Ես Ձեզ չհասկացա, դուք՝ ինձ

երեք տարի շարունակ կոկորդս պատռում էի.., ասում էի «Չէ ֆոտոշոփ չեմ արել, ոչ»...
մարդիկ չէին հավատում

հիմա ասում եմ «Նայեք ինչ լավ նկար ա, լրիվ ֆոտոշոփով եմ ստացել, ոչ մի բնական բան չկա»...
հիմա էլ սրան չեն հավատում:

Մեկ էլ տաքությունս բարձրանում ա, որ ասում են «էս նկարի բնօրինակը ցույց կտա՞ս»:
Ախր այ ձեր հոգուն մատաղ, ես հո չեմ կարա Ձեզ տանեմ էդ նույն սարի գլուխը, նույն օրը,
նույն ժամին կանգնացենմ ու ասեմ, դե տես ու զգա քո նեղ անձնական զգացողությունները:
Որն ի դեպ չմոռանաս անկացնել քո և միայն քո էությանը հատուկ քո ներկայիս տրամադրության
պրիզամայի միջով ու վերջում պատմի թե ինչ տեսար: Անհնա՞ր է...
իհարկե այո: Այդ իսկ պատճառով, ես՝ որպես միակ ականատեսը տվյալ տեսարանի ու վերջնական
արդյունքի հեղինակ, ազատ եմ Ձեզ ներկայացնեմ այն՝ ինչ ես եմ զգացել տվյալ պահին՝ առանց
սահմանափակելու ինձ իմ արարման ընթացքում:

համամի՞տ... թե ոչ: Դե արտահայտվեք:

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ