2009 – բլոգային տարվա ամփոփում



Blansh-ն ամփոփեց բլոգային տարին ու մեր կայքն էլ ներառեց «Էքսպերտ» կամ խիստ թեմատիկ բլոգներ. խորագրի տակ
Շնորհակալություն!

2009 – բլոգային տարվա ամփոփում
Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին...

Ամբողջ հոդվածը կարդացեք այստեղ

Նոր Բլօգ

Ծաղրանկարը` Արտակ Օհանյանի
Ավելի լավ աշխարհ - http://lavash.gratun.am/

Նոր բլօգ ենք սկսել... մտածում ենք, գրում ենք, ջղայնանաում ենք...սիրում էլ ենք:
համեցեք, մասնակցեք քննարկումներին, արտահայտեք Ձեր կարծիքը:

  • DOGMA - ի առաջին ալբոմը
  • Տեռոռ
  • Կրեատիվ քաղաքական քարոզչություն
  • Ռոքի լավը որնա ՞ ՜
  • Ինգա և Անուշ Արշակյաններ – Heartbeat of My Land
  • Ուղեղի լվացում
  • ՇԱՏ փող լափելու նոր ձև

  • Լոռվա կախարդանքը

    Լոռվա կախարդանքը
    Համանյապատկեր Այգեհատ (Իկըհատ) գյուղից:

    Հոռոմայրի վանքի ճանապարհին

    Լոռվա Ձորերը
    Նկարված է դեպի Հոռոմայրի վանք իջնող անհնար ճանապարհից:

    Հոռոմայրի վանքի մասին մի քիչ ավելի ուշ կպատմեմ` համապատասխան նկարներով հանդերձ:

    «Գարուն»` Ամանորի նախաշեմին

    Քոբայրի վանքին հարակից մեծ քարանձավ
    Տեսարան Քոբայրի վանքին հարակից մեծ քարանձավից:

    Համայնապատկեր Լոռվա Ձորերից

    Արշավ դեպի...
    Մեքենայով մինչև Օձուն:
    Օձունից գնացինք Հոռոմայրի վանք, այնուհետև սար ու ձորով մինչև Քոբայրի վանք:
    Դե վերջում էլ օգտվեցինք Հարավկովկասյան երկաթուղու ծառայություններից` ելման դիրք վերադառնալու համար: Շուտով մյուս նկարներն էլ կտեղադրեմ:

    Լոռվա Ձորեր
    4 հորիզոնական կադր:
    Canon 450D, Canon 17-40 F/4L.

    Երկար ստվերներ

    Երևանյան տեսարաններ - Օղակաձև այգի
    Երևանյան տեսարաններ - Օղակաձև այգի













    Canon 450D, Canon 17-40 f/4L
    ISO 400, 22 mm, f/8 1/150

    RAW և Adobe Photoshop Lightroom

    Բոլոր նրանց համար, ովքեր նկարում են RAW ֆորմատով (կամ նկարում են JPEG, բայց արդեն ի սրտե զզվել են անորակ ջպեգներից) և դեռևս  Adobe Photoshop Lightroom ծրագրին ծանոթ չեն:

    Խնդրում եմ նախապես համոզվեք, թե Ձեր ֆոտոխցիկը արդյոք հնարավորություն ունի RAW նկարելու, թե` ոչ:
    RAW նկարելու սկզբնական բարդությունները հիմնականում կապված են նկարների մշակման հետ, քանի որ RAW-ը դա անմշակ ֆորմատ է և գունային որևէ նախադրվածք (Landscape preset կամ Portrait Preset) չի ազդում նկարի վերջնական արդյունքի վրա:  Միևնույն ժամանակ Դուք հնարավորություն եք ստանում շտկումներ կատարել նկարի վրա, առանց որակի կորստի:

    Դսեղի Չռչռան ջրվեժը #2

    Ձեզ եմ ներկայացնում Դսեղի Չռչռան ջրվեժի նկարներից մեկը` մշակված տարբերակով:

    Կտրտել աղջկան... աղ անել... ու...



    Նկարը խմբագրել եմ Adobe Photoshop CS4 ծրագրով: Խնդրում եմ Ձեր կարծիքները և գնահատականները:

    Բնօրինակը վերցված է http://www.photosight.ru/-ից

    Թեղուտի անտառների բռնաբարությունը

    Ռեպորտաժ Թեղուտի անտառների ոչընչացման մասին:


    Տեսանյութի շարունակությունը այստեղ:



      Բնապահպանների բողոքների հետ համամիտ եմ, բայց հետևությունները սխալ են:
    Մեղավորը ոչ պետությունն է, ոչ էլ Vallex-ը: Մեղավորը անտարբեր ժողովուրդն է, որ ամեն ինչի վրա թքած ունի:
    ԻՐԵՔ միլլիոնանոց պետության մեջ ընդամենը 50 բնապահպանի ա հուզում էս թեման, ընդամենը 50 հոգի ա պայքարում դրա դեմ... դե ո՞նց ասեմ... էդ 50 հոգին էլ միշտ այլընտրանք ունի,,,,,,,, վերջի վարյանտ կգնա Իսլանդիա մաքուր բնակլիմայական պայմաններում կապրի: Բա դու՞ք... բա մե՞նք... բա մեր հազարամյա մշակույթը՞, որ սկսվում է ավանդական խորովածի հանրապետական մրցույթ փառատոնով (Ախթալայի եկեղեցու բակում) ու վերջանում է ավանդական խաշ ուտելով (Արագածի փեշերին, շուրջպարից անմիջապես հետո... կաթողիկոսի օրհնությամբ...մառազմ):

    մի խոսքով տխուր ա... շաբաթ օրը «ՀԻԱՍԹԱՓ» հասարակական նախաձեռնության հետ գնում եմ «Անհուսաձոր»...

    Ձմեռային տրամադրություններ

    Արարատ լեռան նկարներ նկարված Արագածի լանջերից ու Արայի լեռան գագաթից Արարատ լեռան նկարներ նկարված Արագածի լանջերից ու Արայի լեռան գագաթից Արարատ լեռան նկարներ նկարված Արագածի լանջերից ու Արայի լեռան գագաթից

    Արարատ լեռան նկարներ նկարված Արագածի լանջերից ու Արայի լեռան գագաթից Արարատ լեռան նկարներ նկարված Արագածի լանջերից ու Արայի լեռան գագաթից

    Նկար գողանալ չկա :) Նկարներն օրինական օգտագործելու համար խնդրում եմ գրեք մեզ:
    info@unicode.am հասցեով:

    Համայնապատկեր Գեղամա լեռներից մինչև Արարատ

    Համայնապատկեր - Գեղամա լեռներից մինչև Արարատ
    Գեղամա լեռներից մինչև Արարատ
    Նկարված է Արագած լեռան հարավային լանջերից:
    Պանարաման կազմվել է 5 կադրերից (Canon 450D, Canon 17-40 f/4 L, PTGui ծրագրով)

    Topaz Adjust - գեղեցիկ և անիրական

    Այսօրինակ (և ոչ միայն) HDR-ատիպ էֆֆեկտ կարելի է շատ արագ ստանալ PhotoshopTopaz Adjust plugin-ի կիրառմամբ: Plugin-ը անվճար չէ, բայց դա հուսով եմ չի խոչընդոտի Ձեր ստեղծագործական փնտրտուքին:

    Գետ Խոսրովի ԱրգելոցումԳետ Խոսրովի Արգելոցում

    Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu)

    Շարունակելով Ղարաբաղի արշավին նվիրված նկարաշարը, Ձեզ եմ ներկայացնում Ջերմաջրի նկարները: Բնական տաք (~50-60C) ջուր, ծծմբախառն գոլորշի, ստորգետնյա դղրդյուն և էքստրեմալ հաճույք:

    Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu) Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu) Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu)
    +3 նկար Ջերմաջուրից

    ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»

    ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»  ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»

    Երբ համերգի ժամանակ բեմի վրա լուսանկարիչների քանակը անհամեմատ շատ է երաժիշտների քանակից (տվյալ պարագայւմ 6 նկարիչ ընդդեմ 4 երաժիշտների), ու բոլորը փորձում են անձնագրային նկարներ նկարել երաժիշտների համար, դա արդեն կոչվում է ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»:
    Չէ ժողովուրդ սենց չի կարելի... էդ հլա ոչինչ որ իմ նկարած 200 նկարից 150-ի մեջ երաժիշտներին դեռ առանձնացնել է պետք,,, բայց ախր որպես հանդիսատես էլ կարող եմ ասել, որ շատ տհաճ երևույթ ա դա: Մի քիչ «համեստ» նկարեք էլի...

    Բնապատկերներ Խոսրովի Անտառից

    Հոկտեմբերը հռչակում ենք Խոսրովի Անտառ արշավելու մեկամսյակ, քանի որ մի ամսվա ընթացքում 3 անգամ արշավեցինք այդ ուղղությամբ... ու կարծում եմ դեռ մի 43 ամգամ էլ կարշավենք: Այս անգամ Վեդիի կողմից մտանք արգելոց, բարձրացանք «Անհայտասարը» (կամ Էդգարի սարը, որի գագաթին իր ամբողջ վեհությամբ աճել էր Ֆլորայի ծառը): Մեզ զգում էինք Ադամի կարգավիճակում և անուններ էինք տալիս բոլոր «անանուն» սարերին ու չոլերին:)

       
    +5 նկար Խոսրովի անտառից

    Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #4

    Խոսրովի արգելոց - գետ
    ՙԿաքավաբերդի արշավից վերջին նկարաշան եմ ներկայացնում` նվիրված Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան): Սպասում եմ Ձեր գնահատականներին:)




    +6 նկար Խոսրովի անտառից՝ Ջրվեժից

    Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #3

    3 հատ էլ աշնանային տեսարան և կանցնեք ջրվեժի նկարներին:

    Աշունը Կաքավաբերդում  Աշունը Կաքավաբերդում  Աշունը Կաքավաբերդում

    Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #2

    Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ Կաքավաբերդի բազմաբովանդակ արշավը կազմակերպել էր ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿԻ.ՌՈՒ-ի "Արշավականներ" խումբը` ի դեմս Էդգար Հարությունյանի: Տպավորությունները արշավից անշուշտ շատ դրական էին նախ և առաջ Խոսրովի Անտառ պետական արգելոցի քիչ թե շատ կուսական անտառների, Կաքավաբերդի հրաշք աշնանային տեսարանների և իհարկե արշավի մասնակիցների շնորհիվ: Այժմ Ձեզ եմ ներկայացնում 2-րդ նկարաշարը` աշնանային տեսարանների շքերթից:
    Առաջիկայում կտեղադրեմ Կաքավաբերդ բերդին և Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան) նվիրված ևս 2 նկարաշարեր:


    +9 նկար աշնանային Կաքավաբերդից