Երեկոյան Վիեննան...

Hundertwasser House-ը տեսնելուց հետո շտապեցի դեպի Շտեֆանդոմ, որ հանդիպեմ
ընկերներիս: Նրանց ուղեկցությամբ էլ շրջեցի երեկոյան Վիեննայում:
Պետք է նկատել, որ Վիեննան երեկոյան շատ ավելի գեղեցիկ է, 
քան ես կարող էի ենթադրել` առավոտյան ժամը 7-ին Վիեննայում զբոսնելիս :)

Vienna sightseeing strauss rathhouse opera
Հոֆբուրգ թագավորական պալատ (Hofburg)
+9 նկար Վիենայից

Hundertwasser House

Այս անգամ, իմ ընկեր Համայակի խորհուրդին հետևեցի ու Վիեննայում անօգուտ դեգերելու փոխարեն գնացի Hundertwasser House: Ժամանակի սղության պատճառով շատ արագ շրջեցի շենքի շրջակայքում, մի քանի նկար նկարեցի ու արագ հեռացա այլ գեղեցկություններ տեսնելու` հույս ունենալով դեռ այցելել ու մանրակրկտորեն խուզարկել տեղանքը :)
 

Hundertwasser House-ը դա հայտնի շենք է Վիեննայում, որը ձևավորել է ավստրիացի հանրահայտ արվեստագետ Ֆրիդրիխ Հունդերտվասսերը:
Շենքը կառուցվել է 1983-1986թթ. ճարտարապետներ պրոֆեսսոր Ժոզեֆ Կրավինայի և Փիթեր Պելիկանի կողմից: Հարկերը բաժանված են ծուռ ու մուռ հատակներով, տանիքը ծածկված է հողով ու խոտով, և մեծ ծառերով, որոնք աճում են սենյակների միջից և ճյուղավորվում պատուհանների արանքներից:
+ նկար

Ավիալուսանկարչություն

մի քիչ թռչենք միասին...
եվրոպական «տափակ» պետությունների վրայով


+3 նկար ինքնաթիռից

Մի քիչ էլ Վիեննա

Հետդարձի ճանապարփին ևս մի անգամ շրջեցի Վիեննայում:
Շատ տպավորված եմ, շուտով կներկայացնեմ ամբողջ ֆոտոռեպորտաժը, 
իսկ այժմ մի նկար Վիեննայի քաղաքապետարանի շրջակայքից



Առավոտյան զբոսանք Մլադոստ լճի շրջակայքում

Լուսաբացը հատկապես գեղեցիկ է լինում այստեղ: 
Մառախուղ, մշուշ և անարատ մաքուր օդ...
Այսօր առավոտյան մի քիչ ուշացա, բայց հուսով եմ վաղը չեմ ծուլանա
 ու վաղը առավոտյան կգնամ լճի մոտ, որ այս գեղեցիկ երևույթը ֆիքսեմ:

վայելեք...

 
+6 նկար 

Մակեդոնիա` Սկոպյե

Էքսկուրսիա դեպի Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե (Skopje):

ПОПУСТ բառը նշանակում է զեղջ, ուրիշ բան չմտածեք :Ճ

Չեմ ցանկանում անդրադառնալ Սկոպյե քաղաքի հնագույն փառահեղ պատմական էջերին: Հետաքրքրվողները հեշտությամբ կարող են տեղեկություններ գտնել համացանցում:

Ես միայն կներկայացնեմ իմ ֆոտոխցիկի գրանցած նկարները և իմ խիստ նեղ անձնական տպավորությունները այս քաղաքի և Մակեդոնիայի ազգաբնակչության մասին:
Քաղաքն այժմ ունի մի հնամենի ամորց (>5դ.) և մի հին կամուրջ (~1400թ.), որը հանդիսանում է այստեղ երբևէ կառուցված ամենաերկար կամուրջը, որը կառուցվել է թաթար-սելջուկների կողմից: Դե դրանից ավել մենք չեինք էլ ակնկալում թաթարներից:
+30 նկար

Մակեդոնիա` Մլադոստ լիճ

Վելեսից վերադառնալիս, Մլադոստ լճի մոտ կանգ առանք և ...

Մակեդոնիա, Մլադոստ լիճ
+4 նկար

Մակեդոնիա` Հեծանվարշավ դեպի Վելես

Հայաստանի ՀեծաՆԻՎԱսերների համար լավ նուրություն ունեմ: Ձեր շարքերը ավելացավ ևս մի մոլի հեծանվորդով:
Մակեդնոնիայում առաջին շրջագայությունը եղավ դեպի մոտակա քաղաք` Վելես (Վելեշ):
Իմ վրացի ընկերոջ հետ հեծանիվներ վերցրեցինք ու 7 կիլոմետրանոց խրթին ճանապարհը հաղթահարեցինք, ինչպես կհաղթահարեին 2 խիզախ կովկասցի :)))
ճանապարհի տափակ ասֆալտը հեմեցինք 
-Pavle ti tolma lyubish ?:)))))
-անման արտահայտություններով...

Մակեդոնիա, Վելես, հեծանվարշավ
+11 նկար Վելեսից

Վիեննայի Զվարթնոցն ու Երկրագունդը

թռչում եմ Մակեդոնիա...

ու հանկարծ հայտնաբերեցի, որ Վիեննայի օդանավակայանում էլ Զվարթնոց կա,
ոչ այնքան գեղեցիկ, բայց դե տեսնում եք էլի մեզանից հետ չեն մնում :) 
Վիոննայի օդակայան / Երկրագունդ
+4 նկար

-հավանեցիր Վիեննան?? #3

...վերջին նկարաշարը Վիեննայից:

ասա քիչ խմեք էլի գործի վրա... էս ինչ եք սարքել :)
ճիշտն ասած ինչ-որ Հունգարիկում թանգարանի շենք է
Ավստրիա Վիեննա
+8 նկար Վիենայից

-հավանեցիր Վիեննան?? #2

շարունակենք Վիեննային նվիրված նկարաշարը:

Վիենայի փողոցներով քայլելիս Վիենայի փողոցներով քայլելիս
+7 նկար Վիենայից

-հավանեցիր Վիեննան??

  Մակեդոնիա եկա Վիեննայով (տարանցիկ), և ստացվեց այնպես, որ մի քանի ժամ ժամանակ ունեի Վիեննայում շրջելու համար: Կփորձեմ Վիեննան ներկայացնել անպես, ինչպես որ ինձ ներկայացավ 2010 փոտրվարի 6-ին:
  Օդանավակայանից նստեցի CAT կոչեցյալ մետրոն, որն աշխատում է առանց կանգառի և 16 րոպեում հասնում է քաղաքի կենտրոն: Այնտեղից էլ քաղաքային մետրո նստեցի ու գնացի Շտեֆանդոմ եկեղեցի: Ահա մի քանի նկար մետրոյից


Վիեննա Ավստրիա Վիեննա Ավստրիա 
+10 նկար Վիենայից

ես գնացի.



Այսօր երկու շաբաթանոց աշխատանքային այցով մեկնում եմ Մակեդոնիա:
Կաշխատեմ լուսանկարների միջոցով պատմել այդ երբեմնի հզորագույն կայսրության մասին:
Հաջողության դեպքում:

Արդ, ինչպես կասեին մերձավոր Նոր Զելանդիայում` Stay Tuned! :)

Տաթև - «Սատանի Կամուրջ» - Իջնող ճանապարհը

Ինչպես և խոստացել էի, ահա այն մի քանի նկարները, որնք հուսով եմ, բավարար են «Սատանի Կամուրջ» իջնող դժվարին ճանապարհի մասին պատկերացում կազմելու համար:
Պարանով իջնելուց հետո, դեռ մի կիսախարխուլ երկաթյա սանդուղք էլ կա, որը պետք է պատվով հաղթահարել, այլապես շատ հեշտ կարելի է հայտնվել ոչ այնքան հանդարտ  Որոտան գետում:

Իջնուն ենք...

Տաթև - «Սատանի Կամուրջ» - Իջնող ճանապարհը Տաթև - «Սատանի Կամուրջ» - Իջնող ճանապարհը

բարձրանում ենք...

Տաթև - «Սատանի Կամուրջ» - Իջնող ճանապարհը Տաթև - «Սատանի Կամուրջ» - Իջնող ճանապարհը

Տաթև - «Սատանի Կամուրջ» - Որոտանը

Սա այն վայրերից է, որտեղ ամեն այցելության ժամանակ նորանոր հրաշքներ են բացահայտվում` հրաշալի Որոտան գետը, կամրջի տակ «թաքնված» լիճը, ստալակտիդների և  մամռակալած քարերի աննկարագրելի գույները և դեպի կամրջի խորքը իջնող սարսափելի զառիթափը: 
Առաջին անգամ, երբ համացանցում տեսա քարանձավի այս մասի նկարը, չհավատացի, որ գույներն իրական են և կարծեցի, թե նկարը հավանաբար ամբողջությամբ չի բեռնվել դիտարկիչի մեջ: Բայց երբ ինքդ ես հայտնվում այնտեղ` խորքում, բոլոր կասկածներն իսկույն հոդս են ցնդում և քեզ մնում է միայն քարացած զմայլվել բնության այս յուրօրինակ ստեղծագործությամբ:
Տաթև Սատանի կամուրջՏաթև Սատանի կամուրջ

Վաղը կցուցադրեմ այստեղ իջնելու ճանապարհին նկարված մի քնաի նկար, որպեսզի Դուք ևս պատկերացում կազմեք, թե ինչպիսի էքստրեմալ զգացողություններ և դժվարություններ են սպասվում նրանց` ովքեր պատրաստվում են տեսնել այդ հրաշքը սեփական աչքերով: