Ամբերդ - Բյուրականի աստղադիտարան

Ամբերդի ամրոց, Ամբերդի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի, Բյուրականի Արտավազիկ եկեղեցի, Բյուրականի աստղադիտարան:

Ամբերդ  Ամբերդի Սբ. Աստվածածին եկեղեցի
Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի  Բյուրականի Արտավազիկ եկեղեցի

Ամբերդ  Ամբերդի Սբ. Աստվածածին եկեղեցի  Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի

Ամբերդ  Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի

Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի  Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի

 

Կիրակի օրը Օձուն էինք գնացել` պատարագի: Ես էլ փորձեցի Օձունի եկեղեցուց «ատկրիտկա» նկար նկարել: Ստացվել է՞:
Ալավերդի.ԱՄ կայքում կարելի է գտնել Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաբերյալ համառոտ ակնարկ:

Տաթև → Նորավանք

Սկիզբն այստեղ

Հունիսի 27-ի երեկոյան Տաթևից ուղևորվեցինք դեպի Նորավանք: Նորավանքում մեզ միացան մեր ընկերները ի դեմս Արտակի (White Owl) ու Քրիստինեի:
...Վրաններ, փայտ հավաքել, «մի հատ կոֆե եմ ուզում», մի հատ ավտոմեքենայի տակ ընգած օձ....իմիջայոց, օձերը վազել չգիտեն :)
Կարճ ասած, կերանք, խմեցինք, գիշերեցինք, իսկ առավոտյան արդեն ականատես եղանք Նորավանքի ՀՐԱՇՔ բնապատկերներին, որոնցով և ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ սիրելի այցելուներ:

Նորավանք  Նորավանք Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի

Եղեգնաձորի ճանապարհին  Եղեգնաձորի ճանապարհին

Նորավանք Սբ. Աստվածածին եկեղեցի  Նորավանք Սբ. Աստվածածին եկեղեցի   

 

 

Դեպի Տաթև ... շարունակություն

Սկիզբն այստեղ

Հայացք Տաթև գյուղից 27-ի առավոտյան Տաթևի մեծ անապատին հրաժեշտ տվեցինք ու բարձրացանք դեպի Տաթև գյուղ: Նրանց, ովքեր նոր են պատրաստվում արշավել դեպի Տաթև, նախօրոք ուզում եմ զգուշացնել, որ տաքսիները Գորիսից-Տաթև (~24կմ) Ձեզ կտեղափոխեն լավագույն դեպքում 6000 դրամով: Բայց սա դեռ ոչինչ, որովհետև նույն ճանապարհի հետադարձի համար Տաթևի տաքսիները պահանջում են «ընդամենը» 10000 դրամ, որը` ծանոթի առկայության դեպքում կարող է նվազել մինչև 8000: Պատճառը ճանապարհի գոյություն չունենալն է, նման չասֆալտ որևէ տեղ չէս հանդիպի: Սեփական մեքենան նման փորձության չենթարկեք, եթե իհարկե դա Կարմիր Խաչի Toyota-ներից չի :)


Տաթևի վանքի Սբ. Պողոս Պետրոս մայր տաճարը
Տաթևի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցի
Տաթևի վանքի Ճոճվող սյունը
Տաթևի վանքի Սբ. Պողոս Պետրոս մայր տաճարը

Սատանի կամրջից դեպի Տաթևի մեծ անապատ...գիշերելու

Սկիզբն այստեղ

Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)

Սատանի Կամուրջի տակ թրջվելուց հետո, անտառի միջով խորացանք դեպի «Տաթևի Մեծ Անապատ» կոչվող հիասքանչ ու աննման վայրը: Այդտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետը, և ի զարմանս մեզ, ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ անտառային արահետը բարեկարգել էին ու մի քանի տախտակ ամրացրել գետի վրայով անցնելու համար:

Քիչ անց հասանք «Տաթևի մեծ անապատ», որը շատ դեպքերում սխալմամբ անվանում են «Հարանց անապատ» կամ «Կուսանաց անապատ»: Անմիջապես վրանները խփեցինք ու անցանք փայտ հավաքելու:





Տաթև Մեծ անապատ  Տաթև Մեծ անապատ  Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)

Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)  Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)  Տեսարաններ Սատանի կամրջից (Տաթև)

Համայնապատկեր Նորավանքից



Նորավանքը հրաշալի վայր է։ Շոյում է և աչքը և հոգին ։ Բնության և հոգու ներդաշնակությունը խախտում են միայն Եկեղեցու ներսում բջջային հեռախոսներով անդադադր խոսացողները ... և տարբեր դիրքերով լուսանկարվողները....
Լուսանկարվող և հեռախոսացող :) ազգ ենք դառնում...

Գորիս... Քարեր

 border=