iPhoto.AM Լուսանկարչական բաց ակումբ !


Վերջապես ծնվեց այնքան երկար սպասված հայալեզու լուսանկարչական ակումբը, որին կարծում եմ շատերն էին սպասում:

Մի փոքր նախապատմություն:
Երբ նոր էի սկսում լուսանկարչությամբ զբաղվել, շատ հարցեր ունեի և ոչ մի օգնություն:
Հայալեզու որևէ գրականություն չկարողացա համացանցում գտնել իսկ խորհուրդ և ակումբային շփում՝ առավել ևս: Հայկական բոլոր ֆոտոկայքերը կարծես թե ստեղծված էին շատ նեղ ընկերական շրջապատի համար, որտեղ ոմանք «ՖԻՉՐԴ ԱՐՏԻՍՏ» էին և ողջ կայքը ստեղծված էր այդ մարդկանց ծառայելու համար, որևէ տեղ բացատրված չէր, թե օրինակ ինչու՞ է այսինչը «ուստա» ստատուսով, իսկ այս մեկը անստատուս:


Այդ ոչ թափանցիկ մոտեցումը շատ շուտ ինձ դուրս վանեց նմանատիպ կայքերից և ստեղծեցի այս լուսանկարչական բլոգը: Բլոգը բլոգ, բայց լուսանկարիչ շրջապատ ու համապատասխան շփում այդպես էլ չունեցա: Հոտո պարզվեց, որ ես միակ «դժբախտը» չեմ :)  շատ սկսնակ լուսանկարիչներ կան, որ ունեն այս նույն խնդիրը... 

Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ տրամադրվեմ, կամք դրսևորեմ ու սկսեմ մի շատ հետաքրքիր ու կարևոր գործ,- ստեղծել առցանց iPhoto.Am հայկական հայալեզու լուսանկարչական բաց ակումբ: Այս գործում անգնահատելի ներդրում ունեն իմ ֆոտոսիրող ընկերնրը, ովքեր մշտապես ինձ օգնում են իրենց խորհուրդներով ու դիտողություններով:

Նորաբաց ակումբի նպատակն է ակտիվացնել շփումը հայ լուսանկարիչների շրջանում, և նպաստել Հայաստանում լուսանկարչության զարգացմանը:

Իմ տեսլականն այն է, որ մարդիկ ավելի շատ ժամանակ հատկացնեն միմյանց լուսանկարները գնահատելուն և կարիծիքներ փոխանակելուն, քան պարզապես լուսանկարներ տեղադրեն:

Այսօր մեկ շաբաթ է ինչ ակումբը գործում է, և արդեն ունի 64 գրանցված անդամ և 200 լուսանկար!! Ովքեր դեռևս չեն գրանցվել, սիրով հրավիրում ենք այդ բացը շտկելու:)

Կայքում կա նաև ՖՈՏՈ ԴՊՐՈՑ բաժին, որտեղ հավաքել ենք լուսանկարչության մասին մեր գրած ուսուցողական հոդվածները: Շուտով կլինի նաև «Ֆոտո-հետաքրքիր պատմություններ» բաժինը՝ լուսանկարչության մասին հետաքրքիր հոդվածներով հանդերձ:


Կայքը դեռևս զարգանում է, և դեռ շատ ու շատ նորարարություններ և հաճելի անակնկալներ են սպասվում: Դրանց մասին կիմանաք առաջիկայում:


facebook-ից օգտվողները կարող են ծանոթանալ կայքի նորություններին iPhoto-ի ֆեյսբության էջից:

Լեռը և Հիշողությունները

Ձախ գագաթը Մայմեխն է (~3100մ):
Իմ հարազատ Վանաձորի շրջակայքում գտնվող ամենաբարձր լեռը:

Երկրորդ անգամ մագլցել եմ այս լեռը բանակ գնալուց մի շաբաթ առաջ: Դիրքի ու խոնավ կլիմայի պատճառով լեռը գրեթէ միշտ ամպերով շրջապատված է լինում, բայց մեր բախտը բերեց ու այդ օրը մենք ականատես եղանք մի շատ գեղեցիկ համայնապատկերի՝ Արարատ ու Արատած լեռների մասնակցությամբ:

Այն ժամանակ Զենիթով էյ նկարում... իմ առաջին ու վերջին լուսանկարչական ժապավենը: Այդ օրվանից սկան արած (տեսածրած)  լուսանկարներ չունեմ, բայց դրա փոխարեն Մայմեխի թարմ լուսանկար ունեմ:
Ահա թե ինչպիսին էր այն 2011-ի հունվարին: