Աշնանային Լոռվա ձորից մի պատառիկ

Այս հերթական համարները դնում եմ, որ ասեք, 5-ը ավելի լավն էր քան տասնյոթի ֆակտորիալի համարի տակի նկարը, կամ նման մի բան: Ես 9-րդն եմ հավանում ամենաշատը

1.

Դսեղ մայրամուտ, նոր ու հին ֆոտոխցիկով

Մեկ տարի շարունակ լուսանկարեցի Canon 700D-ով: Վատ չէր, բայց լավ էլ չէր: Լուսանկրները կարող եք, տեսնել այստեղ: Շատ նեղվել եմ երկու բանից, թվային աղմուկից (Աստղալից երկինք չէի կարողանում լուսանկարել) ու լայն անկյուն չունենալուց: Վերջապես առիթ ընթեռնվեց նորից անցնելու Canon 5D Mark ||-ի: Հին ու բարի լայն անկյունս հետ ստացա ու ահա թե ինչ մայրամուտ ստացվեց այօր:
Լուսանկարել եմ Դսեղ գյուղի հարթակից, Երևում է Մայմեխ սարը, Վահագնին, Արևածագը, Ձորագյուղը. ու էլի լիքը բաներ: Նայեք, արտահայտվեք:

#1

Ձեռնարկ շարքային բնասեր Երևանցու համար


Ձեռնարկ: Ի՞նչ անի շարքային բնություն սիրող Երևանցին, որ նման բաներ տեսնի:

1. ցանկացած տեսակի ավտոմեքենայով հասնել Ալավերդու մոտ գտնվող Աքորի գյուղ:
2. մի քիչ ամուր անիվներով, ցանկալի ա մի քիչ բարձր տակերով ավտոմեքենայով (ասենք ժիգուլի կամ Toyota Tundra), հասնի Կաճաճկուտ գյուղի նշանի մոտ
3. թողնի ավտոմեքենան, ու ոտքով բարձրանա, աջ կողմում գտնվող բլուրի գագաթը:
4. 40-րոպե հանգիստ քայլք, հավես ծառեր թփեր, մոշ.. ու տենց:
5. գագաթից վայելի այս հրաշք տեսարանները
6. ինքնուկ անի մի 40 հատ շրթունքների տարբեր կծկումներով
7. մի կտոր հաց ու պանիր ուտի, որն առել էր դիցուք Աքորի գյուղից
8. չուզենալով, սրտնեղելով, մի կերպ կտրվի այդ տեսարաններից ու սկսի հետ իջնելը դեպի ավտոմեքենան
9. ավտոմեքենայի մոտից իջնի ձախ ձորակը, լվացվի ջուր խմի, նստի ավտոն
10. ճամփից մարդ վերցնի, եթե հանդիպի, ու հասցնի գյուղ:
11 փառք տա Աստծուն ու մեր պապերին որ սենց հող ենք ժառանգել, անիծի բոլոր աղբ ու կեղտ անողներին
12. եթե մարդ գտնի, հարցնի թե ոնց գնա Սեդվու վանք
13. Սեդվուն տենա, ծնկները թուլանա...
14. էլի փառք տա Աստծուն ու պապերին
15. տպավորությունների մեծ դոզան տանի Երևան, առնվազն 7 տուն բաժանի
16. ինձ էլ ինչ կտաք, կտաք:
ուղեցույցը կազմվեց, Արման Յարալյանի հորդորով