

Եվ կարծես թե դա ինձ չէր խանգարում հաջողված լուսանկարներ ստանալ իմ սկսնակ-մակարդակի կոտրված էկրանով Canon 450D-ով: Թերևս միակ անհարմարությունը որ ունեցել եմ,
կապված է եղել գիշերային լուսանկարչության հետ, քանի որ դա մեծ մասամբ էքսպերիմենտ է: Անընդհատ պետք է տեսնել նկարածդ արդյունքը, և նոր պարամետրեր փորձել: Նման դեպքերում ընկերներիցս ֆոտոխցիկ ի խնդրում ու հարցը լուծվում էր, ինչպես ասում են «ախպերության հաշվին»:

Բայց... բայց եկավ Աշոտը, ու շատ վստահ ու ինքնավստահ հայտարարեց, որ ինքն արդեն բավականաչափ փորձ ունի ֆոտոտեխնիկա վերանորոգելու, և ինձ միայն մնում է պատվիրել LCD էկրան, իսկ ինքը հանձն է առնում այն փոխել` սեփական «գնունի» մակնիշի ածվյոռկաների օգնությամբ:

Ընդամենը 20 րոպե որոնելուց հետո, ebay.com-ից պատվիրեցինք ահա այս ահավոր չինական տեսքով LCD replacement monitor-ը:
Երկու շաբաթ անքուն գիշերներ անցկացնելուց հետո վերջապես այն ժամանեց!

Եվ սկսվեց ամենավտանգավորը ամենահետաքրքիրը... քանդել, քանդել մինչև վերջին պտուտակը

շլեյֆը... զգույշ !!!

սա դեռ սկիզբն էր... հետո քանդեցինք մինչև վերջին պլաստմասը:

հասանք տեղ... LDC-ն էլ փոխենք.. ու....

Ու... ՍՏԱՑՎԵՑ !!! Ես տեսա ինչ եմ նկարում!! :)

Ահա և նա, արդեն ուստա դարձած ընկեր Աշոտը: Շնորհակալ եմ եղբայր Աշոտ, ոսկի մատներ ունես, ու շատ ուժեղ պտուտակահանների կոմպլեկտ:
Հ.Գ. եթե ունեք նման խնդիրներ (փոշոտ մատրիցա, կոտրած LCD, խփանված զատ-վոռ, և այլն), ապա դիմեք Աշոտին, միգուցե և օգնի:
0 կարծիք::
Post a Comment