ՎԻԴԵՈ: Ինչպես Վերականգնել Լուսանկարի հստակությունը (резкость)

Ինչպես Վերականգնել Լուսանկարի հստակությունը (резкость) այն փոքրացնելուց հետո: Տարբերակ 1


Չալարեցի ու նոր վիդեո դաս պատրաստեցի: Այս տեսանյութում պատմվում է, թե ինչպես կարելի է Adobe Photoshop ծրագրի միջոցով վերականգնել լուսանկարի հստակությունը (резкость) այն փոքրացնելուց հետո: Այստեղ ներկայացվում High Pass ֆիլտրը և Overlay վերադրման ռեժիմը, որոնց միջոցով էլ վերականգվում է հստակությունը: Այս վիդեո դասը կարելի էր նույնիսկ անվանել «Ինչպես պատրաստել լուսանկարը web-ի համար»:

Դասը ներկայացնում եմ ես՝ Էդգար Մարուքյանս, http://iphoto.am/ կայքի ֆոտո-դպրոց բաժնի համար: Այնցլալ անգամ ասեցին մի քիչ ուրախ ձենով խոսա.. ես էլ էս անգամ ոգևորվել եմ :)))) Ուրախ կլինեմ լսել Ձեր հերցերն ու առաջարկները:

Նախորդ վիդեո դասերը

Նվիրվում է Մհեր Ենոքյանին


Այս լուսանկարը նվիրում եմ Մհեր Ենոքյանին: Մհերին մաղթում եմ դեռ շատ այսպիսի լուսաբացներ իր կյանքում:

Մհերի գործից ով տեղյակ չի, մի քանի խոսքով ներկայացնեմ:

ՎԻԴԵՈ: Ինչպես վերականգնել լուսանկարի կոնտրաստը


Նայել վիդեոն |youtube-ում:

Նոր վիդեո դաս եմ պատրաստել, որտեղ պատմում եմ, թե ինչպես կարելի է վերականգնել լուսանկարի կոնտրաստը և օգտագործել հիստոգրամման Adobe Photoshop ծրագրի միջոցով: Այստեղ ներկայացնում եմ Curves (կորեր) գործիքը, որի միջոցով էլ հենց վերականգվում է կոնտրաստը:

Վիդեոն պատրաստված է http://iphoto.am/ կայքի ֆոտո-դպրոց բաժնի համար:
Ուրախ կլինեմ լսել Ձեր հերցերն ու առաջարկները:

Տրամաբանությունից անդին կամ «Թքեմ Ձեր հեղինակային իրավունքների վրա»

Ուղերձ իմ ընթերցողներին
Հարգելի այցելուներ, ժամանակին այս բլոգում կային բազում արշավական հոդվածներ և գեղեցիկ լուսանկարներ ինչպես Հայստանից այնպես էլ արտերկրից: Սակայն հերթական անգամ հեղինակային իրավունքներիս ոտնահարման պատճառով որոշեցի ջնջել համացանցից իմ բոլոր լուսանկարներն ու հոդվածները:

... չէ դեո ձեռքս վրա չի գնում նման բան անեմ... բայց կարդացեք շարունակությունը, որ իմանաք թե ինչը դրդեց նման մտքերի

մինի լուսաբացային ֆոտոարշավ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

Հա ինչ էի ասում... երեկ ֆեյսբուքում մի շուխուր մի աղմուկ-աղաղակ արեցի, թե,
-հե՜յ պարոններ ֆատոգրաֆներ ռավոդ ծեքին որ մինդ եք գալիս գնանք լուսաբաց նկարելու:

Արագած լեռը ինքնաթիռից

ինչ էր, ինչ դարձավ շարքից մի նկար էլ ցուցադրեմ:
Լուսնկարի հեղինակը Աշոտ Առուշանյանն է, ես ընդամենը մշակել եմ լուսանկարը:
Նկարում Արագած լեռն է՝ նկարված ինքնաթիռից:

սա մշակված տարբերակն է (նկարի մեծ տարբերակը)

Տվեք ինձ ցանկացած Curve և ես կծռեմ այն

Ես գիտեի, որ PhotoshopCurve գործիքով կարելի է հրաշքներ գործել, բայց որ սենց... :)
Photoshop ծրագրին ծանոթ եմ 2000 թվականից, դեռ 5-րդ վեիսիայից սկսած, ու ամեն անգամ երբ  ինձ թվում է թե արդեն ահագին բան գիտեմ Photoshop-ից, և ի հայտ է գալիս մի նոր միտք, մի նոր բացահայտում:
Շատ դեպքերում մարդկանց թվում է, թե ծրագրի գործիքներին պարզապես տիրապետելը բավարար է: Ես էլ եմ այդ մոլորության միջով անցել և հասկացել որ գործիքներին պետք է տիրապետել և խորապես հասկանալ թե, որ գործիքը ինչի համար է և ինչ կարող է անել:
Բայց ! բայց պետք է ընդունել որ
Ցանկացած ետմշակում դատապարտված է ձախողման, եթե ի սկզբանե նպատակ չի դրվել և չի հստակեցվել, թե ինչ արդյունք ենք ցանկանում ստանալ:
Այսինքն առաջնահերթ պետք է սահմանել խնդիրը և հետք ընտրել համապատասխան գործիքները, լինի դա Curve-ը թե մեկ այլ բան: Իսկ ինչո՞ւ հենց Curve-ը, որովհետև մնացած բոլոր գործիքները Curve-ի մասնավոր դեպքերն են և չեն ընձեռում այն ճկունությունը, որը կարող է տալ Curve-ը:
Շատ երկար ժամանակ չէի կարողանում այս գույները ստանալ, ու ոչ մի կերպ չէի ստանում ուզածս արդյունքը: Վերջապես ստացվեց! ես ստացա իմ ուզած դեղնակարմրությունը և դրան համապատասխան տրամադրությունը: Հիմա նայելիս հոգիս ջերմանում է... և լավ-լավ մտքեր են անցնում մտքովս :)

իկս հիմա ձեր հերթն է արտահայտվելու... ինչպիսի՞ զգացողություններ... մտքե՞ր...

Կինոշնի շունչ

Այսօր ֆրենդ Նարեկը մի նորաթուխ վիդեո էր տեղադրել, որի նկարահանումներին ինքը մասնակցել էր որպես օպերատոր: Դա կարճ դիպլոմային աշխատանք է:

Ես էլ սովորությանս համաձայն քիթս խոթեցի ու գույների վրա մի քիչ բզբզացի, քանի որ ինձ թվաց թե ֆիլմի գունային մշակումը շատ ճիշտ է արված որպես լավ լուսանկար բայց «կինոշնի» չի:

Ես այսպիսի արդյունք ստացա... ու շատ հավանեցի... :)
ձախ մասում ֆիլմի օրիգինալ կադրն է, իսկ աջ մասում իմ փոխածը:
հ՞ը... ի՞նչ կասեք
ճլտտացրեք նկարի վրա մեծ տարբերակը դիտելու համար:

Հնեցիման լաբարատորիան հայտարարում է բաց դռների օր :)

Քանի որ շատ հետաքրքրություն  ցուցաբերվեց այս լուսանկարի հնեցման ընթացքին, ապա որոշեցի ցուցադրել PSD ֆայլը: Այն փոքրացրել եմ, որպեսզի հնարավոր լինի ներբեռնել և կարողանաք տեսնել թե ամեն մի շերտը ինչ դեր է կատարում լուսանկարի հնեցման գործում:

Ներբեռնել PSD Ֆալյը (4.64մբ) հղումը բացելուց հետո կնտրեք File->Download Original:

Ֆայլը կբացեք Adobe Photoshop ծրագրով և շերտերը առանձին առանձին անջատել-միացնելով կտեսնեք թե, որ շերտը ինչ դեր է կատարում ինչպիսի փոփոխություն առաջացնում նկարի մեջ:

Սպասւմ եմ Ձեր հարցերին ու կարծիքներին:

Ամփոփում: ՖՈՏՈ-սիրողների օֆլայն-կենդանի շփում

Եվ այսպես, կայացավ մեր հանդիպումը, որի մասին հայտարարել էի նախորդ հոդվածում:
Ներկա էին 10 ֆոտոսիրող/լուսանկարիչ: Շատ անմիջական ու ընկերական մթնոլորտում անցավ հանդիպումը, որի համար շնորհակալություն եմ հայտնում:

Եղան մտքերի փոխանակում, մինի «վարպետաց դասեր», առաջիկա ծրագրերի քննարկում և որ ամենակարևորն է՝ միմյանց հետ ծանոթացանք առերես: Իմի բերելով կարելի է ասել, որ հանդիպումը ստացված էր, և նույնիսկ պահանջված էր: Շատ մարդիկ պարզապես չկարողացան մասնակցել օրվա պատճառով:

Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել Վանաձորում և ավելի մեծ մասշտաբով մի հավաք էլ iPhoto.am ակումբի անդամների հետ: Այս ամենի մասին նախապես կգրեմ բոլգում եվ ֆեյսբուքում իրադարձություն կստեղծեմ:

Այստեղ կարող եք առաջարկել թեմաներ կամ հարցեր, որոնք կցանկանայիք քննարկել հաջորդ հավաքների ժամանակ:

Ահա մեկ լուսանկար «նա պամիծ»: Այստեղ բոլոր մասնակիցները չեն, քանի որ հանդիպման ընթացքում մեր խումբը շարունակում էր համալրվել :)

+մի քանի լուսանկար հանդիպումից

ՖՈՏՈ-սիրողների օֆլայն-կենդանի շփում

Իմ շատ սիրելի ընթերցողներ ջան, կիրակի օրը ֆոտոսիրողների հանդիպում եմ կազմակերպում:

Թեման՝ «ՖՈՏՈ-սիրողների օֆլայն-կենդանի շփում»
Վայրը՝ Սունդուկյանի այգի (Երևան, ֆրանսիայի դեսպանադան հետևում)
Օրը՝ 05 Հունիսի 2011թ.
Ժամը՝ 19:00-21:00

ուրեմը
Վերցնում եք Ձեր ֆոտոխցիկն ու հայդե դեպի Սունդուկյանի այգի մի քիչ իրար երես տենալու, շփվելու ու ժամանակ անցկացնելու:

մերոնցից ներկա կլինեմ ես՝ Էդգար Մարուքյանս:

Եթե ֆոտոյի/ֆոտոյի մշակման հետ կապված հարցեր կան, խնդրեմ համեցեք, ուստա լուսանկարիչներին էլ կհրավիրեմ (հուսով եմ կգան), որ բոլորվ պարզաբանենք հարցերն ու կիսվենք մեր գիտելիքներով:

կարող եք
-նախօրոք գրել հարցերն այստեղ
-Ձեզ հետ վերցնել Ձեր ֆոտոներից որ տեղում քննարկենք:

Ֆեյսբուքում իրադարձություն է ստեղծված, կարող եք «attend» սեղմելով հաստատել Ձեր մասնակցությունը:

Շատ ուրախ կլինե Ձեզ այնտեղ տեսնելու, շփվելու և մտքեր փոխանակելու համար:

Թարմացում: Հանդիպումը կայացավ: ներկա էին 10 ֆոտոսիրող/լուսանկարիչ: Շատ անմիջական ու ընկերական մթնոլորտում անցավ հանդիպումը: Ավելի մանրամասն կգրեմ շուտով ու լուսանկարներ կցուցադրեմ:

կոմպոզիցիա

  

Այսօր մի հետաքրքիր կադր ստացվեց «Սիրահարների» այգում նկարելիս: Մշակելու ընթացքում զգացի որ այս նկարը լավ ուսումնական նյութ կարող է դառնալ ու որոշեցի ցույց տալ:
ուրմեը.. 

Գույներն ու կոնտրաստը շտկելուց հետո, կադրը կտրեցի աջ մասից ու կարծես թե կոմպոզիցիոն առումով նկարը շահեց, մասնավորապես՝ շեշտվեց ու ավելի արտահայտիչ դարձավ տղայի թռիչքային տրամադրությունը:
Հիմա ասեք, դուք էլ ե՞ք նույն կերպ ընկալում երկրորդ (կտրած) նկարը, թե՝ ոչ:

Թարմացում, երրորդ տարբերակն էլ տեղադրեցի, բայց արդեն ձախ մասից կտրած: Այս տարբերակի առավելությունն այն է, որ պահպանվում է տղայի դիացի տարածություննը՝ ջորվ, պարանով ու խոտով հանդերձ: Բայց այս դեպքում էլ կորցնում ենք տղայի հետևի ստվերները, որն ըստ իս շատ գեղեցիկ է ու չէի ցանկանա զոհաբերել ստվերները հանուն դիմացի տարածության: Մի խոսքով իմ ընտրությունը կանգնում է 2-րդ տարբերակի վրա: