Ձիերի հանգիստը - Cross Processing

Այո, հենց Cross Processing: Ի՞նչ է դա:
Սա ետմշակման այն տեխնիկան է, երբ գունային ալիքների մեջ ստեղծվում է դիսբալանս: Ժապավենային լուսանկարչության դեպքում
դա իրականացվում է երևակելու պրոցոսի ընթացքում՝ քիմիական բաղադրիչ նյութերի չափաբաժինը խախտելով:
Իսկ թվային դարում դա կատարվում է օրինակ Photoshop-ի Curves գործիքի միջոցով:
Անձամբ ես, կիրառել եմ հենց Curves գործիքը, այս արդյունքը ստանալու համար:
Վերջում տամ, արդեն ավանդական դարձած, հարցի պատասխանը՝ «Այո, ֆոտոշոփ եմ արել»:)

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ