Հարգելիներս, քանի որ ես մենակ եմ, իսկ դուք՝ շատ և ֆիզիկապես չեմ հասցնում բոլորիդ հարցերին պատասխանել, ապա որոշեցի այսուհետ ամեն ամիս գրել իմ կարծիքով տվյալ ամսվա լավագույն ֆոտոխցիկի մասին: Հուսով եմ այն Ձեզ կօգնի կողմնորոշվել, թե ինչ ֆոտոխցիկ գնել:
Օգոստոս ամիսն արդեն ավարտվել է, այնպես որ կարող ենք ամփոփել այն:
Այսպիսով, օգոստոս ամսվա հաղթող է ճանաչվում
(նույն ինքը EOS Rebel T3 կամ Kiss X50)
Իմ տրամաբանությունը շատ պարզ է: Եթե դուք դեռ չեք աճել (տեխնիկապես, ֆինանսապես և հոգեպես) այնքան, որ գնեք Canon 5D Mark 2 և հստակ պատասխան տաք, թե ինչու եք 6 անգամ թանկ վճարում ֆոտոխցիկի համար, ապա պետք է գնել այս խցիկը:
Քանի որ սրա և 5D Mark 2 -ի «արանքում» գտնվող մնացած բոլոր մոդելները նույնն են ու իրարից տարբերվում են այնքանով, ինչքանով որ ասենք մոխրամանով ավոմեքենան և առանց մոխրաման ավտոմեքենան:
Սրա հետ կարելի է առնել 18-55 ստանդարտ օբյեկտիվից բացի ցանկացած այլ օբյեկտիվ, օրինակ Canon 50mm F/1.8 ու սկսել Ձեր ստեղծագործական հոբբին:
0 կարծիք::
Post a Comment