Բլօգի Օր կամ Bloggy Day :)

Քանի որ այսօր հայտարարված է Բլօգի միջազգային օր, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի քանի հետքրքիր ՖՈՏՈ բլօգերներ: Ենթադրվում է, որ ամեն բլօգեր պետք է գտնի 5 նոր հետաքրքրի բլօգներ և ներկայացնի նրանց իր բլօգում, բայց ես Ձեզ կներկայացնեմ 4 բլոգներ, որոնք ինձ համար նորություն չեն, ես նրանց պարբերաբար հետևում եմ, բայց հուսով եմ, որ Ձեզ համար նրանք կլինեն նոր և հետաքրքիր:
գնացինք...


Александр Железняк - ներկայումս հանդիսանում է National Geographic Traveler
ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիրը: Իր բլօգում պատմում է իր կատարած ճանապարհորդություններից:
Հոդվածները շատ հետաքրքիր են և շատ ճանաչողական, էլ չեմ ասում հրաշալի լուսանկարների մասին:
Սա բլօգի հասցեն է՝ http://jelll.livejournal.com/ 
Եվ մեկ հրաշալի հոդված http://jelll.livejournal.com/39263.html



Иван Дементиевский - այնքան էլ պարզ չի թե ինչով է զբաղվում, բայց շատ է ճանապարհորդում և լուսանկարում:
Հրաշալի ֆոտո պատմվածքներ ունի Նեպալի,Տիբեթի և այլ գերհետաքրքիր տեղերի մասին:
Սա բլօգի հասցեն է՝ http://dementievskiy.livejournal.com/
Եվ մեկ հրաշալի հոդվածաշար, կարդալ անպայման!Մաս Առաջին , Մաս երկրորդ, Մաս Երրորդ և Եզրափակիչ մաս:




Виталий Сокол - Լուսանկարչություն և համակարգչային արվեստ: Նկարում է հիմնականում art nu կամ այլ կերպ ասած՝ գեղարվեստական մերկություն (իբր թե թարգմանեցի):
Բլօգում կգտնեք շատ գեղեցիկ լուսանկարներ և նույնիսկ ուսուցողական նյութեր:
Չորս բառով կարելի է նրան բնութագրել որպես «աննորմալ խփնված թույն ֆատոգռաֆ»:
Սա բլօգի հասցեն է՝ http://vitaly-sokol.livejournal.com/
Եվ երկու հրաշալի հոդվածներ՝ Sexy.. , Аквасъемка


Татьяна Гаранина - Հարսանեկան էմոցիոնալ ֆոտոժուռնալիստիկա:
Հիմնականում նկարում է հարսանիքներ և սիրային ֆոտո պատմություններ:
Բլոգում կգտնեք շատ աննման նկարներ և երջանիկ նորապսակների դեմքեր:
Սա բլօգի հասցեն է՝ http://tanya-garanina.livejournal.com/
Եվ մեկ հրաշալի ֆոտոշարք՝ Мила и Володя. Сказочная история!



 Նայեք, կարդացեք... և կիսվեք Ձեր տպավորություններով... հավանեցիք, թե ոչ:

Սևանի Լուսաբացի Ներկապնակից...

Ընդհանրապես շատ ավելի դյուրին է Մայրամուտ նկարել, քան թե լուսաբաց: Հասկանալի պատճառներով լուսաբացը վաղ առավոտյան է լինում, իսկ ավելի վաղ առավոտյան արթնանալը, որպես կանոն, մեծ կամքի ուժ ու աչքերի լարում ա պահանջում: Բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մենք հասցրեցինք լուսաբացին Սևանի ափերին մոտ լինել և ականատես լինել այս գեղեցիկ տեսարաններին... Խնդրեմ դիտեք, արտահայտվեք և ամենակարևորը` կիսվեք այլոց հետ:

+3 նկար Սևանի լուսաբացից

Ազատի ջրամբարը և Երանոս լեռը մայրամուտին #2

Ազատի ջրամբարի նկարչության շարունակությունը... մայրամուտ, Երանոս լեռ, Ազատի ջրամբար և Երկինքներ:

1. Երանոս լեռան գագաթը
+11 նկար

2 Պանարամա Լոռվա Ձորերից

Վերջերս մի քիչ խառն էի... որոշ հետաքրքիր հարցերով, որի մասին կգրեմ ավելի ուշ:
Իսկ հիմա ցանկանում եմ շարունակել «Դեպի Լոռու ձորերը» մեր վերջին արշավի ֆոտո-պատմությունը, որի առաջին երկու մասերը գտնվում են հետևյալ հասցեներում՝ մաս 1մաս 2:

Իսկ այժմ 2 պանարամա Լոռվա ձորերից՝ մասնավորապես Ալավերդի քաղաքի մոտակա ձորից:
Պանարամա Լոռվա Ձորերից


Այս նկարում ձախից երևում է Սանահին գյուղը, մի քիչ դեպի աջ Ալավերդի քաղաքը, իսկ աջ անկյունում՝ բլրի վրա, Կայան Բերդը (Դսեվանքը):
Պանարամա Լոռվա Ձորերից

Սարյանական Հայաստան


Սիսիանի ճանապարհին շատ կան նմանատիպ արտեր: Մայրամուտին այնպիսի  գույներ են ընդունում այս արտերը, որ ակամա հիշում ես Մարտիրոս Սարյանի նկարները և համոզվում, որ այդ գեղեցկությունն իսկապես իրական է...