Իմ առաջին ֆուտբոլանկարչությունը

Կայացավ իմ առաջին ֆուտբոլանկարչությունը:
էս վերջերս մի տեսակ շատացել են, «իմ առաջին ...»-ինչ-որ բաները... :)
 Շատ դժվար գործ էր փաստորեն: Երկու ֆոտոխցիկով էի գնացել, ինչպես ասում են` նավսյակի: Canon 500D, Canon 5D Mark II, երկու հատ էլ օբյեկտիվ Canon 17-40 F/4L և Canon 70-200 F/4L.

Canon EOS 500D-ի վրա 70-200-ը տվեց կոնտրաստազուրկ պատկեր... ես էլ մտածեցի թե.. դե ինչ նեղանաս, սա ծելեվիկ է, իրեն հատուկ լվացած պատկերով: Արագ-արագ մի հատ Custom Picture style սարքեցի հենց ապարատի մեջ, ու contrast-ը դարձրեցի 4, կարծես թե պատկերը տեղն եկավ ու սկսեց սիրուն կանտրաստնի բաներ նկարելը: Բայց պարզվեց, որ 70-200-ը կռոպ ապարատի վրա ֆուտբոլ նկարելու համար այնքան էլ հարմար չի, քանի որ դառնում ա մոտ 110-320 որով արդեն շատ արագ չես արձագանքի իրադարձություններին: 70-200-ը դրեցի Mark II-ի վրա ու ամեն ինչ իրա տեղն ընկավ, կանտրաստն էլ, գույներն էլ, մույներն էլ, առանց որևէ custom picture style-ի:



Հարց ա առաջանում, իսկ ինչու էիր տանջվում, որ ապարատի մեջ լավ պատկեր ստանաս, մեկա դու մեծն RAW-ի կողմանակից ես, ու միշտ RAW էս նկարում... Չէ... ես հանձնվեցի.. օպերատիվությունը ստիպեց նկարել JPEG  ու Medium որակի JPEG!!! :) դրա համար էլ տանջվում էի, որ հենց ապարատի մեջ նորմալ բան ստանամ :)


Անչափ շնորհակալություն եմ հայտնում
Կոլյան Արտակին (Canon 500D-ն վստահելու համար) և
Բիայնա Մահարուն (Canon 70-200-ը վստահելու համար)

ավելի շատ լուսանկարներ Հայաստան-Ղազախստան (3:0) խաղից

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ