այս լուծումը:
հիմա ձեր հերթն է արտահայտվելու:

քաթի տակ անմշակ RAW-ն եմ տեղադրել՝ համեմատելու համար:

2 ապարատ

էսօր գնացել էի Որդան Կարմիր ռոք  խմբի համերգին: Ահագին թիթիզացա, 2 ապարատով էի նկարում :) դա աննկարագրելի հաճույք ա: Ստիպված չես լինում օբյեկտիվ փոխել ու երբ ոնց պետք ա, կարողանում ես նկարել:
Բայց պետք է արձանագրել որ սա իմ ամենաչստացված նկարահանումն էր... էտ անտեր ստոպ ակումբում հեչ լուսավորություն չկար.. հեչ...

+2 լուսանկար բուն համերգից:

Ինչպես խտացնել լուսանկարի գույները Photoshop ծրագրում

Առաջին վիդեո դասն եմ տեղադրել ինտերնետում: 
Այս վիդեոն այն մասին է, թե ինչպես խտացնել լուսանկարի գույները Photoshop ծրագրում՝ Lab գունային համակարգի միջոցով:
ձայնը մի քիչ լավ չի ստավել, բայց հուսով եմ մյուս անգամ առանց տզզոցների ու հավելյալ ձայների կլինի:

HDR կամ ԸԴԴ (ընդլայնված դինամիկ դիապազոն)

Photoshop-ի Topaz Adjust plugin-ն էի քչփորում, ու հետաքրքիր արդյունք ստավեց: Տվյալ դեպքում շեշտվել է համեմատաբար փոքր տեղանքների ստվերները կամ այլ կերպ ասած միկորկոնտրաստը, և ստվերներում որոշ դետալներ դարձել են ավելի տեսանելի:
Բացի այդ երկինքը մուգացնելով և առաջնային պլանը բացացնելով՝ փորձել եմ ստանալ հակադարձ տոնային հեռանկար (обратная тональная перспектива): Այսինքն համեմատաբար հեռու օբյեկտը ավելի մոտ է երևում քան մոտական:
սկզբնական RAW նկարը գնվում է քաթի տակ: