Լուսաբաց Զօրաց Քարերում


ահա այսպիսին էր լուսաբացը Զօրաց Քարերում:

Հետաքրքիրն այն է, որ մինչ այժմ չի արտադրվել մի ֆոտոխցիկ, որ կարողանա նմանատիպ տեսարանները մեկ կադրով ստանալ: Այսինքն շատ լայն դինամիկ դիապազոնով տեսարանները նորմալ գրանցել, այլ ոչ թե լուսավոր հացվածները վառել, կամ էլ ստվերները սևացնել:
Նույնիսկ շատ թանկ Canon 5D Mark II-ը ոչ պակաս լավ օբյեկտիվ Canon 17-40 F/4L-ի հետ համադրած, իվիճակի չի նման տեսարանները մեկ կադրով ստանալ, և ստիպված լուսանկարում եմ երեք կադր` տարբեր էքսպոզիցիաներով, որ հետո Photoshop-ի մեջ նկարների վերադրմամբ ճիշտ ստանամ լույսն ու ստվերը: Իսկ նման տեսարաններ հանդիպում են շատ հաճախ... ու սկսվում է իսկական տանջալից աշխատանքը...

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ