Երկկենցաղ եկեղեցին


Ժամանակին այստեղ Քասաղ և Զովունի գյուղերն են եղել... հետո որոշեցին գյուղի տեղը ջրամբար կառուցել, և գյուղերը տեղափոխեցին Երևանին կից համանուն համայնքներ: Այս եկեղեցու անունը Սուրբ Պողոս-Պետրոս է: Ամռան ամիսներին ջրամբարի ջուրը լավ բարձր է լինում և ծածկում է եկեղեցու կեսը: Իսկ տարվա մյուս եղանակներին ջուրը նահանջում է` բացելով ճանապարհ դեպի եկեղեցին: Մուգ և բաց գոտիներով կարող եք տեսնել թե ջուրը մինչև ուր է հասնում:


Ահա և մեկ ամառային լուսանկար, որտեղ եկեղեցին կիսով չափ ջրի մեջ է:
Այս ամառ անպայման կայցելենք այստեղ, դեռ այնքան բան կա տեսնելու...

Այլ կադրեր Ապարանի ջրամբարից կարող եք տեսնել այստեղ

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ