Ասք Գրողների և Լուսանկարիչների մասին


Հայկական լեռնաշխարհի գոհարներից մեկը... Երանոս լեռը.
Երևանին այնքան մոտիկ և երևանցիներին այնքան անծանոթ այս լեռը...
Mountain Yeranos... wonderfull landscapes of Armenian highlands.



Վերջերս սկսել եմ գրողների ու լուսանկարիչների մեջ համեմատական անցկացնելը... ասենք երբեք գրողից չես լսի «ես չեմ կարողանում լավ պոեմներ գրել, քանի որ իմ գրիչը Parker չի, այլ  դպրոցական սիրողական գրիչ է... », կամ օրինակ երբևէ չես հանդիպի երիտասարդ գրողի, որ նման բովանդակությամբ նամակ գրի «Հարգելի Պաուլո Կոելյո, ես էլ եմ ցանկանում լավ գրող դառնալ, արդ խնդրում եմ խորհուրդ տվեք, այս երկու գրիչներից ո՞ր մեկը գնեմ...»:

Մի քիչ սրենք իրավիճակը... Երբևե լսել ե՞ք, որ գրողն ասի «դե ես նորամուծություն եմ ուզում անեմ, դրա համար էլ թքած ունեմ բոլոր կետադրական նշանների ու բառերի ուղղագրության վրա... ոնց ուզեմ նենց էլ կգրեմ, կարևորը գրածի իմաստն է, ոչ թե ձևավորումը...» հմ... սենց գրողներ թերևս կան... բայց նրանք անհամեմատ ավելի քիչեն, քան նման լուսանկարիչները:

Կամ պատկերացնենք հակառակ հարցադրումները...
Գրողը հանրությանն է ներկայացնում իր նոր ստեղծագործությունը, և միանգամից բոլորը հարցնում են, «Սա իրականություն է՞»... գրողը կուրծքը ծեծելով բացատրում է, որ ինքը քրեական հետախուզության վարչությունում չի աշխատում, և ազատ ստեղծագործում է, ու գրում է այն ամենը ինչը համարում է գեղեցիկ և կարևոր: Բայց հանրությունը դա չի ընդունում, և պահանջում է նրանից պատմել ինչպես որ իրականում եղել է («ցույց տալ նկարի օրիգինալը»), հակառակ դեպքում նրա ստեղծագործությունը կպիտակավորեն որպես սին էպիզոդներով համեմած անարժեք մի բան (Photoshop ե՞ս արել...):

Կամ ասենք գրողին հարցնում են, «Ո՞ր թղթի վրա արժե բանաստեղծություններ գրել, 180 գրամանոց, թ՞ե 300...  A4, թե՞ միտողանի ... սպիտակ, թե՞ դեղնավուն»: Ինչպիսի անհեթեթություն:

ու տենց... 

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ