«Անկախ» Հայաստան դու ստրուկ էս

Հայաստան, թեկուզ անկախությանդ 100-ամյակն էլ տոնես, միևնույնն է դու մնում էս ռուսաստանի ստրուկը!

Այսօր առավոտյան գնացել եինք Սրիահարների այգի զբոսնելու: Ինչ-որ պահից սկսած շատ բարձր երաժշտություն
սկսվեց: Մոտ մի 40 րոպե անընդմեջ ռուսերեն լեզվով ռուսաստանը փառաբանող երգեր էին հնչում.
ռասիյա տի վելիկայա... մոսկվա մածь վսեխ ստալից... նաշա առմիյա սաղին լավոսալի ռեխ... և այլն, և այլն:

Համբերությանս բաժակը լցվելուն պես, մոտեցա հնչյունային օպերատորին
ու խնդրեցի որ ձայնը մի քիչ ցածր անի, քանի որ սարսափելի բարձր է: Որպես սիրահարների այգու
 մշտական այցելու, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երբևէ, որևէ համերգի
ժամանակ նման այլանդակ բարձր հնչողություն չի եղել:

Օպերատորն ինձ ուղարկեց ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ՝ հայտարարելով որ դեսպանատունն է
կազմակերպել, իրեն էլ փող են վճարել ու ոչինչ չի կարող անել: 
Հարցրեցլի, թե կազմակերպիչներից ո՞վ կա այստեղ, որ հետը զրուցեմ: Ինձ ցույց տվեց մի տարեց ձեռնափայտով
պարոնի ու ասաց, որ ահա նարան դիրմիր:

-Բարև ձեզ:
-Здравствуйте
-Нельзя ли сделать чуть потише, слишком громкий звук.
-а вы кто?
-Я Эдгар
-вы кто?
-Я гражданин Армении, и здесь провожу мой отдых
-молодой человек, занимайтесь своими делами
-как это? ну это же обшественное место, здесь нельзя так громко...
-МИЛИЦЫЯ !!!! МИЛИЦЫЯ !!!! МИЛИЦЫЯ !!!! МИЛИЦЫЯ !!!! 

մի քանի ոստիկան մոտեցան մեզ, լեյտենանտից մինչև գնտապետ ուսադիրներով:
-мы здесь порядок мешаем, пожалуйста займитесь этим молодым человеком
ոստիկանի ոչինչ չհասկացող հայացք:

-ի՞նչ ա եղել,- ինձ հարցրեց պարոն բարձրաստիճան ոստկանը:
-ես խնդրում եմ, որ մի քիչ ցածր անեն ձայնը, քանի որ այն չափազանց բարձր է,
և բացի այդ երեխաները վեր են թռնում այս ձայնից:
-Իսկ դուք ով ե՞ք,- շատ կասկածանմտ դեմքով հարցրեց ոստիկանը:
-Ես Էդգարն եմ, ՀՀ քաղաքացի, այստեղ անց եմ կացնում իմ հանգիստը:
-Գնացեք, Ձեր գործով զբաղվեք, շու՜տ:
-Գնացեք, գնացեք,- խոռով արտասանեցին մյուս ոստիկանները ու շատ օպերատիվ
կերպով ճանապարհ բացեցին, որ ես հնարավորինս շուտ հեռանամ այդտեղից:

Ես իհարկե հեռացա սուս-ու-փուս... սրտումս տանելով ՀՀ ստրկության դառը խաչը, և անընդմեջ
մտաբերում էի, բանակում սովորած բոլոր անձնական, բարեկամական ու ազգային բնույթի տարատեսակ
հայհոյանքները՝ հասցեագրելով դրանք մեկ ռուսաստանի դա-շնութայնը, մեկ հհ ստրկամտությանը...

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ