Միջին ֆորմատի ֆոտոխցիկ... արդյո՞ք արժե...

Լուրջ սկսել եմ մտածել միջին ֆորմատի ժապավենային ֆոտոխցիկի մասին... Էսօր միտքս քննարկեցի վաստակավոր, տաղանդաշատ վարպետ Պողոս Պողոսյանի հետ: Ողջունեց, ու ասեց, որ
նույնիսկ իրա Canon 5D Mark 2-ը զիբիլ ա միջին ֆորմատի լուսանկարի որակի հետ համեմատած:
Տվյալ դեպքում որակը դա ամենակարևոր հանգամանքը չի ինձ համար, պարզապես ինչքան նայում եմ միջին ֆրոմատի ժապավենային լուսանկարները, այնքան համոզվում եմ, որ դրանց տված պատկերը «ուրիշ» է, լավն է:
Դեռևս հստակ չեմ կարող ձևակերպել միտքս, թե կոնկրետ ինչն եմ հավանում... բայց այն, որ որևէ անգամ նման երկրաչափությամբ ու հեռանկարով լուսանկարներ չեմ ունեցել.. ու չեմ տեսել այլոց մոտ... ինձ ստիպում է, մտածել, որ դրա մեջ ինչ-որ թաքնված պոտենցիալ կա... մեծ պոտենցիալ:
Հիմա տարբերակներ եմ նայում միջին ֆորմատի խցիկի ու մի հատ լայնանկյուն օբյեկտիվի:
Պրպտումները շարունակվում են... նշանակում է, ես ապրում եմ :)
սպասեք նորությունների...

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ