Final Cut Pro X - իմ առաջին քայլերը, գունային շտկում

Ու՞ր էի կորել... հիմա ասեմ... որոշեցի մի քիչ ուժերս փորձել վիդեոյի post-processing-ի մեջ, կամ ինչպես իրենք են ասում color grading-ի մեջ և տեղադրեցի Final Cut Pro X հրաշագեղ ծրագիրը ու սկսեցի բզբզալ...
Բզբզացի, բզբացի... Նարեկին ահագին տանջեցի, փորձնական վիդեո մատերիալներ խնդրեցի ու սկսվեց հետաքրքիր պրոցեսը: Ես ընկա կինոյի աշխարհի, մի շատ հետաքրքիր գաղտնիքներով լի սենյակ:
Առաջին դասերը վերցրեցի այս հրաշալի կայքից www.colorgradingcentral.com ու անցա գործի:
Փաստորեն կինոյի(տեսանյութի) ետմշակումը շատ ավելի հետաքրքիր ու միևնույն ժամանակ բարդ պրոցես է, քան ասենք լուսանկարինը...
Լավ, երկար բարակ հեքիաթներ պատմելու փոխարեն ավելի լավ է ցույց տամ, թե ինչ եմ արել ու խնդրեմ կարծիք հայտնեք կատարածս աշխատանքի վերաբերյալ:

Ահա մշակված տարբերակը

----
Իսկ սա հում նյութն է.. անմշակ.. համեմատության համար

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ