
Եղանք Սիսիանում, Աղիտու, Վաղատին գյուղերում, Որոտնավանքում, Ուռուտի տաք ջրում, հին կամուրջի մոտ, Ուխտասարում, ժայռապետկերների մոտ, Զօրաց քարերում (գիշերային և ցերեկային լուսանկարում) և Թանահատի եկեղեցում:
Շատ խոստումնալից «հումք» եմ բերել հետս, տեսնենք թե ինչ մարգարիտներ դուրս կգա այդ հսկայական 21 Gb-անոց ֆոտո-արկղից :)
Մեծագույն մարդկային շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընկերներս, ինձ օգնելու, ու մանր ու միջին չափի անհրաժետ պարագաներ փոխառելու համար, այն է` օբյեկտիվ, շտատիվ, նետբուք, 3G ինտերնետ կապ, հավելյալ քնապարկեր, դուխ, ոգևորություն ու նման բաներ...
Այնքան տպավորված եմ ու այնքան բան ունեմ պատմելու, որ նույնիսկ չգիտեմ թե որ ծայրից սկսեմ: Դե ինչպես ասում են «stay tuned» կամ` «չկորչեք», քանի որ հետաքրքիրը դեռ առջևում է:
... Ուխտասարը դա կյանք է... դա հրաշք է... դա գանձ է...Երեք տարի շարունակ երազում էի Ուխտասար գնալ... և ահա ստացվեց!
Ուխտասար, Ծղուկ գագաթ: Մաշտաբը պատկերացնելու համար ասեմ որ կադրի կենտրոնի այն կարմիր կետը որ տեսնում եք, դա մեր Վիլիսն է, ավելի հայտնի որպես Ուազ :)
Ուխտասարի ձյունը դեռ ամբողջությամբ չէր հալվել, այդ իսկ պատճառով ճանապարհի վերջին հատվածը ոտքով գնացինք, ու մի հսկայական պտույտ կատարեցինք սարի վրայով:
դե սպասում եմ, դավայ դավայ արագացրու :)
ReplyDelete